ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 15:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 21
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6—ի ՆՀ—728 հրամանագրի 1.7—րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Մովսես Քարտաշյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 556 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետարանի ենթակա հիմնարկությունների աշխատակիցները, համայնքի ավագանին սրտանց շնորհավորում են Մեծամորի քաղաքապետ` պարոն Ռոբերտ Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:
-Հարգարժան պարոն Գրիգորյան. այս հրաշալի տոնական իրադարձությունը ևս մեկ անգամ առիթ է տալիս մեր ջերմ մաղթանգները և ցանկությունները արտահայտել Ձեզ, արժևորել Ձեր կառավարման ժամանակահատվածը, անկեղծորեն գնահատել կատարված աշխատանքները և վեր հանելով ձեռքբերումները` վստահորեն քայլել Ձեզ հետ առաջ:
Լիահույս ենք, որ կառուցողական ու ստեղծագործական Ձեր կորովը և երիտասարդական ավյունը լիարժեք կծառայի մեր քաղաքի և հասարակական կյանքի զարգացման գործին:
Ցանկանում ենք Ձեզ քաջառողջություն, աշխատանքային եռանդ և երջանկություն` ի շահ մեր համայնքի բարգավաճման:
 
Մեծամորի քաղաքապետարանի աշխատակազմ
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 502 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (1)

Օգոստոսի 18—ին Լիբանանում շիա Մակդադ ցեղի անդամներն առեւանգել են 5 սիրիացի գործարարի, ինչպես խոստացել էին։ Օգոստոսի 15—ին նրանք առեւանգել էին 20 սունիների, որոնց թվում էին «Սիրիայի ազատ բանակի» անդամներ, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի քաղաքացիներ։ Այդ ցեղի առաջնորդները հայտնել էին, թե բացառված չէ, որ առեւանգումները շարունակվեն, որպեսզի փոխանակվեն «շիա եղբայրների» հետ։ 
Լիբանանում ավելի քան 2 տասնամյակ էր, ինչ ներքին բախումներն իրենց տեղը զիջել էին խաղաղ գոյակցության, սակայն բացառված չէ, որ սիրիական իրադարձություններն այստեղ կրկին բորբոքեն միջկրոնական հակամարտությունները։ Ահավասիկ, օգոստոսի 11—12—ը Տրիպոլիում շիա ալավիների եւ սունիների միջեւ բախումների հետեւանքով 2 մարդ է զոհվել։ Իրաքում մեծ թվով քրիստոնյաներ արտագաղթել են երկրից, իսկ սունի—շիա հակասությունները լուրջ բնույթ են կրում, եւ գրեթե ամեն օր անմեղ մարդիկ դառնում են այդ հակամարտությունների զոհը։ Եգիպտոսում լուրջ խնդիրներ կան կապված ղպտիների հետ։ Սիրիայում, տարածաշրջանի այլ երկրների համեմատությամբ, առավել հստակ է իրականացվում քաղաքականության եւ կրոնի տարանջատումը, երկրում իրական աշխարհիկ վարչակարգ է հաստատված, ինչն ընդունում են նաեւ արեւմտյան փորձագետները, սակայն այժմ այդ երկիրը հայտնվել է միջկրոնական եւ ազգամիջյան ընդհարումների շեմին։ Խնդիրը կարող է սուր բնույթ ստանալ նաեւ Սաուդյան Արաբիայում եւ Բահրեյնում, որտեղ այն նույնպես առկա է։ Ավելին, Էր Ռիյադը Բահրեյնում սունի փոքրամասնության իշխանությունը պահպանելու նպատակով զորք է տեղակայել այդ երկրում։ Այլ կերպ ասած՝ Միջին Արեւելքում միջկրոնական, մասնավորապես սունի—շիա հակամարտությունները փաստ են, եւ սրանց սրման միտումը նկատելի է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ Թուրքիան աշխատում է երկու ուղղությամբ
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան մշակել է հատուկ մարտավարություն՝ աշխատում է երկու ուղղությամբ՝ ոչ պաշտոնական, այսինքն՝ քաղաքացիական հասարակության միջոցով աշխատել Հայաստանի հետ, եւ պետական մակարդակով՝ սփյուռքի կառույցների հետ։ Ասուլիսում այս մասին ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր–Մաթեւոսյանը։
Նրա խոսքով, սփյուռքի կառույցները բավական լուրջ են տրամադրված ու մշակել են մինչեւ 2015 թվականն անցկացվելիք միջոցառումների ցանկ։ «Հասկանալի է, որ Թուրքիան ձեռքերը ծալած չի կարող նստել»,–ընդգծել է նա, միաժամանակ նշելով, որ եթե Թուրքիան որեւէ նախաձեռնությամբ հանդես չգա, իր համար վատ սցենարների ականատես կլինի, քանի որ ավելի շատ երկրներ կընդգրկվեն ցեղասպանության ճանաչման գործընթացում, Թուրքիայի ներսում ավելի շատ կխոսեն ցեղասպանության մասին, իրավական խնդիրները կդրվեն սեղանին, հայկական պահանջները ավելի լայն աջակիցներ կունենան ամբողջ աշխարհում։ «Սա անհանգստացնում է Թուրքիային»,–ասել է Վ. Տեր—Մաթեւոսյանը։
Անդրադառնալով հայ—թուրքական հարաբերություններին՝ Վահրամ Տեր–Մաթեւոսյանը նշել է, որ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ նորանկախ Հայաստանը զրկված էր մասնագիտացված փրկարար ծառայություն ունենալու հնարավորությունից։ Չնայած դրան՝ այդ ծանր օրերին ողջ աշխարհը սատար կանգնեց մեզ, մարդասիրական օգնությունը Հայաստան էր գալիս աշխարհի գրեթե բոլոր ծայրերից։ Դժբախտության պահին մեր բարեկամների շնորհիվ էր նաեւ, որ նորանկախ պետությունը կարողացավ ոտքի կանգնել եւ վերածնվել մոխրից։ Եվ հիմա, արդեն կայացած եւ ամուր փրկարարական համակարգ ունեցող Հայաստանի համար պատվի եւ արժանապատվության հարց է աղետի մեջ հայտնված մեր բարեկամներին օգնության ձեռք մեկնելը։
Օգոստոսի 11—ին Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին Հայաստանի իշխանություններն արձագանքեցին անմիջապես։ 
ՀՀ նախագահի հանձնարարականով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները անցան պատրաստվածության «տագնապ» աստիճանին՝ պատրաստ ցանկացած պահի մեկնելու հարեւան երկիր եւ մասնակցելու փրկարարական աշխատանքներին։ Իրանը, սակայն, հրաժարվեց փրկարարների ծառայություններից՝ նշելով, որ իր փրկարարները լիովին կարող են աշխատանքներն իրականացնել։ Սակայն մարդասիրական օգնության առումով, տուժած բնակչությանն աջակցելու խնդրում մեր հարեւաններն, իհարկե, ունեն օգնության կարիք։ Եվ ՀՀ կառավարությունը որոշեց երկրաշարժից տուժած բնակչությանը որպես մարդասիրական օգնություն հատկացնել 57 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք՝ 26 հազար տուփ պահածոներ, մոտ 40 հազար լիտր խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6 հազար սավան, 300 ներքնակ, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024