ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 20:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 17

ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ–ների ներկայացուցիչներն ու ԱՄՆ—ի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Վրաստանի փորձագետները երեկ մեկ հարկի տակ էին համախմբվել։ Առիթը «Բաց կառավարման գործընկերություն—Հայաստան» առաջին միջազգային համաժողովն էր։ 
Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ կառավարությունը, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ—ն՝ ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանը համաժողովն անցկացրեց որպես բաց կառավարման գործընկերություն (ԲԿԳ) նախաձեռնության անդամ երկիր։ Այդ նախաձեռնության նպատակն է ապահովել ՀՀ կառավարության գործունեության թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում ստանձնած հանձնառությունների իրականացումը, նաեւ տեղեկատվական նոր տեխնոլոգիաների կիրառումը հանրային կառավարման բարելավման գործընթացում։
Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի բացմանը ներկա էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշեց. «Կարեւորում եմ այս համաժողովի անցկացումը, քանի որ մեր առջեւ ծառացած են կարեւորագույն եւ սկզբունքային խնդիրներ, որոնց լուծումները պարտավոր ենք գտնել։ Կառավարության ցանկացած ծրագիր կարող է ունենալ հաջողություն, եթե դրա սկզբունքները, գաղափարախոսությունը նախապես ներկայացվում են հանրությանը, դառնում քննարկման եւ քննադատության առարկա, որից հետո էլ ընդունվում եւ սկսվում են իրականացվել։ Սա քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 17.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024