ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 19:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հունիս » 04

Խոսքի եւ գործի հակադրություն տարիներ շարունակ. միջազգային հանրության համար ականջահաճո հայտարարություններ, որոնք կյանքի չեն կոչվելու. սա բնորոշ է Բաքվին։ Տառապանքը փորձ ունի, եւ ՀՀ ԱԳՆ—ն թերահավատորեն է մոտենում նաեւ օրերս Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանն այն մասին, թե Ադրբեջանը պատրաստ է տեղաշարժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում։ 
Երեւանում Իվիցա Դաչիչի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մինչ այսօր Ադրբեջանի դրսեւորած բավական ապակառուցողական եւ անիրատես դիրքորոշումը։ Վերջին անգամ դա ակնհայտ եղավ Ռիգայի գագաթնաժողովում, ուր հավաքվել էին Եվրոպական միության 28 երկրների եւ նաեւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների ղեկավարներ։
Նախարարը նշեց, որ այդ բոլոր երկրները՝ բացի Ադրբեջանից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մի ձեւակերպման համաձայնեցին, որը ընդգրկվեց Ռիգայի հռչակագրում։ Այն վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ընդհանրական ձեւակերպում էր այն մասին, որ այդ բոլոր երկրները աջակցում են Մինսկի խմբի եռանախագահների ջանքերին եւ նաեւ աջակցում են այն հայտնի հինգ հայտարարություններին, որոնք արվել են Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ադրբեջանը հակա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետությունը շարունակաբար ջանքեր է գործադրում սպառնալիքների նվազեցման ուղղությամբ։ Այս առումով նշանակալի է ՀՀ եւ ԱՄՆ—ի կառավարությունների միջեւ գործող «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտածինների եւ փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը։
Կենսաբանական սպառնալիքների նվազեցման ուղղությամբ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել գիտական հետազոտությունների ոլորտում, մեր համաճարակաբանները, կենդանաբանները եւ վարակաբանները վերապատրաստվել են ժամանակակից միջազգային մոտեցումներին համապատասխան եւ այլն։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի եւ ԱՄՆ—ի պաշտպանության դեպարտամենտի սպառնալիքների նվազեցման գործակալության սպառնալիքների համատեղ նվազեցման ծրագրի տնօրեն Էլիզաբեթ Ջորջի ղեկավարած թիմի հերթական հանդիպման ժամանակ առաջինն անդրադարձ կատարվեց հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ռեֆերենս լաբորատոր կենտրոնի վերանորոգման ընթացքին։
Կարեւորելով համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները՝ նախարարն իր գոհունակությունը հայտնեց կատարվող աշխատանքների որակի եւ ժամկետների պահպանման համար։ Տիկին Ջորջը հավաստիացրեց, որ աշխատանքները հարթ ընթանում են եւ կավարտվեն նախանշված ժամկետում։ «Հուսով եմ, որ 2016թ. մարտին մենք լաբորատորիան պաշտոնապես կփոխ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 369 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ազգային ագրարային եւ ԱՄՆ—ի Տեխասի A&M համալսարանների համատեղ ջանքերով ստեղծված ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը հանդիսավորապես մեծ կյանք ճանապարհեց բակալավրերի 14—րդ եւ մագիստրոսների 4—րդ սերնդին։ ԱՈՒԿ—ը այսօր ոչ միայն հանրապետության, այլեւ տարածաշրջանի կայացած ու բարի համբավ վայելող ուսումնական հաստատություններից է (այստեղ սովորելու են գալիս նաեւ Վրաստանի Հանրապետությունից), որի 380 բակալավր եւ 47 մագիստրոս շրջանավարտները մրցունակ են, պահանջարկված՝ ե՛ւ երկրի, ե՛ւ դրսի աշխատաշուկաներում։ Երեկ այդ փաղանգին միացան եւս 20 բակալավր ու 18 մագիստրոս։
ՀԱԱՀ պրոռեկտոր, պրոֆեսոր Յու. Մարմարյանը, դիմելով շքահանդեսի մասնակիցներին, շեշտեց, որ ԱՈւԿ—ի դրական փորձը այսօր ներդրվում ու կիրառվում է այլ երկրներում։
Շրջանավարտներին շնորհավորելու էին եկել ՀԱԱՀ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Լ. Սարգսյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Կ. Հարությունյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ա. Հարությունյանը։ Խորհրդանշական է, որ գյուղփոխնախարարը ԱՈւԿ—ի շրջանավարտներից է, ինչպես սիրում են ասել. «ԱՈւԿ ընտանիքից»։ Ընտանիք, իր ձեւավորված ու կայուն ավանդույթներով, ամրակայված փորձով, հմտություններով, ՀՀ տնտեսությանը անմնացորդ ծառայելու ու նպաստ բերելու վճռականությամբ համակված։ Նա հատուկ շեշտեց ԱՈւԿ—ի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցող դոկտոր Դանիել Դանին։
Անշուշտ, Դանիել Դանի երախտիքի հետ պետք է փաստել նաեւ ՀԱԱՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ա. Թարվեր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ գործունեությունը եւ դերակատարումը ոչ միայն որպես ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող հիմնական կառույցի, այլ նաեւ ամբողջ Եվրոպայում անվտանգության պահպանմամբ զբաղվող կազմակերպության։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է մշտապես աջակցելու Սերբիային՝ ԵԱՀԿ—ում նրա նախագահության ամբողջ ընթացքում սերբական առաջնայնությունների իրականացման գործում։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ առկա արդյունավետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկիրը ցանկություն ունի այդ համագործակցությունը շարունակել եւ խորացնել։
Հանրապետության նախագահը Իվիցա Դաչիչի հետ քննարկել է նաեւ հայ—սերբական երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ զարգացման հեռանկարները։
Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել բարեկամ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին եւ ընդգծել, որ ապրիլի 24—ին նրա ներկայությունը Երեւանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը ոչ միայն հայ—սերբական բարեկամության լավագույն արտահայտությունն էր, այլ նաեւ Սերբիայի հանձնառության վերահաստատումը՝ պայքարելու մարդկության հանդեպ հանցագործությունների դեմ։
Հանդիպմանը զրուցակիցները համակարծիք են եղել, որ Երեւանում եւ Բելգրադում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.06.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024