ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 16:03
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 11
Անկարայում հակակառավարական ցույցերն ու Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության առնչությամբ հնչեցրած դիրքորոշումը պետք է որ գոնե առժամանակ Թուրքիային մոռացնել տային հայկական ատոմակայանի թեման։ Բայց քանի որ հակակառավարական ցույցերին մասնակցում են նաեւ բնապահպանական տարբեր խմբեր, ովքեր մշտապես դեմ են արտահայտվել Թուրքիայում կառուցվելիք 3 ատոմակայաններին ու հատկապես դրանց տեղադիրքերին, էրդողանամետ մամուլը այս օրերին գրեց, թե իշխանությունը պատրաստվում է նամակ ուղղել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությանը, որպեսզի վերջինս արգելի նոր հայկական ԱԷԿ—ի կառուցումը՝ հենց սխալ տեղադիրքի պատճառով։
Ի դեպ, էրդողանամետ մամուլը, իբրեւ հայկական կառուցվելիք ԱԷԿ—ի սխալ տեղադիրքի ապացույց, մեջբերել էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված՝ փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ներկայիս ԱԷԿ—ի «շատ վատ վիճակի» ու նորի «շատ վատ տեղադրավայրի» մասին։ Ռ. Ռուսոն հայկական ԱԷԿ—ի խնդրին մշտապես անդրադարձող փորձագետներից է։ Կա մի բայց սակայն։ Փորձագետ Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ է։ Այն է՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ է ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Այլ կերպ՝ արեւմտյան այս փորձագետը ադրբեջանական եթե ոչ լրտես, ապա ազդեցության գործակալ է։ Իսկ եթե փորձագետը ազդեցության գործակալ է, ապա նրա, իբրեւ փորձագետի, իբր անաչառ խոսքին վստահել պետք չէ։ Գուցե դա է պատճառը, որ ես այս փորձագետի հրապարակումներին հանդիպեցի միայն թուրքական, ադրբեջանական մամուլում եւ նշյալ պարբերականում։
Թյուրքերին թողնենք մի կողմ եւ անդրադառնանք այն հարցին, թե որտեղ է կառուցվելու մեր նոր ատոմակայանը (ֆինանսական որոշ հարցեր լուծելուց հետո)։ Մենք կանդրադառնանք ս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսեց հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։ Նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 10—13—ի քառօրյա նիստերի օրակարգի մասին ԱԺ որոշումները հաստատելուց հետո Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության  միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ պատգամավորները շարունակեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում ընդհատված ՀՀ կենտրոնական բանկի 2013 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի քննարկումը։
Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2013 թվականի տնտեսական աճի վերաբերյալ կառավարության կանխատեսումները 1%—ով ավել են ԿԲ—ի կանխատեսումներից, որը կազմում է 4,7—5,7%։ ԿԲ—ի այդ կանխատեսումը մասնավորապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճի ցածր գնահատականով, որը կազմում է 2—4%, այնինչ իրենք այս ոլորտում նախատեսում են 4,5% տնտեսական աճ։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8–ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին։
Հանրապետության նախագահը ողջունել է համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհուն Հայաստանում, նշել, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին եւ շնորհակալ է, որ, այդուհանդերձ, անվանի երգչուհին կարողացավ հաղթահարել այդ ամենն ու այցելել ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ՝ այդպիսով արդար ու մեծ գործ կատարելով։
Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին պարգեւատրել է ՀՀ պետական բարձր պարգեւով՝ Պատվո շքանշանով՝ համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար։ Նախագահն ընդգծել է, որ մեծ հաճույքով եւ համոզվածությամբ է հանձնում Հայաստանի Հանրապետության ամենապատվավոր շքանշաններից մեկը մի երգչուհու, ով իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ պատվել է աշխարհի գրեթե բոլոր հայտնի ու լավագույն բեմերը եւ ունի երկրպագուների հսկայական բանակ։
Իսպանացի աշխարհահռչակ օպերային երգչուհի, սոպրանո Մոնսերատ Կաբալյեն շնորհակալությամբ է ընդունել, իր բնորոշմամբ, ի նշան ջերմության եւ սիրո տրված պարգեւը։ Նա մեծագույն ակնածանքով եւ սիրով է խոսել Հայաստանի ու հայ ժողովրդի, նրա դարավոր հերոսական պատմության եւ մշակույթի մասին։ «Խաղաղության եւ սիրո կղզի է Հայաստանը։ Դուք հրաշալի երկիր ունեք եւ ոգեղեն մեծ ուժ ունեցող ժողովուրդ»,—ասել է Մոնսերատ Կաբալյեն։
Անվանի երգչուհին նշել է, որ անկրկնելի տպավորություններով է հեռանում Հայաստանից եւ վստահ է, որ ավարտվող այս այցը դեռ շարունակություն է ուն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 500 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 11.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024