ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 00:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 12

Արմավիրի մարզում աստիճանաբար, սակայն հաստատուն քայլերով գյուղատնտեսության ոլորտում ներդրվում են ժամանակակից լավագույն տեխնոլոգիաները։ Սարդարապատ համայնքում կառուցվել է «ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ՍՊԸ—ի ջերմատունը, որտեղ գյուղատնտեսական մթերքների արտադրությունն իրականացվում է ամենաարդիական եղանակներով։ Արմավիրի մարզ կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց նորաբաց ջերմատուն, ծանոթացավ ընկերության իրականացրած աշխատանքներին եւ առաջիկա ծրագրերին։
«ՀՕՄԳՐԻՆ Փարադայս» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին՝ խոշոր ջերմոցային տնտեսություն ստեղծելու նպատակով։ Ընկերությունը հիմնադրումից հետո Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքում գնել է 20 հա հողակտոր, որի վրա 2011 թ.օգոստոսից սկսվել են 1.1 հա ջերմոցային տնտեսության շինարարական աշխատանքները, որոնք ավարտվել են ընթացիկ տարվա մարտի 30—ին։
Ջերմոցային տնտեսությունը շահագործման հասցնելու համար նախատեսվել է շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարի ներդրում։ Այստեղ ընթացիկ տարվա մարտին առաջին անգամ տնկվել է «նազրվան» վարունգ, որի բերքը նախատեսվում է ստանալ ապրիլի վերջից։ Ակնկալվում է ստանալ մոտ 60 տոննա վարունգ, որը պետք է սկզբնական շրջանում իրացվի հանրապետությունում։ Ընկերության շինարարական աշխատանքների ընթացքում մշտական աշխատել է 50 մարդ։ Շահագործումից հետո աշխատակիցների թվաքանակը հասնելու է 45 մարդու՝ 90–120 հազար դրամ միջին աշխատավարձով։
Ներկայումս բանակցություններ են վարվում հոլանդական կազմակերպության հետ ջերմոցային տնտեսությունն ընթացիկ տարում մինչեւ 15 հա ընդլայնելու համար, եւ այդ նպատակով պահանջվում է 23 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Ընդլայնումից հետո նախատեսվում է աճեցնել լոլիկ, վարունգ, պղպեղ եւ ծաղկի որոշ տեսակներ։ Արդյունքում իրացումը նախատեսվում է կազմա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Արմավիրի մարզում այցելեց Փարաքար համայնք՝ ծաղկեպսակ դնելով արցախյան պատերազմում զոհված հայորդիների հուշարձանին եւ դիտելով Փարաքարի արվեստի քոլեջի սաների աշխատանքների ցուցահանդեսը։
Նախագահը այնուհետեւ հանդիպեց Փարաքար, Մերձավան, Մուսալեռ համայնքների ընտրողների հետ։ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նրանց՝ նախորդ ընտրություններին ՀՀԿ—ին իրենց վստահության քվեն տալու համար՝ հավաստիացնելով, որ կուսակցությունը հետագայում նույնպես պատրաստ է աշխատելու՝ այդ վստահությունն արդարացնելու համար։
Էջմիածին քաղաքում նախագահը հանդիպեց քաղաքի եւ մոտակա համայնքների ընտրողների հետ։ Այնուհետեւ երկրի նախագահը հանդիպեց Հայթաղ համայնքի, Մեծամորի եւ հարեւան համայնքների ընտրողների, Սարդարապատ եւ Լենուղի համայնքների բնակչության, Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների ընտրողների հետ։ Կարեւորելով գյուղի զարգացումն ու ամրապնդումը՝ Սերժ Սարգսյանը նշեց, որ ներկայումս բոլորը ձգտում են դեպի մայրաքաղաք, սակայն եթե գյուղն ամուր լինի, գյուղացու համար ապահովված լինեն բոլոր պայմանները, ապա նա երբեք չի թողնի հարազատ օջախն ու հեռանա։ Նախագահը փաստեց, որ գյուղի ամրացման ուղղությամբ բազմաթիվ աշխատանքներ իրականացվել են, սակայն դեռ շատ անելիքներ կան։
Այցի ավարտին կուսակցության ղեկավարը հանդիպեց Արմավիր քաղաքի բնակչության հետ։ Երկրի ղեկավարը նշեց, որ Արմավիրի մարզը Հայաստանի գյուղատնտեսության համար ունի կարեւորագույն նշանակություն, եւ պատահական չէ, որ ՀՀԿ—ն Արմավիրն է ընտրել նախընտրական մարզային այցելությունների մեկնարկի համար։
«Միայն հավատալով մենք ոչնչի չենք կարող հասնել, սակայն հավատալը կարեւոր է. դրանով մենք կամրապնդենք մեր հաջողությունները։ Իհարկե, խնդիրները բազմաթիվ են, մենք դեռ դրանց լուծման ճանապարհին ենք, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 12.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024