ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 07:50
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Օգոստոս » 23

Հայաստանում ժամանակավոր կամ մշտական հիմունքներով գտնվող սիրիացի մեր հայրենակիցները երեկ hրավիրվել էին ՀՀ սփյուռքի նախարարություն՝ նախարար Հրանուշ Հակոբյանի եւ այլ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների առջեւ բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրների մասին։ 
Հրանուշ Հակոբյանը հավաք—խորհրդակցության ընթացքում, խոսելով սիրիահայերի խնդիրների մասին, հայտնեց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ամեն օր աշխատում է սիրիահայերի հետ։ Նրանք նախարարությանն ուղղում են անձնական եւ ընդհանրական բնույթի հարցեր. կեցության, կրթության, առողջապահության, անձնագրերի, մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված հարցերը դասակարգվում եւ վերահասցեագրվում են համապատասխան պետական կառավարման մարմիններին, իսկ սփյուռքի նախարարությունն էլ հետամուտ է լինում, որ դրանք հնարավորինս արագ լուծումներ ստանան։
Սփյուռքի նախարարության՝ սիրիահայության հետ տարվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանի խոսքով, սիրիահայության հետ կապված խնդիրները միշտ էլ եղել են նախարարության ուշադրության կենտրոնում. «Այս պահի դրությամբ Հայաստանում գտնվում է 1700 սիրիահայ՝ չհաշված Հանքավանում հանգստացող երեխաները։ Մինչեւ սեպտեմբեր սիրիահայերի մեծ մասը կվերադառնա Սիրիա, իսկ մոտ 60 ընտանիք կմնա Երեւանում։ Սիրիահայերի կողմից բարձրացվող հիմնական հարցերը երկուսն են՝ աշխատանք եւ ուսում»։ 15 սիրիահայի աշխատանքի հարց լուծված է, նրանցից երկուսն աշխատում են նախարարությունում։ «Մեզ աշխատանքի խնդրանքով դիմած սիրիահայերին աջակցել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Այսուհետ հոկտեմբերի վերջին կիրակի օրը կնշվի որպես «Ոսկերչի ազգային օր»։ 
Որոշումը կկայացվի կառավարության այսօրվա նիստում, եւ այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Արվեստի այս ճյուղը ցայսօր զարգացած է Հայաստանում, եւ հայերն առաջատար ոսկերիչներ են համարվում ամբողջ աշխարհում։ Դրա վկայությունն են այն պատվելի մրցանակներն ու բարձր գնահատականները, որոնք հայ ոսկերիչները ստանում են այլազգի ներկայացուցիչներից։
Ուստի, արժեւորելով հայ ոսկերիչների ձեռքբերումները ոսկերչության ոլորտում, կառավարությունը հարկ կհամարի սահմանել ոսկերչի ազգային օրը։ hhpress.am
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ


Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այս տարվա հունվար—հուլիսին արձանագրված 7.7% տնտեսական ակտիվության ցուցանիշին, նշել է, որ մինչ ճգնաժամը եւ այսօր աճի տեմպերի մեջ կա որակական փոփոխություն։ Նա, մասնավորապես, կարեւորել է արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում արձանագրված աճը։
Վ. Արամյանի խոսքերով՝ քննադատություններ են հնչում, թե արդյունաբերությունը, հիմնականում, կենտրոնացված է հանքարդյունաբերության մեջ, սակայն դա այդպես չէ։ «Այս տարվա առաջին կիսամյակում արդյունաբերությունում գրանցվել է 13% աճ, որից միայն 8.1%—ը բաժին է ընկել մշակող արդյունաբերությանը։ Այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ բացի հանքարդյունաբերությունից, աճ է նկատվում նաեւ մնացած ճյուղերում»,–ասել է փոխնախարարը։
Բացի այդ գյուղատնտեսության ոլորտը նույնպես աճի բարձր տեմպ է ապահովում՝ 8%, որից 6%—ը բուսաբուծությունն է ապահովել։ Վ. Արամյանն ընդգծել է, որ 2010 թ. Հայաստանում գրանցվեց գնաճ, եւ կառավարությունը կենտրոնական բանկի հետ համատեղ ձեռնամուխ եղավ գնաճի զսպմանը՝ գյուղատնտեսության ոլորտում հատուկ գործիքակազմ կիրառելով։ Արդյունքում 2011 թ. գյուղատնտեսության ոլորտում արձանագրվեց բարձր աճի տեմպեր, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմում է 8%։ Փոխնախարարը հայտնեց, որ այսօր ունենք բավական «համեստ» գնաճ։
Վարդան Արամյանը նկատել է, որ երբ գյուղատնտեսությունն աճ է արձանագրում, պարենային ապրանքների առաջարկի մեծացումը ճնշում է գների բարձրացումը։ «Համեստ գն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում կարող է բումերանգ դառնալ

