ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 03:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 05

Միայն այդ կերպ արհմիությունները կկարողանան կատարել իրենց իրական գործառույթները.
Աշխարհի զարգացած երկրներում աշխատաշուկայի կառավարման համակարգի կարեւորագույն մարմին են արհեստակցական միությունները։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում այս կառույցներն այնքան զարգացած են, ունեն այնպիսի մեծ ազդեցություն երկրի կառավարման բոլոր ոլորտներում, որ ցանկացած քաղաքական գործիչ առաջին հերթին հաշվի է նստում հենց նրանց կարծիքի հետ։ Արհմիություններն ուժ են, որոնք մշտապես կանգնած են աշխատողի թիկունքին, կատաղաբար պաշտպանում են նրա շահերը, ունեն մեծ լծակներ եւ ազդեցություն։
Նորանկախ Հայաստանում, ցավոք, այս ինստիտուտն առայժմ գտնվում է զարգացման սաղմնային վիճակում։ Մեր երկրում գործող արհմիությունների գործառույթները շատ չեն տարբերվում Խորհրդային Միության ժամանակ գործող նմանատիպ կառույցներից։ Բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, հասարակական կառույցները, նույնիսկ՝ գործատուները, հրաշալի գիտակցում են, որ առանց ամուր եւ գործող արհմիություններ ունենալու մեր երկրի աշխատաշուկան չի կարող մրցունակ լինել միջազգային ասպարեզում։ Քայլեր ձեռնարկվում են, սակայն խնդիրը ոչ այնքան օրենսդրությունն է, որքան մարդկանց գիտակցությունը։
«Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով երեկ կայացած խորհրդարանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահի 9—րդ հարկի նախասրահը, նիստերի դահլիճը եւ ցուցասրահը այնքան էին ծանրաբեռնված այցելուներով, պաշտոնատարներով ու լրատվամիջոցների ներկայացուցիչներով, որ «ասեղ գցելու տեղ» չունեցած այդ հարկը ճռռում էր նրանց ծանրությունից։ Այստեղ հայազգի մեծագույն վարպետ լուսանկարիչ Արա Գյուլերի 100 մեծադիր լուսանկարներից բաղկացած «Բարեւ ձեզ» անվանակիր ցուցահանդեսն է, որը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը։
Դիմելով ներկաներին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասաց. «Ստամբուլաբնակ մեր հայրենակիցն, իրոք, կենդանի լեգենդ է իր ապրած կյանքով, ստեղծագործական աշխատանքով, իր մտածողությամբ ու տեսակով։ Իր լուսանկարչական սարքով ավելի քան կես դար նա հետեւում է աշխարհին՝ փորձելով բաց չթողնել կարեւորը, հետաքրքրականն ու գեղեցիկը։
Այսօր ոչ միայն ես, այլեւ հայ արվեստասեր ամբողջ հասարակայնությունը անսահման ոգեւորված է, որ մեզ հետ է աշխարհում լավագույն լուսանկարիչներից մեկը՝ Արա Գյուլերը, որ այսօր մեզ մոտ բացվում է նրա աշխատանքների անհատական ցուցահանդեսը»։
Ուրախությամբ ընդունվեց  նախարարի այն հայտարարությունը, որ ամբողջ ցուցահանդեսը եւ եւս 30 աշխատանք, որոնք տեղ չլինելու պատճառով չեն ցուցադրվում, հեղինակը նվիրում է հայրենիքին։
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը վերհիշեց այն տարիները, երբ ինքն ու Արա Գյուլերը Կ. Պոլսում դպրոց էին հաճախում որպես համադասարանցիներ, միասին ընկերություն անում եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 509 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Խորվաթիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Իվան Ստարչեւիչը (նստավայրը՝ Աթենք)։
Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ մաղթել հաջողություններ՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ—խորվաթական փոխգործակցության շուրջ քսանամյա պատմությանը՝ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, եւ կա երկկողմանի շահագրգռվածություն՝ այդ հարաբերություններն ավելի ակտիվացնելու եւ բազմաբնույթ դարձնելու։
Հանդիպմանը զրուցակիցները կարեւորել են երկու բարեկամ երկրների համագործակցությունը նաեւ միջազգային կառույցների շրջանակներում։
Դեսպան Ստարչեւիչը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ—խորվաթական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 438 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024