ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 09:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 14

Երեկ Արմավիրի մարզում՝ Սարդարապատի թանգարանում տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտագնա նիստը, որը սկսվեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հաշվետվությամբ։ Մարզպետը ներկայացրեց մարզի 2013թ. հինգ ամիսների սոցիալ—տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ իր ղեկավարած մարզում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները։
Մարզպետն ըստ բնագավառների ներկայացրեց մարզի՝ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։
Մազպետը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, վարչապետին եւ կառավարությանը մայիսի 12—ին տեղի ունեցած կարկտահարությունից հետո Արմավիրի մարզի բնակչությանը սատար կանգնելու համար։ 
«Եթե նման մոտեցում չլիներ, մենք շատ դժվար վիճակում կլինեինք։ Կանգնեցիք գյուղացու կողքին, եւ մենք կարողացանք ինչ—որ կերպ լուծում տալ առկա խնդիրներին»,– ասաց մարզպետը։
Ա. Ղահրամանյանը անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին, նշեց, որ 2013թ. գյուղատնտեսական տարին սկսվել էր բարեհաջող եւ գրեթե բոլոր մշակաբույսերի գծով սպասվում էր բարձր բերք։ Սակայն, 2013թ. ապրիլի 23—ի լույս 24—ի գիշերը տեղի ունեցած ցրտահարության հետեւանքով վնասվեցին մարզի 29 համայնքների 1827 հա տարածության վրա աճեցված մշակաբույսերը՝ 20—90%—ով։
Մայիսի 12—ին, 17—ին, ինչպես նաեւ մնացած օրերին տեղի ունեցած կարկտահարությունը եւս լուրջ վնաս հասցրեց մարզի գյուղատնտեսությանը։ Մարզային հանձնաժողովը գույքագրել է 50%—ից բարձր վնասված 46 համայնքների հողատարածությունները։ 46 համայնքներում 12787 հողօգտագործողների կողմից մշակվող 11137 հա հողատարածությունները վնասվել են կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 532 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Համաձայնություն» կենտրոնը եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամը սեմինար–քննարկում են կազմակերպել «ՀՀ—ԵՄ ասոցացման համաձայնագիր. անվտանգության հնարավորություններ եւ մարտահրավերներ» թեմայով։ Զեկույցներով հանդես եկան տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը եւ «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնիե փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։ 
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ Հայաստանը պետք է դասեր քաղի պատմությունից եւ հույսն արտաքին ուժերի վրա չդնի։ «Մենք մեր հույսը երբեք չպետք է դնենք ԱՄՆ—ի, Ռուսաստանի, Արեւմուտքի վրա։ Մենք առաջին հերթին պետք է հույս դնենք ինքներս մեզ վրա»,–«Արմենպրես» հաղորդմամբ՝ ասաց նա։ Քաղաքագետի կարծիքով՝ պատմությունն արդեն ցույց է տվել, որ տարբեր ժամանակներում հույսը դնելով արտաքին ուժերի վրա՝ Հայաստանը միշտ տուժել եւ մեծ կորուստներ է կրել։ Անդրադառնալով Հայաստան—ԵՄ ասոցացման համաձայնագրին՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանը չպետք է այս հարցը դիտարկի արեւմտյան, ամերիկյան կամ պրոռուսական տեսանկյունից։ «Ուղղակի մենք պետք է խոր վերլուծության ենթարկենք այս ամենը, քանի որ ավելի քան երբեւէ՝ նժարին դրված է մեր երկրի եւ ազգի ապագան»,–ասաց Կիրակոսյանը։ Նա նշեց նաեւ, որ ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ամենահեշտ փուլն է՝ հավելելով, որ ավելի մեծ խնդիր է գագաթնաժողովի հաջորդ օրը, երբ Հայաստանը պարտականություններ կվերցնի ԵՄ ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչելու ճանապարհին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Հայաստանն այլընտրանք չի ունենա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 435 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 14.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024