ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 05:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Մայիս » 21
Հարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ.   
Շնորհավորում եմ Ձեզ դպրոցական ուսումնառության ավարտի եւ Վերջին զանգի տոնի առթիվ: 
Մեծ խանդավառությամբ, հավատով լի կյանք թևակոխելով, Դուք հանդիսանալով մեր քաղաքի ծաղիկը, վաղը Ձեր մասնակցությունը կբերեք համայնքի և երկրի  զարգացման գործընթացին: Ձեր ուրախությանը միախառնվում է նաև հրաժեշտի թախիծը, քանզի հրաժեշտ տալով աշակերտական տարիներին և Ձեր ուսուցիչներին, դուք չեք կարող մոռանալ դպրոցական ուսումնառության տասը տարիները: Վաղը արդեն, դուք բոլորդ, դպրոցի երախտավորների տարիներ շարունակ ձեզ փոխանցված գիտելիքները ծառայեցնելու եք հայրենիքի շենացման պատվավոր գործին: 
Մեծ կյանքի ճանապարհին մաղթում եմ Ձեզ լավագույն նպատակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 670 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Հարադային՝ պաշտոնավարման ժամանակահատվածում հայ—ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված նրա ներդրման եւ արդյունավետ գործունեության համար։ Սերժ Սարգսյանը հատկանշական է համարել, որ Տիկահիտո Հարադայի դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում Հայաստանում բացվեց Ճապոնիայի դեսպանություն, 2012թ. կայացավ ՀՀ նախագահի այցը Ճապոնիա, ինչը նոր խթան հանդիսացավ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ համագործակցության օրակարգի ընդլայնման համար։
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել նաեւ վերջին շրջանում հայ—ճապոնական միջխորհրդարանական երկխոսության ակտիվացման, մասնավորապես՝ երկու երկրների խորհրդարաններում ձեւավորված բարեկամության խմբերի գործունեության մասին։ ՀՀ նախագահը եւ Ճապոնիայի դեսպանը համակարծիք են եղել, որ դինամիկ զարգացող հարաբերությունները եւ փոխգործակցության ընդլայնվող օրակարգը անհրաժեշտաբար հանգեցնում են երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, ինչը, նրանց համոզմամբ, կխթանի նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրի զարգացման ծրագրերին աջակցության, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը՝ քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջեւ 2014 թվականի նոյեմբերի 12—ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը եւ ընդունելով «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներին եւ ուսանողներին։
Խորհրդարանն այնուհետեւ շարունակել է քննարկել 2014 թվականի դեկտեմբերի 19—ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը։
Հարակից զեկույցներում ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների անդամներ Թեւան Պողոսյանն ու Սուքիաս Ավետիսյանը մանրամասն ներկայացրել են հանձնաժողովներում համաձայնագրի շուրջ քննարկումները եւ դրական եզրակացությունները։
Պատգամավորները համաձայնագրի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետները։ Էդմոն Մարուքյանի դիտարկմամբ՝ վարկային համաձայնագրի գաղափարն ընդու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ՀՀ–ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադային, ով խորհրդարան էր այցելել ՀՀ–ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ ԱԺ նախագահը, բարձր գնահատելով հայ–ճապոնական հարաբերությունները, նշել է, որ դրանք խարսխված են բարեկամության եւ փոխվստահության վրա։ Նա փաստել է, որ բարեկամական հարաբերություններն առավել աշխուժացել են հատկապես ՀՀ նախագահի՝ Ճապոնիա կատարած այցից հետո։ Գալուստ Սահակյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի շփումները եւ փոխայցերը, որոնք կնպաստեն հարաբերությունների եւ համագործակցության խորացմանը։ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ։ Նա անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ նշելով, որ ցանկություն կա Ճապոնիայում տեղադրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար։
ԱԺ նախագահը փաստել է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը։
Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չիկահիտո Հարադան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է իր դիվանագիտական առաքելության երեքուկես տարվա ընթացքում ունեցած հաջողությունները եւ բարձր գնահատել Ազգային ժողովի դերը հայ–ճապոնական հարաբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը, լինելով ԵՏՄ—ում, ցանկանում է նաեւ եվրոպական արժեհամակարգի մաս կազմել

Այս հարցում ՀՀ–ի եւ ԵՄ—ի երկկողմ համաձայնությունն առկա է։ Իսկ թե այդ ցանկությունն ինչպես է հնարավոր կյանքի կոչել, պարզ կդառնա Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մայիսի 21—22—ը անցկացվող Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի ժամանակ։ Երկօրյա գագաթնաժողովին հնարավոր է՝ ազդարարվի ՀՀ—ԵՄ բանակցությունների մեկնարկը։
Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման հարցերով բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հանը հայտնել է ԵՄ գործընկեր վեց երկրի, այդ թվում՝ եւ Հայաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու իրենց ցանկության վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է «The Parliament Magazine»—ում տպագրված հոդվածում. «Մեր համագործակցությունը նպատակ ունի կառուցել կայունություն ինտեգրացիայի եւ ժողովրդավարության նկատմամբ ԵՄ մոտեցումների ընդունման միջոցով։ Գագաթնաժողովում կքննարկվեն ԵՄ—ի եւ դրա գործընկեր վեց պետության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ հարաբերությունները, որոնք ուղղված չեն լինի երրորդ կողմի դեմ»։ Հանը հայտնել է նաեւ, որ  գագաթնաժողովին կքննարկվեն այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են ԵՄ եւ դրա արեւելյան գործընկերների միջեւ հարաբերություններում 2013 թվականի Վիլնյուսի գագաթնաժողովից հետո։
Յոհաննես Հանն ընդգծել է, որ արեւելյան գործընկերությանը ԵՄ մոտեցումը մշտապես թափանցիկ է եղել եւ կենտրոնացած իր գործընկերների շահերի եւ հետաքրքրությունների վրա։
Հայաստանում Ռիգայի գագաթնաժողովից ակնկալիքները ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կրկին մայիսի վերջին տասնօրյակ, կրկին վերջին զանգի ուրախալի իրարանցում, կրկին ծնողների հոգիներում բռնկված՝ իրենց զավակների համար անկրկնելի այդ օրը հնարավորինս անկրկնելի ճոխությամբ նշելու ոգեւորություն, կրկին խելակորույս մթնոլորտ շրջանավարտների շրջանում, ինչը հղի է նաեւ անցանկալի դիպվածներով, որոնք մթագնում են լույսով ու ջերմությամբ լցված «Վերջին զանգի» իմաստը։ Որպեսզի հնարավորինս կանխվեն անցանկալի դեպքերը, պարտականությունների մեծ բեռ է դրված ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներից մեկի՝ ճանապարհապարեկային ծառայության բաժնի վրա։ Այդ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը երեկ կրկին մամուլի ասուլիս էր հրավիրել՝ հանրությանը տեղեկացնելու այն մասին, թե վերջին զանգի օրը ինչ չի կարելի անել։
Արդեն սովորական է դարձել այդ օրն արգելվող գործողությունների մասին խոսելը, օրենքով սահմանված պատիժներով «սպառնալը», հորդորելը, սակայն...
Հանրապետության հիմնական եւ ավագ դպրոցներում վերջին զանգը հնչելու է մայիսի 22—ին։ Նորիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի իրենք նախապատրաստական աշխատանքները սկսել են ավելի շուտ։ Դրանք կատարվել են ե՛ւ մարզերում, ե՛ւ մայրաքաղաքում։ ՃՈ–ն շատ է կարեւորում այդ աշխատանքը, քանի որ խոսքը երեխաների անվտանգությանն է վերաբերում։ «Համայնքային ոստիկանների եւ անչափահասների գործերով տեսուչների ուժերով հանդիպումներ են կազմակերպվել գրեթե բոլոր ավագ դպրոցներում։ Հանդիպումներ են կազմակերպվել շրջանավարտների, ինչպես նաեւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 407 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրաքում «Իսլամական պետությանը» հաջողվել է կրկին վերահսկողություն սահմանել ռազմավարական նշանակությամբ Ալ Անբար նահանգի կենտրոն Ալ Ռամադի քաղաքի վրա, որը Բաղդադից հեռու է ընդամենը 110 կմ։ 
Բնակչության զգալի մասը երկրորդ անգամ հարկադրված տունուտեղ թողել եւ հեռացել է քաղաքից։ ՄԱԿ—ի տվյալներով, 25 հազար մարդ դեպի Բաղդադ է գնացել։ Իրաքի պահանջով ՄԱԿ—ը համաշխարհային սննդի ծրագրի շրջանակում կարողացել է փախստականներին ընդամենը 3 օրվա սնունդ ապահովել։
Ի դեպ, Իրաքում եւ Սիրիայում առկա ծայրահեղական խմբերը վերջերս իրենց գործողությունները, թերեւս, համաձայնեցնում են։ Նախկինում դաիշականները, երբ պարտվում էին Իրաքում, հաջողություններ էին արձանագրում Սիրիայում։ Մինչդեռ հիմա «Ալ Նոսրա» խմբավորումը ակնհայտորեն ակտիվացել է եւ, Իրաքի իրադարձություններին զուգահեռ, Սիրիայի բանակին հարկադրել է լիովին նահանջել Էդլիբ նահանգից։
Իրաքի բանակը հայտարարել է, որ նոր ռազմավարություն որդեգրելով՝ պատրաստվում է հետ վերցնել Ալ Ռամադին, իսկ բանակին աջակցելու են շիա աշխարհազորայինները։ Թերեւս հենց այս հանգամանքով են պայմանավորված բրիտանական «Դեյլի Թելեգրաֆ» օրաթերթի մեկնաբանի արտահայտած տեսակետները, որոնց համաձայն, Ալ Ռամադիի ազատագրման հարցում թե՛ ԱՄՆ—ն եւ թե՛ Իրաքի կառավարությունը կարիք ունեն Իրանի աջակցության։ Ռիչարդ Սպենսըրը նշել է, որ եթե առ այսօր շիա աշխարհազորայինները բացակայում էին Ալ Ռամադիում, ապա դա Վաշինգտոնի ճնշման արդյունք էր։ Նույն օրը ԱՄՆ&mda ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 439 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 21.05.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024