ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 22:28
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 29

Իշխանությունների նպատակը բաց եւ թափանցիկ հանրաքվե անցկացնելն է

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդգրկված է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախընտրական շտաբում եւ ակտիվ մասնակցելու է քարոզարշավին։ «Ընդգրկված եմ շտաբում իմ ողջ լիազորություններով եւ բոլոր հնարավորություններով։ Ես թիմի անդամ եմ եւ չէի կարող ընդգրկված չլինել»,–Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա քարոզարշավի ընթացքում կաշխատի այն ուղղությամբ, որը կառաջարկեն կուսակցության նախագահը եւ գործադիր մարմինը. «Բնականաբար, ես կաշխատեմ եւ քաղաքական ուղղությամբ, ինչպես նաեւ հաշվի կառնեմ այն հանգամանքը, որ մարզից եմ եւ ակտիվ կաշխատեմ նաեւ այնտեղ։ Շտաբը կձեւավորի մարզային հանդիպումների գրաֆիկ եւ, բնականաբար, մենք դա կիրականացնենք։ Կլինեն նաեւ հեռուստատեսային հանդիպումներ, հարցազրույցներ, քարոզչություն Ազգային ժողովի ամբիոնից, կլինեն նաեւ մարզային հանդիպումներ։ Թե ինչ հաճախականությամբ կլինեն այդ հանդիպումները, թույլ տվեք թող շտաբը որոշի»։
Նա նաեւ ընդգծել է, որ հանրաքվեի մասին օրենքը թույլ է տալիս, որպեսզի պետական պաշտոնյաները ընդգրկված լինեն հանրաքվեի շտաբում. «Մենք պետք է շարժվենք օրենքով, եւ ես եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ՀՀԿ—ն իր քարոզչությունն իրականացնելու է բացառապես օրենսդրության շրջանակներում։ Մենք ենք առաջինը շահագրգռված, որ այս հանրաքվեն անցնի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, եւ հենց դա է պատճառը, որ հանրապետության նախագահը Մադրիդում կոչ արեց միջազգային տարբեր կառույցների դիտորդական ակտիվ մասնակցություն ունենալ այդ աշխատանքներում»։
Հայաստանի իշխանությունների նպատակն է նաեւ միջազգային ու ժող ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 402 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրանի ժողովրդի համար հայ ժողովուրդը հյուր կամ երկրորդ կարգի քաղաքացի չէ, այլ իրանցի, ում իրավունքները եւ արժեքները պետք է հարգվեն։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց ՀՀ—ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մաջիդ Մեշքին։
Հովհաննես Թումանյանի տուն–թանգարանում այսօր կկայանա «Հայկական ճարտարապետությունն Իրանում» խորագրով ցուցահանդեսի բացումը, որտեղ կցուցադրվեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հայկական պատմա—ճարտարապետական կոթողների ավելի քան 50 մեծադիր լուսանկարներ, արձանագրություններ եւ չափագրումներ, որոնք ձեռք են բերվել հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող (ՀՃՈւ) հիմնադրամի իրականացրած հետազոտության ժամանակ։
Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանում բարձր են գնահատում հայերի ավանդը։ «Հայերը մեծ ներդրում ունեն Իրանի զարգացման գործում, եւ բացմաթիվ կոթողներ են ստեղծվել հայ ճարտարապետների ձեռքով։ Այս ցուցահանդեսը նաեւ մեր երկրին նրանց մատուցած ծառայությունը ցույց տալու միջոց է»,–ասաց խորհրդականը՝ հավելելով, որ Իրանի եւ Հայաստանի հարաբերությունները օրինակելի են մյուս երկրների համար։
Իրանի կառավարությունը հայտ է ներկայացրել եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկել Իրանի հյուսիսում գտնվող պատմամշակութային մեծ արժեք ունեցող Սուրբ Թադեւոս հայկական վանքային համալիրը (կառուցման թվականը վերագրվում է 4—6—րդ դարերին), 9—րդ դարի Սուրբ Ստեփա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 394 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անվտանգ երկիր ենք՝ հասանելի ինտերնետով, լավագույն բիզնես միջավայրով

Մինչ որոշ քաղաքական ուժեր կամ գործիչներ փորձում են ամեն կերպ հնարավորինս քաղաքականացնել մթնոլորտը՝ որպես առիթ այս անգամ ձգտելով օգտագործել Սահմանադրության փոփոխությունները, միջազգային մի շարք հեղինակավոր կառույցներ օրերս հրապարակեցին տվյալներ, որոնք առաջին հայացքից թվում է, թե երկրորդ պլանում են։ Իրականում, սակայն, բոլոր նրանք, եւ հատկապես արտաքին աշխարհում, ովքեր լրջորեն են մոտենում այդ տվյալներին, լուրջ ուշադրության են արժանացնում դրանք՝ այդ մասին համապատասխան դրական գրանցում կատարելով Հայաստանի այցեքարտում։
Այսպես, հեղինակավոր «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015թ. զեկույցը։ Համացանցի ազատության ցուցանիշով ԱՊՀ անդամ երկրներից ազատ է համարվել միայն Հայաստանը։  2014—ի զեկույցի համաձայն՝ ՀՀ—ն ԱՊՀ միակ երկիրն էր ազատ համացանցով։ Ի դեպ, 2014 թվականի դրությամբ ինտերնետի ծածկույթի մակարդակով Հայաստանն աշխարհի առաջատար երկրներից մեկն է. տարածքի 99 տոկոսը ծածկված է լայնաշերտ անլար ինտերնետով՝ 3G տեխնոլոգիաներով, այսինքն՝ հասանելիության խնդիրը լուծված է, հարկավոր է ավելացնել թողունակությունը։
Մեր որոշ կուսակցություններ, շարժումներ ու գործիչներ, ովքեր հաճախ են սիրում այս կազմակերպության՝ անգամ Հայաստանին չվերաբերող տվյալները որպես մահակ թափահարել, այս անգամ բերանները ջուր են առել, որովհետեւ լեզուները չի պտտվում լավ բան ասել, ականջներն էլ փակում են, որ լավ բան չլսեն։ Մինչդեռ այդ «լավ բանը» վերաբերում է ոչ թե Հայաստանի իշխանութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 359 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը։ Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ Արարողությանը ներկա է գտնվել նաեւ Նորին արքայական մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը։
Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաեւ որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին՝ միանալու արդարության հաստատման համար աղոթքին եւ իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար։
Արարողության ժամանակ հոգեւոր երգերը կատարել է Լոնդոնի Ս. Եղիշե հայկական եկեղեցու երգչախումբը։ 
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.10.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024