ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 02

Երեւանում այսօր մեկնարկող 11—րդ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդեսը բացառիկ կլինի իր մասնակից ընկերությունների թվով եւ աշխարհագրությամբ։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, «Տոն տեխնոլոգիական հայության համար» եռօրյա միջազգային ցուցահանդեսին մեկ հարկի տակ կմիավորվի 170 ընկերություն 10 երկրից։ «Մենք սպասում էինք, որ մեր մասնակիցների քանակը կլինի 140, բայց այսօր արդեն ունենք 170 ընկերություն, դեռ նրանց թիվն ավելանում է։ Դատելով սոցիալական ցանցերի ակտիվությունից ու մեր գրասենյակի տեղեկություններից՝ պետք է նշենք, որ բնակչության հետաքրքրությունն է բարձրացել ցուցահանդեսի նկատմամբ, ակնկալում ենք 40 հազարից ավելի այցելու։ Մեր ժողովրդի համար հնարավորություն է տեսնել Հայաստանի բարձր տեխնոլոգիական ապագան, համախմբվել դրա շուրջ»,–ասաց Կարեն Վարդանյանը։ Նա խոսքով՝ ցուցահանդեսին տեղական ու միջազգային ընկերություններից բացի, կմասնակցեն մի շարք ընկերություններ ԱՄՆ—ից, Չինաստանից, Թայվանից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Իրանից։ «Այս տարի մենք լուրջ միջազգային մասնակցություն ենք ունենալու, որը հնարավոր դարձավ նաեւ մեր գործընկեր «Յուքոմի» շնորհիվ, քանի որ այդ ընկերությունների մեծ մասը նրանց գործընկերներն են, որոնք սիրահոժար ցանկանում են մասնակցել»,–ավելացրեց Կարեն Վարդանյանը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրամիությունը եւ Եվրոպայի խորհուրդը իրականացնում են թիրախային համագործակցության միջոցառումներ ԵՄ արեւելյան գործընկերության երկրների հետ՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության եվրոպական չափանիշներին համապատասխան։ Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության 2015—2017 թվականների ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող մի շարք նոր ծրագրերի ներկայացման ժամանակ հայտնեց Երեւանում Եվրախորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։ «Մեր ծրագրերի հիմնական նպատակներն են աջակցել երկրում ընթացող բարեփոփումներին. այդ ծրագրերն իրականացվում են 2015—2017 թվականների ծրագրային կառուցակարգի (ԾՀԿ) շրջանակներում։ Եվրախորհրդի գործունեությունը չի սահմանափակվում մարդու իրավունքների ոլորտում կատարվող բարեփոխումներով, մենք իրականացնում ենք նաեւ երկրի տարբեր ոլորտներում առկա ստանդարտները եվրոպականին հարմարեցնելու գործառույթը, որի ընթացքում տեխնիկական աջակցություն ենք ցուցաբերում եւ մոնիթորինգ ենք իրականացնում դրանց ընթացքի եւ գրանցվող առաջընթացի վերաբերյալ»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց նա՝ հավելելով, որ ծրագրային համագործակցության կառուցակարգը (ԾՀԿ—ն իրականացվելու է երկու փուլով՝ 2015—2017թթ. եւ 2018—2020 թթ., որի առաջին փուլի իրականացման բյուջեն 33.8 միլիոն եվրո է) տարածաշրջանային նշանակություն ունի նաեւ ռեգիոնալ մարտահրավերներին դիմակայելու համար։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Պարույր Հովհա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 431 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29—ի երեկոյան Նյու Յորքից մեկնել է Վաշինգտոն։ Նախագահը նախօրեին ԱՄՆ–ի Կոնգրեսում մասնակցել է «Ռաուլ Վալենբերգ» միջազգային հիմնադրամի կողմից ի պատիվ ՀՀ նախագահի կազմակերպված ընդունելությանը, որին հիմնադրամի ներկայացուցիչներից բացի, ներկա են եղել շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, այդ թվում՝ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջեքի Սփիերը, Ռոբերտ Դոլդը, Ջիմ Կոստան—Դեյվ Թրոթը, Դեյվիդ Վալադոն, Ջուդի Չուն եւ այլք, հայ համայնքի ազդեցիկ գործիչներ։ Կոնգրեսական ընդունելության ժամանակ ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով, որի ավարտին հիմնադրամի անդամները Մորգենթաուի թոռ Ռոբերտ Մորգենթաուին հանձնել են «Ռաուլ Վալենբերգ» հիմնադրամի մեդալը։ Կոնգրեսականները եւ հանդիպմանը հրավիրված մյուս գործիչները ողջունել են ՀՀ նախագահին, ընդգծել, որ, որպես Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկամներ, այսուհետեւ էլ շարունակելու են մնալ Հայաստանի կողքին՝ օժանդակելով նրա համար կարեւորագույն խնդիրների լուծման գործին եւ նպաստելով Հայաստանի զարգացմանը, հզորացմանն ու բարեկեցությանը։

Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ–ի Կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ. «Գերաշնո՛րհ սրբազան հայրեր,
