ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 12:06
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Ապրիլ » 28
«Gallup International Association» ընկերության փորձագետ Միլկանա Նիկոլովան երեկ ասուլիսում բացատրեց, թե ի՞նչ ասել է exit poll։ Հայաստանում առաջին անգամ մայիսի վեցին՝ ընտրությունների օրը կանցկացվի exit poll։ Սա «Արմենիա» հեռուստաընկերության պատվերն է «Gallup International Association»—ին՝ Երեւանում եւ Հայաստանի մարզերում խորհրդարանական ընտրությունների առիթով անցկացվող սոցհարցումների եզրափակումն է լինելու։
Տիկին Նիկոլովան նախ՝ նշեց, որ սովորաբար սոցհարցումներն ու հատկապես exit poll—երը հիմնվում են նախկին ընտրությունների արդյունքների վրա, սակայն Հայաստանում այս տարի առաջին անգամ պետք է անցկացվի exit poll—ն ու այս իմաստով փոքր ինչ մտավախություն կա։ «Ամենից շատ մեզ մտահոգում է, թե ինչպե՞ս քաղաքացիները կընդունեն մեր առաջարկն ու արդյոք չե՞ն մերժի լրացնել հարցաթերթիկները»,—տեղեկացրեց նա։
Հարցազրույց անող մասնագետները կանգնած են լինելու ընտրատեղամասերի մուտքի մոտ եւ առաջարկելու են հարցաթերթիկը լրացնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արդեն իսկ քվեարկել են։ Բանախոսը նշեց, որ հարցումը անանուն է, այսինքն՝ ընտրողներին առաջարկվելու է պատասխանել միայն այն հարցին, թե ո՞ւմ օգտին է քվեարկել, նաեւ մի քանի հարց կլինի ժողովրդագրական բնույթի ու հարցաթերթիկը գցել հատուկ տուփի մեջ։ Նախատեսվում է ամեն տեղամասից ստանալ լրացված անանուն 500 հարցաթերթիկ։
Ինչ վերաբերում է exit poll—ի արդյունքների ճշտությանը, ապա փորձագետը նշեց, որ որեւէ երաշխիք, բնական է, իրենք չեն կարող տալ, թե անանուն հարցումները իրական պատկերը կներկայացնեն։ Բայց եթե ամեն բան ընթանա նորմալ, եւ ընտրողները հարցաթերթիկները լրացնեն ազնվորեն՝ այդպիսով փոխանցելով իրենց իրական քվեարկությունը, ապա տարբերությունը ընտրությունների պաշտոնական արդյունքների ու exit poll—ի ներկայացրածի միջեւ կլինի ընդամենը 2—3 տոկոս։
Արձագանքելով այն հարցին, թե որքանո՞վ են ակնկալում քաղաքացիների ազնվությունը, թե ում օգտին են նրա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 24—ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված՝ վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել։ «Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,—ասել է նախագահը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացրին, որ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեեւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը եւ պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարեւորությունից ելնելով եւ օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ։
Նախագահի համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանականերում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը։ Հանրապետության նախագահի խոսքով, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին՝ դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից։





Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 458 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի առաջիկա ընտրությունները շատ կարեւոր են Հայաստանի համար, եւ այդ ընտրություններում հաղթողը պետք է լինի հենց Հայաստանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», նման կարծիք է հայտնել Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան «Հայաստան—ԵՄ գործընկերության հեռանկարները» խորհրդաժողովի ժամանակ, որին մասնակցել են քաղաքական տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ։ 
«Լավ ընտրությունները կամրապնդեն Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում, այդ թվում՝ ԵՄ—ում։ Հայաստանի ապագան ժողովրդավարությունն է եւ ԵՄ—ն։ Մենք պետք է միասնաբար կարողանանք գնալ ճիշտ ուղղությամբ»,–ասել է Օրեխան։ Նրա կարծիքով՝Հայաստանի եւ ԵՄ—ի միակ տարբերությունը ժողովրդարավարական երիտասարդությունն է, եւ չնայած դրան՝ Հայաստանը կարող է եւ պետք է ԵՄ—ին նաեւ ինքն առաջարկի ժողովրդավարական արժեքներ, քանի որ Հայաստանը արժեքների համայնք է։ Օրեխան գտնում է, որ անհրաժեշտ է ընտրած ճանապարհով հետեւողական լինել, եւ մայիսի 6—ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հենց արժեքները պետք է հաղթեն Հայաստանում։ «Վստահ եմ, որ Հայաստանը ԵՄ—ի մի մասն է, եւ Հայաստանի ապագան ԵՄ—ն է»,– ասել է Օրեխան։
Խորհրդաժողովի ժամանակ Օրեխան հանդես է եկել «Հայաստան—ԵՄ. ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերություն» թեմայով զեկույցով։


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 449 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում առաջին անգամ կիրառվող էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել է։ «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ հրավիրված քննարկմանը նշեց, որ քվեարկությանը մասնակցելու են ընդհանուր հաշվով 238 քաղաքացիներ։ «Առաջին անգամ ենք ձեռնարկում այս եղանակով քվեարկություն։ Առաջիկայում չի բացառվում, որ այլ շերտերի եւս ընձեռվի նման քվեարկության հնարավորություն»,—նշեց ԿԸՀ նախագահը։
Քվեարկությունը սկսվել է երեկ, 08։00—ին, կավարտվի մայիսի 1—ին, ժամը 20։00—ին։ Արդյունքներն ամփոփվելու են Հայաստանում քվեարկության ավարտից հետո։ Էլեկտրոնային եղանակով քվեարկելու համար ընտրողը պետք է օգտվի ԿԸՀ կայքից։ Գրանցվել կարելի է «գրանցում» բաժնի համապատասխան դաշտերում՝ մուտքագրելով անձնագրի սերիան եւ համարը, ծրարով իրեն տրամադրված անհատական ծածկագիրը, քվեարկողի կողմից կամայականորեն ընտրված օգտվողի անունը եւ անհատական գաղտնաբառը, ցանկության դեպքում նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն՝ անհրաժեշտ հաղորդագրություններ ստանալու նպատակով։
Գրանցվելուց հետո ընտրողը մուտք է գործում «քվեարկել» բաժին, համապատասխան դաշտերում լրացնում գրանցման ժամանակ իր կողմից մուտքագրված օգտվողի անունը եւ անհատական գաղտնաբառը, ստանում էլեկտրոնային քվեաթերթիկի միջոցով քվեարկելու հնարավորություն։
Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքների ամփոփումը եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը հրապարակվում է մայիսի 6—ին՝ 20։00—ից հետո։ ԿԸՀ որոշմամբ սահմանվել է համապետական ընտրություններին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների՝ էլեկտրոնային եղանակով քվեարկության կարգը եւ ժամկետները՝ համաձայն հավելվածի։
Նշված կարգի դրույթները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 501 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024