ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 11:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Հունիս » 20

Երեկ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Հերվիգ Վան Շտաային, ով Երեւան է ժամանել մասնակցելու Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում տեղի ունեցող ԵԽ տեղական եւ շրջանային իշխանությունների կոնգրեսի բյուրոյի նիստին եւ «Մասնակցային ժողովրդավարության զարգացումը տեղական մակարդակով» թեմայով համաժողովին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը կարեւորեց պարոն Շտաայի այցը Հայաստան եւ մասնակցությունը միջազգային համաժողովին։ Նա բարձր գնահատեց կոնգրեսի դերակատարությունը Հայաստանում տեղական իշխանությունների համակարգի կատարելագործման ու զարգացման գործում։ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ տեղական ժողովրդավարությունը ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունների հիմնական ուղղություններից մեկն է լինելու։ Նշվեց, որ նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնց միջոցով Հայաստանը կփորձի իր ներդրումը բերել տեղական ժողովրդավարության եւ ԵԽ անդամ երկրների տեղական իշխանությունների միջեւ համագործակցության զարգացման նպատակներին։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԵԽ տարածքային եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահը նշեց, որ կառույցը երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է Հայաստանի հետ եւ բարձր գնահատեց մեր երկրի ջանքերը տեղական ինքնառավարման ոլորտում բարեփոխումների իրականացման հարց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ խորհրդարանը շարունակեց արտահերթ նստարջանի աշխատանքը, հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ պատգամավորները շարունակեցին «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» օրինագծի քննարկումը։
Օրինագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ ԱԺ փոխնախագահի համոզմամբ՝ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանը դառնա տարածաշրջանային կրթական կենտրոն, եւ խրախուսվեն արտաքին ներդրումները։ «Մենք պետք է շնորահակալություն հայտնենք բոլոր ներդրողներին եւ շահագրգիռ կողմերին, որ մեր երկրում ցանկանում են նման ծրագիր իրականացնել»,–իր խոսքում ասաց ԱԺ փոխնախագահը եւ հավելեց, որ հանրապետության օժտված երեխաները նույնպես կկարողանան սովորել Դիլիջանի միջազգային դպրոցում։
Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումները ներկայացրին ԱԺ «Ժառանգություն» եւ «ՀԱԿ» խմբակցությունները։
«Ժառանգություն» խմբակց ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 442 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԽ—ի անդամ հանդիսացող մեր երկրում վերջին տարիներին քաղաքացիական հասարակության դերն էապես մեծացել է։ Բազմաթիվ օրինակները վկայում են, որ վերջինս ցանկություն ունի իր մասնակցությունը ցուցաբերել տեղական հարցերի լուծմանը, եւ անհրաժեշտ է, որ տեղական իշխանությունները նրան այդ հնարավորությունը ընձեռեն։
ԵԽ—ի անդամ պետություններում տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության հետ կապված ներկա իրավիճակը, մասնակցային ժողովրդավարության դերը տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում, տեղական մակարդակում մասնակցային ժողովրդավարության ամրապնդման ուղիները քննարկելու, ինչպես նաեւ ԵԽ–ի անդամ երկրներում այս ոլորտում առկա դրական փորձը ներկայացնելու համար երեկ, ԵԽ—ում Հայաստանի նախագահության շրջանակներում, Մատենադարանի նոր մասնաշենքում անցկացվեց «Մասնակցային ժողովրդավարությունը տեղական մակարդակում» թեմայով միջազգային համաժողովը։
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, ողջունելով մասնակիցներին, ընթերցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձը, որտեղ, մասնավորապես, ասված էր. «Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության գերակայությունները սահմանելիս մենք հատուկ կարեւորել ենք տեղական ժողովրդավարությունը, քանի որ այն հասարակության ժողովրդավարական զարգացման համար առանցքային բաղադրիչ է։
Այս ուղղությամբ ուշադրություն ենք դարձնելու տեղական եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում քաղաքացիների մասնակցության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 437 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի ողջ տարածքում բռնկված հակակառավարական ցույցերը, զանգվածային անկարգություններն ու բախումները ցուցարարների եւ ոստիկանության ուժերի միջեւ շարունակվում են։ Իշխանությունները չեն պատրաստվում զիջումների գնալ, ինչի հետեւանքով հասարակական դժգոհությունը գնալով ավելի լայն աշխարհագրություն է ընդգրկում, իսկ բախումներն ավելի արյունալի են դառնում։ Արդեն իսկ զոհվել է հինգ մարդ, հազարավոր մարդիկ վիրավորվել են, հարյուրավորները՝ ձերբակալվել։ Չնայած դրան, ցուցարարները շարունակում են դիմադրություն ցույց տալ ոստիկանական ուժերին։
Նախօրեին գիշերը հատկապես կատաղի բախումներ են տեղի ունեցել Էսքիշեհիր քաղաքում, փողոցային մարտերը շարունակվել են մինչեւ լուսադեմ։ Բախումների հետեւանքով եղել են վիրավորներ, այդ թվում՝ մեկ լրագրող եւ մեկ ոստիկան, ով գլխի վնասվածք է ստացել ցուցարարների նետած քարից։ Էսքիբաղլար թաղամասում շուրջ 5 հազար ցուցարարաներ բողոքի քայլերթ են կազմակերպել՝ վանկարկելով «Ամենուր Թաքսիմ է, ամենուր՝ դիմադրություն», «Կառավարություն, հրաժարական տուր» կարգախոսներ։ Նրանք նույնպես հանդիպել են ոստիկանական ուժերի դիմադրությանը։
Ցուցարարներից մոտ հինգ հարյուրը փակել են «Էսփարք» առեւտրի կենտրոնին հարակից փողոցը՝ կանգնեցնելով երթեւեկությունը։ Ոստիկանական ուժերը կրկին արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ են օգտագործել, ինչից հետո որոշ ժամանակ անց ցուցարարները ցրվել են։
Ներկայումս արդեն թուրքական ոստիկանությունը չի բավարարվում միայն ցուցարարներին ցրելով, սկսվել են զանգվածային ձերբակալություններ։ Նախորդ գիշերվա ընթ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 461 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 20.06.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024