Հարգարժա՛ն նախագահ Ռոյս,
Հարգելի՛ կոնգրեսականներ,
Հարգարժա՛ն պարոնայք Էռնեկյան եւ Թենեմբաում,
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 351 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նախքան նիստի օրակարգային հարցերին անցնելը վարչապետը տեղեկացրել է, որ «Դելոիթ եւ Տուշ» ընկերությունը ներկայացրել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագների հաստատման եւ հնարավոր օպտիմալացման գործընթացն ուսումնասիրող խորհրդատվության առաջին փուլի հաշվետվությունը։ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը համառոտ ներկայացրել է արդյունքները։ Նա նշել է, որ երեք փուլով առաջադրանքը, որը տրված էր «Դելոիթ եւ Տուշ» ընկերությանը հետեւյալն էր. առաջին փուլ՝ Հայաստանի էներգաշուկայի ուսումնասիրում եւ եզրակացություն կատարված գործողությունների վերաբերյալ, երկրորդ՝ սակագնի նվազեցման հնարավորությունների բացահայտում, երրորդ՝ ոլորտի երկարաժամկետ զարգացման ռազմավարության փոփոխմանն ուղղված առաջարկությունների մշակում, մասնավորապես, կառավարության կողմից պատրաստված 2016–2036 թթ. ռազմավարական ծրագրի վերաբերյալ կարծիքներ։ Փոխվարչապետի խոսքով, առաջին փուլում ուսումնասիրվել են արտադրության բաշխման ծախսերը, հանդիպել են բոլոր ընկերությունների հետ։ Արդյունքում ամրագրել են, որ ԱՊՀ երկրների սակագների համեմատության մեջ Հայաստանը գտնվում է նախավերջին տեղում։ «Իհարկե, հարաբերական տեսակետից մեզ մոտ ավելի բարդ է իրավիճակը, եւ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 353 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ կայացած նիստում թույլատրել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ 
Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ գործարքը չի ձգձգվի, շատ արագ կկատարվի։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե մտահոգություններ չկա՞ն, որ ՀԷՑ—ն օֆշորային ընկերության է վաճառվել, նա նշեց. «Միանգամից ասեմ, որ նման մտահոգություն չունենք»։
Նա նշեց, որ իրավական առումով որեւէ արգելք, սահմանափակում չկա, եւ ընկերությունն աշխատելու է այն օրենքներով եւ պայմանագրերով, որոնք առկա են, եւ այդպես էր լինելու ցանկացած ընկերության պարագայում։
«Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ կա նաեւ երաշխավորող երրորդ կողմը՝ «Կասկադ էներգոցանցեր» ընկերությունը, որն ունի էներգամատակարարման, շինմոնտաժային եւ նախագծման աշխատանքների բավականին մեծ փորձ։ Այդ ընկերությունն էլ ՀԷՑ—ի կառավարման կամ շահագործման ընթացքում իր մեծ փորձով աշխատելու է։ Այն մտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ, եւ դուք էլ երեկ, հավանաբար, ծանոթացել եք տարածված հայտարարությանը, որից կարելի է ենթադրել, որ մենք այս առումով բավականին լավ վիճակում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանը մոտ ժամանակներս խելքը գլուխը կհավաքի։ Այս համոզմունքին է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ով կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու ծանր հրետանու կիրառմանը, շեշտադրեց. «Ադրբեջանը համապատասխան հակահարվածը ստանում է, կարծում եմ՝ մոտակա ժամանակ խելքը գլուխը կհավաքի։ Իրենք արդեն անցել են բոլոր սահմանները, խոսքը վերաբերում է ոչ միայն ուղղակի այդ գործողություններին, այլեւ այն լկտիությանը, որով Ադրբեջանը վերաբերվում է միջազգային իրավունքին, իր իսկ կողմից ստանձնած պարտավորություններին։ Վերջ ի վերջո, կա 1994 թվականի զինադադարի համաձայնագիր։ Ի դեպ, ինքը՝ Ադրբեջանն է այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի իշխանություններին խնդրել զինադադար կնքել։ Կա 1995 թվականի պայմանագիր՝ զինադադարի ռեժիմն ամրապնդելու մասին։ Այսինքն, ստացվում է, որ միջազգային իրավունքը նրա համար ոչինչ է»։
Փոխարտգործնախարարի խոսքերով, Ադրբեջանինը մոտավորապես նույն վարվելակերպն է, ինչ դրսեւորում են այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները. «Ադրբեջանը գործում է նույն ձեռագրով՝ սպանել մարդկանց, ոչնչացնել հուշարձանները. խոսքը վերաբերում է Հին Ջուղայի խաչքարերին»։
Շավարշ Քոչարյանը վստահ է, որ Ադրբեջանն իր քայլերով մոտեցնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի հասունացման պահը. «Ադրբեջանի նմանատիպ վարքագիծը բերելու է այդ գործընթացին»,–ընդգծեց Քոչարյանը։
Բանակցային գործընթացում հնարավո՞ր է, որ Հայա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 319 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024