ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 20:22
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 02

Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են բարձր մակարդակի հայ—վրացական հարաբերությունների օրակարգը, նախանշել այն առաջ մղելու նոր հեռանկարները, անդրադարձել քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխգործակցության զարգացմանն ուղղված ընթացիկ ծրագրերին։ Նախագահներ Սարգսյանը եւ Մարգվելաշվիլին երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով փոխշահավետ նախագծերի իրականացման համար կարեւորել են ինտեգրացիոն տարբեր գործընթացների շրջանակներում Հայաստանի եւ Վրաստանի շարունակական համագործակցությունը։
Երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների շուրջ՝ ընդգծելով տարածաշրջանի կայուն, խաղաղ եւ անվտանգ զարգացման կարեւորությունն ու այդ ուղղությամբ եւս համագործակցությունը։
Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպման արդյունքներն ամփոփել են ԶԼՄ—ների առջեւ համատեղ հայտարարություններով։
«Մեծարգո՛ պարոն նախագահ, սիրելի՛ Գիորգի,
Նախ եւ առաջ խորին շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Շատ ուրախ եմ, որ սույն աշխատանքային այցի ընթացքում նախագահ Մարգվելաշվիլիի հետ հանգամանալից քննարկել ենք մեր հարաբերությունների օրակարգային հարցերը եւ նախանշել երկկողմ բազմաբնույթ համագործակցությունն առաջ մղելու նոր հեռանկարները։
Վստահ եմ, որ տեղյակ եք՝ այս այցի շր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 383 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվ բացերը լրացնելու համար կանի ամենայն հնարավորը

ՀՅԴ—ի համար ընդունելի, հասկանալի եւ բացատրելի է նույնականացման քարտերով քվեարկելու օրենսդրական նախաձեռնության նպատակը։ Կուսակցությունում գիտակցում են, որ քաղաքացուն չի կարելի զրկել ամենակարեւոր իրավունքներից մեկի իրացման հնարավորությունից։
«Մենք հասկանում ենք, որ առաջիկայում շատ կարեւոր հանրաքվե ունենք, որից կախված է մեր երկրի ապագան, քանի որ մենք արմատապես փոխում ենք կառավարման համակարգը։ Ուստի մենք իրավունք չունենք որեւէ մեկին անմասն թողնել այս կարեւոր գործընթացից»,—երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա նկատեց, որ այսօր մոտ 182 հազար քաղաքացի ունի միայն նույնականացման քարտ, իսկ գործող օրենսդրութամբ նույնականացման քարտերով քվեարկության մասնակցել չի թույլատրվում. «Մենք պետք է լուծում տանք այս խնդրին, սակայն դա պետք է անենք քվեարկության նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ ներդնելու եղանակով»։
Առաջարկվող օրենսդրական նախաձեռնությունը բարելավելու եւ քվեարկության նկատմամբ վստահություն առաջացնելու համար ՀՅԴ—ն ներկայացրել է առաջարկներ. «Օրինակ, նույն այդ մատները թանաքոտելու տարբերակին, որն առաջարկեցին տարբեր քաղաքական ուժեր, մենք կողմ ենք։ Մեծամասնությունն ասում է, որ դա վերահսկողության այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ, սակայն եթե դա կարող է որոշակիորեն բարձրացնել վստահությունը քվեարկության նկատմամբ, ապա մենք պետք է դա ընդունենք եւ առաջ շարժվենք»։
Ռուստամյանը, սակայն, համոզված է, որ ինչ էլ արվի, ընդդիմության կողմից անվստահությունը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 364 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 02.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024