ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 10:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 24

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ։
Նախագահը Հայաստանի իշխանությունների եւ անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել դեսպան Ռենոյին՝ պաշտոնավարման շուրջ չորս տարվա ընթացքում նրա աշխատանքի եւ հայ—ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում անձնական ներդրման համար, ինչն արտացոլվել է ամենատարբեր ոլորտներում համագործակցության առավել ամրապնդմամբ ու խորացմամբ։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Անրի Ռենոյի մասնագիտական գործունեությունն արժանացել է թե՛ մեր երկրի պետական եւ հասարակական կառույցների, թե՛ ժողովրդի բարձր գնահատականին։ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Ֆրանսիայի հաջորդ դեսպանը նույն նվիրումով եւ եռանդով կշարունակի այդ պաշտոնում բարձր առաքելությունը՝ ի նպաստ երկու բարեկամ երկրների եւ ժողովուրդների, իսկ Անրի Ռենոն պաշտոնավարումից հետո էլ կմնա Հայաստանի լավագույն բարեկամը։
Դեսպան Ռենոն շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ խոսքերի եւ իր աշխատանքին տրված բարձր գնահատականի համար՝ ընդգծելով, որ անցած շուրջ 4 տարվա ընթացքում հայ—ֆրանսիական հարաբերությունների առավել ամրապնդման ու զարգացման համար արել է ամեն հնարավորը, աշխատել է մեծագույն հաճույքով՝ ամենուր եւ ամեն պահի արժանանալով Հայաստանի իշխանությունների եւ ժողովրդի բարյացակամ եւ ջերմ վերաբերմունքին, ինչի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերին։
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում՝ ընդգծելով, որ Գերմանիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր եւ բարեկամ երկիր է, ուստի տարբեր մակարդակի հաճախակի փոխայցելություններն ու շփումները լավ խթան են միջպետական հարաբերությունների զարգացման համար։ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ—գերմանական համագործակցության օրակարգը զգալիորեն ընդլայնվել եւ ամրապնդվել է շուրջ վեց տասնյակի հասնող համաձայնագրերով, որոնք նոր որակ են հաղորդել միջպետական հարաբերություններին։
Նշելով, որ նախկինում եւս առիթ է ունեցել այցելելու Հայաստան, արտգործնախարար Շտայնմայերն ընդգծել է, որ նոր պաշտոնում սա իր առաջին այցն է, եւ այն նպատակ ունի ավելի ակտիվացնել հայ—գերմանական քաղաքական երկխոսությունն ու խորացնել բարեկամական հարաբերությունները։ Նախարարը համակարծիք է եղել ՀՀ նախագահի հետ, որ տարեցտարի երկու երկրների միջեւ կապերն ավելի են սերտացել, եւ ասվածը վերաբերում է ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտնե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 385 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ոչ իշխանական խորհրդարանական եռյակի հրավիրած հանրահավաքը, որը վարում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը։ 
Ելույթ ունեցան քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
ՀԱԿ առաջնորդը մասնավորապես նշեց, որ սկսվել է համաժողովրդական նոր շարժում, որի նպատակն իշխանափոխությունն է, եւ իրենք վճռական են հասցնելու այն հաղթական ավարտի։
Նա անդրադարձավ ԵՏՄ—ին ՀՀ անդամակցմանը՝ նշելով, որ դա արդեն կայացած իրողություն է։ Ապա համոզմունք հայտնեց, որ անգամ ԵՏՄ—ում կարելի է Հայաստանը դարձնել արեւմտյան կամ համամարդկային արժեքներին համապատասխան իրավական պետություն։ Իսկ քննադատություններին էլ հակադարձեց, որ ցանկացած միջազգային միության անդամագրվելով պետությունները այսպես թե այնպես մասնակիորեն կորցնում են իրենց ինքնիշխանությունը, այնպես որ ինչպիսի միջազգային կառույց էլ մտնես՝ կորցնելու ես ինքնիշխանության մի մասը։
Խոսելով եռյակի ճանապարհային քարտեզի մասին՝ ՀԱԿ առաջնորդը ասաց, որ եթե իրենց ռազմավարությունը արդեն հռչակել են, ապա մարտավարության մասին չեն կարող բարձրաձայնել՝ իրենց հաղթաթղթերը չբացելու համար։
«Ժառանգության» առաջնորդը նշեց, որ հարգում է Լեւոն Տեր&mda ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 451 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.10.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2014  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024