ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 23:08
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 05

Միշտ էլ հայ հասարակությունը ակնածանք ու ջերմություն է դրսեւորում այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքի նպատակն են համարում մատաղ սերնդին կրթելն ու դաստիարակելը։ Զարմանալի չէ, որ հայոց առաջին ուսուցիչը՝ Մեսրոպ Մաշտոցը, իր նվիրյալ գործունեության համար սրբացվել է ու պաշտամունքի արժանացել մեզանում։
Ուսուցչի օրը բազմահազար աշակերտության ու ծնողների սիրելի տոներից է։ Այդ օրը նրանք հնարավորություն ունեն առանձնահատուկ անկեղծությամբ շնորհավորելու եւ երախտապարտություն հայտնելու իրենց կրթող մանկավարժներին։
Անգնահատելի է ուսուցչի դերն աճող սերնդի կրթության, դաստիարակության, վաղվա քաղաքացու ձեւավորման գործում։ Եթե բազմաթիվ ոլորտներում մասնագետների սխալը կարող է վճռորոշ նշանակություն չունենալ, ապա ուսուցչի սխալը կարող է ճակատագրական հետեւանքների  հանգեցնել։ Ուստի անկախ առօրյա դժվարություններից, սոցիալական խնդիրներից, ուսուցիչները գիտակցում են, որ մեծագույն պատասխանատվություն է ավագ սերնդին հերթափոխ պատրաստելը։
Այս առումով, մասնագիտական տոնը պետք է եւս մեկ առիթ դառնա հասարակության մեջ արժեւորելու կրթության դերն ու այդ դժվարին առաքելությունը իրենց ուսերին տանող մարդկանց՝ ուսուցիչների վաստակը։
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 537 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ—ադրբեջանական պետական սահմանի նախիջեւանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նախօրեի ժամը 22։30—ի սահմաններում, հայ—ադրբեջանական պետական սահմանի հարավ—արեւմտյան հատվածում՝ Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում եւ կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից։ Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել։
«Հայաստանը պատերազմելուց չի վախենում, բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղ ճանապարհն է դիտարկում»,–«Tert.am»—ին ասել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։
Հայաստանն ինքը լայնածավալ ռազմական գործողությունների չի գնա. «Մենք պատերազմի չենք գնալու, մենք ընդամենն այսօր ոչ թե համաչափ մոտեցումներ ենք ցույց տալիս, այլ ավելի շատ պատժիչ միջոցներ ենք կիրառում։ Հայաստանը երբեք պատերազմի հրձիգ չի դառնա, ոչ թե նրա համար, որ վախենում է, այլ նրա համար, որ փորձում է հարցը դիվանագիտական ճանապարհով լուծել։ Բայց կռվից մենք երբեք չենք վախենում» ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ բացվեց տարածաշրջանի ամենախոշոր՝ «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ամենամյա ցուցահանդեսը։ Հոկտեմբերի 2—4—ը անցկացվող, արդեն տասնմեկերորդ անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 170 ընկերություն 10 երկրից։
Բացման արարարողության ժամանակ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը վերահաստատեց, որ բարձր տեխնոլոգիական ոլորտը գտնվում է ՀՀ կառավարության հովանու ներքո, եւ որ այն մեր տնտեսության խոստումնալից, դինամիկ ու արագ աճող ուղղություններից է. «Մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտը դիտարկում ենք ոչ միայն որպես ինքնուրույն ճյուղ, որը պետք է զարգանա հընթացս համաշխահային զարգացումներին, այլ ճյուղ, որը կարող է օգնել այլ ոլորտներին՝ որակյալ ծառայություններ մատուցելով»։
Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ այս միջոցառման նկատմամբ հետաքրքրություն է առաջանում ոչ միայն մեր հասարակության շրջանում, այլեւ արտասահմանյան գործընկերների. «Այստեղ կարող եք տեսնել բազմաթիվ ընկերություններ արտասահմանյան կապիտալով, կարող եք տեսնել խոշոր համբավ ունեցող ընկերություններ, որոնք ներկայացված են Հայաստանում»։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը կարծում է, որ առաջնայինը տնտեսության ու հանրային կյանքի մեջ մտնելն է. «Այդ զարգացումը նպատակ ունի, որի հիմնական մեխը մարդկանց կյանքը դյուրացնելն է, տնտեսությունը արդյունավետ դարձնելը»։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ & ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024