ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 10:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 10
Հայաստանի նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Ծաղկաձորում Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ ունեցած հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցերին, անդրադարձել է նաեւ ընտրացուցակներում Հայաստանից բացակայող մարդկանց ընդգրկման մասին հարցին։
ՀՀԿ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը նշել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, եւ դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում է։
«Ընտրացուցակում ընդգրկվել դեռեւս չի նշանակում մասնակցել ընտրություններին։ Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր խոսում են միտում ունենալու մասին, կարող են համբերել եւ ընտրություններից հետո տեսնել։ Մենք գնացել ենք աննախադեպ քայլերի, որպեսզի վստահության մթնոլորտ լինի. մենք ընտրողների ցուցակը տեղադրել ենք համացանցում։ Հայաստանի Հանրապետության, եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ բոլոր ընտրողների ցուցակը։ Ովքեր կասկածներ ունեն, թող հանեն այդ ցուցակները, հուշեն, օգնեն, որպեսզի բարեփոխենք, ճշգրտենք, ճշգրտված ցուցակներ լինեն ընտրությունների նախօրյակին»,–հայտարարել է հանրապետության նախագահը։
«Մեր օրենքն այնպես է բարեփոխվել, որ հսկողությունը ընտրական գործընթացների նկատմամբ այնպիսի է, որ եթե բոլորը համաձայնության չգան, ոչինչ չեն կարող անել։ Ինչպե՞ս կարող են բոլորը համաձայնության գալ, եթե յուրաքանչյուր տեղամասում ընտրությանը մասնակցող յուրաքանչյուր կուսակցության ներկայացուցիչների ներկայությունը պարտադիր է, եւ ոչ միայն կուսակցության, այնտեղ կան նաեւ մեծամասնականով ընտրվող թեկնածուներ։ Նույնիսկ կարգն է հաստատված, թե հանձնաժողովներն ընտրատեղամասում ինչպես պետք է նստեն, ինչ հերթականությամբ։ Էլ ինչ պետք է անել, որ վստահություն լինի։ Իսկ որ ցուցակները պետք է այդպիսին լինեն՝ գնալով ավելանան, սա միանշանակ է։ Եթե մարդիկ ցանկանան գալ եւ մասնակցել ընտր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ապրիլի 8—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին տոնեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարության տոնը, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։ Համայն հայության հոգեւոր կենտրոնի Միածնաէջ սուրբ տաճարում պատարագ մատուցեց եւ համայն հայությանը Ս. Հարության կենդանարար ավետիսը հղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը։
Հայրապետական պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, օրենսդիրի, գործադիրի, ՍԴ–ի ղեկավարները, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Մայր Աթոռի բարերարներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ։
Նշենք, որ հանրապետության ղեկավարը նախօրեին, Ս. Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել նաեւ Ճրագալույցի ս. պատարագին։
Նախքան պատարագի սրբազան արարողությունը խաչվառազարդ հանդիսավոր թափորը զանգերի ավետաբեր ղողանջների ներքո Վեհափառ հայրապետին եւ Հայաստանի Հանրապետության նախագահին Վեհարանից առաջնորդեց Մայր տաճար։
Պատարագի ընթացքում Ս. Հարության հոգենորոգ տոնի առիթով Ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ հավատավոր հայ ժողովրդին։
«Աշխարհակեցույց այդ օրը մարդն ու տիեզերքը նորոգվեցին։ Մեր Տերը՝ Քրիստոս, Իր խաչելությամբ ու հարությամբ խորտակեց մահը, քավեց մարդկային մեղքերը եւ հաշտեցրեց աշխարհը Աստծո հետ, որպեսզի այն մնա այդ հաշտության մեջ հավատքով ու պատվիրանապահությամբ, խաղաղությամբ, արդարությամբ, սիրով ու ողորմությամբ։ Քրիստոսի հետ զատված ենք հնից ու նոր արարած ենք (Բ Կորնթ. Ե 17), ինչպես վկայում է առաքյալը, որպեսզի երկրի վրա հարուցյալ կյանքով ընթանանք դեպի մեր Հայրը, որ երկնքում է եւ ժառա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024