ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 12

Սիրիայում ստեղծված ճգնաժամի առաջին իսկ օրերից Թուրքիան, պահանջելով այդ երկրում իշխող ալավիական նախագահ Բաշար Ասադի իշխանանկությունն ու վարչակարգի լիակատար փոփոխությունը, եւ թուրքամետ «Մուսուլման եղբայրներին» իբրեւ չափավորական իսլամական խմբավորում իշխանության բերելը, իրականում Ռուսաստանի հակառակ բեւեռում էր գտնվում։ Իսկ վերջինս, ինչպես եւ Իրանը, ելնելով իրենց ռազմաքաղաքական շահերից եւ Սիրիայի հետ ունեցած ռազմավարական փոխհարաբերություններից, ի սկզբանե դեմ են եղել ուժով իշխող վարչակարգին իշխանությունից հեռացնելուն։ 
Մոսկվան բազմիցս ՄԱԿ–ի անվտանգության խորհրդում Դամասկոսի դեմ Արեւմուտքի ներկայացրած բանաձեւերի քննարկման ժամանակ օգտվել է իր վետոյի իրավունքից։ Թուրքիայի՝ Սիրիայի հանդեպ որդեգրած քաղաքականությունը նպատակամղված էր միաժամանակ լուծելու իր անվտանգության տեսանկյունից խիստ կարեւոր քրդական հարցը։ Բացի այդ, թեեւ առաջնային բնույթ չէր կրում, սակայն Սիրիայում հայկական համայնքի լուծարման հարցը եւս Թուրքիայի օրակարգում էր։ Այդ են վկայում Թուրքիայի՝ արդեն ոչ ոքի համար կասկած չհարուցող դաիշականների հետ համագործակցությունը եւ վերջինիս գործողությունները հայաբնակ վայրերում։ Սիրիայում տիրող ավելի քան 4 տարի տեւող ներքին բախումների ընթացքում Անկարան իր նպատակներն իրականացնելու ուղղությամբ օգտագործել է ցանկացած պատեհ առիթ, լծակ ու հնարավորություն, սակայն գործնականում զարգացումները չընթացան այդ երկրի ցանկացած հունով։ Ավելին, զինելով, զինավարժեցնելով քրդերին, Արեւմուտքը նրանց դիրք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 381 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը.
Նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին։
Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանում ԻԻՀ դեսպանության շուրջ քսան տարիների գործունեությունը եւ հույս հայտնել, որ դեսպան Սաջադին կշարունակի մեծ ուշադրությամբ վերաբերվել հայ—իրանական հարաբերություններին, ինչպես դա արել են Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն ավարտած ու արդեն հայ ժողովրդի բարեկամների շարքերը համալրած Իրանի նախորդ բոլոր դեսպանները՝ ներդնելով բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել ամրապնդման, համագործակցության հետագա ընդլայնման գործում։
Նշելով, որ դեսպան Սաջադին պաշտոնավարումն սկսել է կարեւոր մի ժամանակահատվածում, երբ սպասվում է բարեկամ Իրանից բարձրաստիճան այցելություն՝ ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի այցը, նախագահն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանի համար դա ակտիվ գործունեության շատ լավ սկիզբ եւ հնարավորություն է։
Հանդիպմանը ՀՀ նախագահը եւ ԻԻՀ դեսպանն անդրադարձել են երկկողմ բարձր մակարդակի պայմանավորվածությունների արդյունքում հաստատված տարբեր ոլոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արմենպրես». 
–Կասեք, խնդրեմ, որո՞նք են Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի միջեւ մերձեցման հիմքերը։ 
Էդվարդ Նալբանդյան. 
–Նախեւառաջ, առկա է ֆրանսիական մշակույթի եւ լեզվի հետ կապվածությունը, որն, անշուշտ, իր ազդեցությունն է ունեցել ֆրանկոֆոնիայի մեր ընկալման վրա։
Առկա է նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ պատմականորեն միահյուսված ամուր կապ եւ խորը բարեկամության զգացում, որը մերձեցնում է երկու ժողովուրդներին։ Պատահական չէ, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բնութագրվում են որպես առանձնաշնորհյալ։
Հայ հասարակության մեջ լայն տարածում ունեցող ֆրանկոֆիլիան ուղեկցվում է ֆրանսիական մշակույթի նկատմամբ հատուկ վերաբերմունքով, որն էլ Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հիմքն է։ Դրան հավասարապես նպաստում է նաեւ այն սերտ կապերի գոյությունը, որոնք առկա են Հայաստանի եւ այնպիսի երկրների միջեւ, ինչպիսիք են Կանադան, Բելգիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Եգիպտոսը եւ շատ այլ երկրներ։
Այդ բոլոր դրդապատճառները հիմք են հանդիսացել Հայաստանի եւ Ֆրանկոֆոնիայի մերձեցման համար։
Վերջին երկու տասնամյակների ընթացքում մենք ականատես եղանք Ֆրանկոֆոնիայում տեղի ունեցած վերափոխումներին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ստեղծմանը, 1998թ. Բուտրոս Ղալիի ընտրությանը՝ որպես կազմակերպության առաջին գլխավոր քարտուղար։ Այդ վերափոխումները խոսում էին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ համաշխարհային բեմահարթակում ակտիվ դերակատար հանդես գալու պատրաստակամ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 466 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 12.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024