ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 15:56
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 13

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու փոխգործակցությունը։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության եւ «Մայքրոսոֆթ» ընկերության միջեւ մայիսին Համագործակցության հուշագրի եւ պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, եւ ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում։
Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաեւ «Մայքրոսոֆթ»–ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել «Մայքրոսոֆթ» ընկերության աջակցության համար, որը դրսեւորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով։
Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ–ի եւ «Մայքրոսոֆթի» բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին։ «Մայքրոսոֆթ» ընկերութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին։
Նախագահը ողջունել է հյուրին՝ նշելով, թե ուրախ է, որ հանդիպումը կայանում է հենց Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի 31—րդ նիստի շրջանակներում։ Ֆրանկոֆոնիայի ղեկավար մարմնի հերթական հանդիպումը մեր երկրում, հանրապետության նախագահի խոսքով, առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար, եւ մեծ պատիվ ու պատասխանատվություն էր հյուրընկալել այդ կարեւորագույն միջոցառումը։ Ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ակտիվ անդամ պետություններից է, Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ մեր երկիրը հավատարիմ է ֆրանկոֆոն ընտանիքը միավորող արժեքների խրախուսման իր հանձնառությանը եւ մեծապես կարեւորում է համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, վերջինիս գործընկեր կառույցների եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել համաժողովը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու, ինչպես նաեւ ջերմ հյուրընկալության համար եւ ընդգծել, որ համաժողովի բավականաչափ հագեցած օրակարգի շրջանակներում Երեւանում քննարկվեցին կարեւորագույն հարցեր, իսկ Հայաստանի կողմից առաջադրված թեման, որպես համաժողովի խորագիր, շատ խորհրդանշական էր, կարեւոր ու արդիական։ Նշելով, որ Ֆրանկոֆոնիան ընդհանուր արժեքներ կրող երկրների դաշինք է, որտեղ Հայաստանն ունի իր առանձ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 391 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ «Այբ» կրթական ավանում մասնակցել է Հայաստանում առաջին արհեստանոց—լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման եւ «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին։
Հատուկ սարքավորումներով եւ անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտա խթանելու ինչպես «Այբ» դպրոցի եւ Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձեւանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության եւ այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծի հայ երիտասարդ գիտնականների համար։
Հանրապետության նախագահը ծանոթացել է կրթությունը կիրառական դարձնող եւ ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռեւս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ եւ ՀՀ կենտրոնական բանկի ու ՎիվաՍել—ՄՏՍ ընկերության աջակցությամբ։
«Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի կապակցությամբ նախագահին տեղեկացրել են, որ շենքը կբավարարի 5—9—րդ դասարանցի 180 աշակերտների ուսումնառության պահանջները։ Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհես ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 397 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախօրեին եւս արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 31—րդ համաժողովում, որի ընթացքում անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ հիմնախնդիրը կազմակերպության ուշադրության կենտրոնում է։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին զարգացումներին՝ Էդվարդ Նալբանդյանը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներին տեղեկացրել է բազմաթիվ զոհերի պատճառ դարձած՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Նախարարը նշել է, որ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա, որոնց մասին են վկայում Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորման վերաբերյալ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների շարունակական մերժումը, կանխամտածված ռազմական սադրանքների հաճախակիացումը, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկության մերժումը՝ ավելացնելով, որ Բաքուն խոչընդոտում է խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը։
Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ Դակարում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի 15—րդ գագաթնաժողովին անդամ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին։
Էդվարդ Նալբանդյանը նշել է նաեւ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին։ Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ։
Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 28 ուսանող եւ 16 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից։ Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ նախագահի կրթական պարգեւին արժանացել են 366 ուսանող եւ աշակերտ։
Պարգեւատրման արարողության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ նախագահի 2015թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել հաջողություններ։
«Հարգելի՛ պարոն Թորոսյան,
Սիրելի՛ գործընկերներ,
Նախ եւ առաջ, իհարկե, շնորհավորում եմ այստեղ ներկա ուսանողներին եւ աշակերտներին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակներին արժանանալու կապակցությամբ։ Անշուշտ, շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետեւ այս մրցանակները բոլորինս են. ձեր հաջողությունը, սիրելի՛ երիտասարդներ, մեր բոլորի հաջողությունն է։ Ուրախ եմ, որ այսօր մրցանակների հետ միասին դուք հնարավորություն ունեք մեկ այլ պարգեւ էլ ստանալու։ Դա մեր հայր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 343 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այդ գործընթացում նոր մասնակիցների ներգրավման, ՏՏ ոլորտի համար նպաստավոր բիզնես միջավայր ստեղծելու նպատակով յուրաքանչյուր տարի Հայաստանում կազմակերպվում է «ԱրմԹեք Կոնգրես» բարձր տեխնոլոգիաների գործարար համաժողովը։
Երեկ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկեց «ԱրմԹեք Կոնգրես–2015» 8—րդ գործարար համաժողովը, որի կազմակերպման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից։ Միջոցառման հովանավորներն են՝ PicsArt, National Instruments ընկերությունները, քրոնիմետ բարեգործական հիմնադրամը, Ամերիկայի հայ օգնության ֆոնդը եւ այլն։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց «ԱրմԹեք—2015» համաժողովի կազմակերպիչներին ու մասնակիցներին եւ նշեց, որ ամենամյա այս միջոցառումը կարեւոր հարթակ է նորագույն տեխնոլոգիաների տարածման, նոր գործարար եւ ներդրումային հնարավորությունների հայտնաբերման, ինչպես նաեւ ոլորտի ձեռքբերումների ներկայացման համար։ «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում։ 2008—2014 թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 15—20 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության կողմից ոլորտում տարվող արդյունավետ քաղաքականությամբ։ Հայաստանում ներկայումս գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 514 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

20 մլն ամերիկյան դոլար է կազմում Արցախի իշխանությունների աջակցությամբ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի կողմից Նորագյուղի համայնքի տարածքում (Ասկերանի շրջան) ժամանակակից էկոգյուղի հիմնման ծրագրի արժեքը, որի մեկնարկը տրվեց հանդիսավորությամբ։ Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ազգային բարերար, հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, շվեյցարական «Gutundgut» եւ բրիտանական «Tim Fiynn Architeets» ընկերությունների պատասխանատուները, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից։
Ներկայացնելով ծրագրի նպատակը, շվեյցարացի գործընկերները մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ապագա էկոգյուղի մասին, որը, նրանց համոզմամբ, լուրջ դերակատարություն կունենա Արցախում՝ էկոգյուղատնտեսության եւ զբոսաշրջության զարգացման, կրթական համալիրի ստեղծման գործում։ Ճարտարապետ Ռաֆայել Էնչլերի խոսքով, ով ի նշան ծրագրի մեկնարկման՝ ԼՂՀ նախագահին հանձնեց էկոգյուղի առաջին, խորհրդանշական մանրակերտը, համալիրը, որն իր մեջ ընդգրկելու է համապատասխան ուսումնական կենտրոններ, զբոսաշրջային բազմաշերտ կառուցվածքներ, մոդելային էկոֆերմաներ, գրավիչ վայր կդառնա զբոսաշրջիկների համար եւ կնպաստի տեղի մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանը եւ զբաղվածության խնդրի լուծմանը, կխթանի գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։
Խորհրդատու կազմակերպության ներկայացուցիչ Քրիստիան Մյուլլերն էլ հավաստիացրեց, որ արցախյա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024