Քրդերը Սիրիայում ամենամեծ փոքրամասնությունն են, որոնք երկրի շուրջ 22 միլիոն բնակչության մոտավորապես 11 տոկոսն են կազմում եւ բնակվում են երկրի հյուսիս—արեւելյան՝ Թուրքիայի քրդաբնակ շրջանների հարեւանությամբ։ 
Նրանք Սիրիայում ներմուծված «Արաբական գարնան» հանդեպ ակնհայտորեն պասիվ եւ չեզոք են կամ, ավելի շուտ, հակված են իշխանությանը, քան՝ ընդդիմությանը։ Մանավանդ որ պաշտոնական Դամասկոսը նրանց իր կողքին պահելու նպատակով այդ ընթացքում հօգուտ նրանց որոշ քայլեր կատարել է՝ քաղաքացիություն է տվել եւ զորքերը դուրս է բերել քրդաբնակ շրջաններից։ 
Սակայն վերլուծաբաններից ոմանք քրդերի նման դիրքորոշումը բացատրում են նրանով, որ նրանք ոչ ընդդիմությանն են վստահում եւ ոչ էլ իշխանություններին։ Ավելին, քրդերին խիստ մտահոգում է այն հանգամանքը, որ Անկարան ամբողջ ուժով պաշտպանում է ընդդիմությանը, ուստի եթե իշխանության գա ընդդիմությունը, ապա Թուրքիայի ազդեցության ներքո գտնվելով՝ հնարավոր է, որ վերջինիս օրինակով եւ հորդորներով հակաքրդական քաղաքականություն որդեգրի։ 
Մյուս կողմից Արեւմուտքը քրդերին ակտիվացնելու նպատակով նրանց իրավիճակի բարելավում է խոստանում։ Դեռեւս հունիսի 10—ին լիբանանյան «Ալ Ախբար» օրաթերթը հայտնել է, թե Սպիտակ տունը քրդերին խոստացել է Ասադի վարչակարգի զինված ընդդիմությանը միանալու դեպքում նրանց աջակցել իրենց իրավիճակը բարելավելու եւ Իրաքի օրինակով Սիրիայում դաշնային կարգեր հաստատելու հարցում։ 
Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքերի մտավախության հարցի առնչությամբ հատկանշական են Սիրիայի քրդերի դեմոկրատակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ սկսվել է հանրապետության 370—ից ավելի համայնքներում սեպտեմբերի 9—ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը։
Ըստ գրանցված թեկնածուների մասին ԿԸՀ տեղեկատվության՝ իշխող Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» ամենաակտիվն են այս ընտրություններում։ Մոտ 400 թեկնածուներ ՀՀԿ—ական են, հինգ տասնյակն էլ ներկայացնում են ԲՀԿ—ն։ Որոշ համայնքներում թեկնածուներ ունի ՀՅԴ–ն, իսկ մնացյալ քաղաքական ուժերը կարծես թե մասնակցելու ցանկություն չունեն։
Ցավոք, հերթական անգամ քաղաքական դաշտի խաղացողների մի մասը դարձյալ իրեն դուրս է դնում երկրի քաղաքական համակարգը վերջնականապես կայացնելու գործընթացից՝ չկարեւորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը։
Չէ՞ որ շատ դեպքերում հենց տեղական իշխանությունների չկայացածությունն ու հրատապ խնդիրներին ժամանակին արձագանքելու անկարողությունն են առաջ բերում մարզերի բնակչության արդարացի դժգոհությունը։ Եթե քաղաքական ուժերն իրենց ակտիվ մասնակցությամբ մրցակցային լուրջ միջավայր ձեւավորեն ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ապա կմեծանա այդ ինստիտուտի նկատմամբ վստահությունը, եւ իրենց բակը բարեկարգելու կամ իրենց թաղի ջրագիծը անցկացնելու խնդիրը լուծելու համար մարդիկ հայացքները չեն ուղղի մայրաքաղաք։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 23.08.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024