ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 17:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 08

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետն ընդգծել է, որ ՀՀ–ԵՄ համագործակցության հիմքում ընդհանուր արժեքներն են, եւ Հայաստանը հաստատակամ է Եվրոպական միության հետ համագործակցության շարունակական զարգացման հարցում։ Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել մեր երկրում ԵՄ պատվիրակության հետ համատեղ աշխատանքի համար եւ նշել, որ առկա է մեծ ներուժ՝ երկկողմ բազմաոլորտ կապերը սերտացնելու եւ առաջընթացի ավելի բարձր արդյունքներ արձանագրելու համար։ Կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել Պյոտր Սվիտալսկիին պաշտոնավարման մեջ եւ հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի փոխշահավետ գործակցության զարգացմանը։
ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար եւ նշել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ՀՀ–ԵՄ կապերը խորացնելու եւ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար։ Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով։ Նա եւս ընդգծել է, որ Հայաստան–Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, եւ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 430 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հաջորդը կլինեն նոր ԱԷԿ—ի կառուցումն ու նաեւ այլ հզորությունների դիտարկումը
 
Երեւանում երեկ կայացավ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ «Ռոսատոմ» կորպորացիայի համատեղ համակարգող հանձնախմբի առաջին նիստը՝ ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու վերաբերյալ։ Նիստի ընթացքում քննարկվեցին շահագործման ժամկետի երկարացման հիմնական փուլերին, ֆինանսավորման հաշվետվության մասին հարցեր, նաեւ հիմնական սարքավորումների եւ անվտանգության համակարգի համընդհանուր ուսումնասիրության ընթացիկ արդյունքները։ Նիստից հետո էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու «Ռոսատոմի» տնօրեն Սերգեյ Կիրիենկոն ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր՝ «Միջուկային վթարի դեպքում օպերատիվ իրազեկման եւ միջուկային ու ռադիացիոն անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին»։
Այս համաձայնագրի ստորագրումը բխում էր ԱԷՄԳ—ի (ՄԱԳԱՏԵ—ի) պահանջներից (1986թ. սեպտեմբերի 26, միջուկային վթարի մասին օպերատիվ իրազեկման մասին 9—րդ հոդված)։ Համաձայնագիրը հստակեցնում է կողմերից մեկի տարածքում որեւէ ատոմակայանում առաջացած վթարի ժամանակ եւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ընթացքում փոխադարձ օպերատիվ իրազեկման պայմանները։ Ըստ այս համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են իրականացնել երկու երկրների ատոմային օբյեկտներո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024