ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 11

Նոյեմբերի 6—ին Փարիզում աշխատանքային այցելությամբ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալ Էնթընի Բլինքենի հետ, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Հանդիպմանը երկուստեք գոհունակություն հայտնվեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կողմերը կարեւորեցին 2015թ. հունվարից ուժի մեջ մտած մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնությունը եւ ս.թ. մայիսին ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ—ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, մտքեր փոխանակվեցին առաջիկայում նախատեսված հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ առեւտրի եւ ներդրումների հայ—ամերիկյան խորհրդի անդրանիկ հանդիպման անցկացման շուրջ։
Բանակցությունների օրակարգում էր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը։
ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ—ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում սեպտեմբեր ամսին խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ՀՀ նախագահի մասնակցության կապակցությամբ եւ գոհունակություն հայտնեց խաղաղապահ գործողություններին Հայաստանի ակտիվ ներգրավվածության համար։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը եւ ԱՄՆ–ի պետքարտուղարի տեղակալը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ 
Անդրադարձ կատարվեց մի շարք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 460 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեթովը տեղի մամուլում ուշագրավ դիտարկում էր արել, ինչն ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների համապատկերում դիտվեց իբրեւ դավաճանություն։ Երբ Բաքուն վերջին օրերին բողոքում էր, որ Թբիլիսին ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը Վրաստանում մենաշնորհից զրկելով դավաճանում է իրեն, Հ. Բաբեթովը գրեց. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում։ Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում։ Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»։
Մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե միջազգային հարթակներում առաջ քաշվող «Մետաքսի ճանապարհի» 7—8 տարբերակներից ինչու Չինաստանը նախընտրեց այդ ճանապարհի պատմական տարբերակը։ Այդ 8 տարբերակներից 5–ը ներկայացրել ենք, մնացյալը կրկնություններ են։ Իսկ պատմական տարբերակը ենթադրում է այն ուղին, որն անցել է Հայաստանով, եւ որում կենտրոնական դեր է խաղացել Հայաստանը։ Այդ օրերին ադրբեջանական ԶԼՄ—ները գրում էին, թե՝ «Չինաստանը նախընտրեց օկուպանտ Հայաստանին», «Չինաստանը նախընտրում է իրպեսներին՝ ագրեսոր հայերին», «Չինաստանն ընտրում է թանկ ուղին, միայն թե դուրս մղի Ադրբեջանին» (իրականում Հայաստանով անցնող ուղին թանկ չէ), «Չինաստանը վախենում է պատմական Ադրբեջանից» եւն։
Հ. Բաբեթովն, իհարկե, ճշմարտությունը չէր արձանագրել եւ Չինաստանի կողմից Հայաստանին նախընտրելը վերագրել էր Ադրբեջանի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայ—ամերիկյան առեւտրարդյունաբերական պալատի առջեւ երեկ ելույթ է ունեցել ՀՀ—ում ԱՄՆ—ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը՝ ներկայացնելով այն ուղղությունները, որոնք ինքը նախանշել է որպես դեսպանության գործունեության գերակայություններ իր՝ ՀՀ—ում պաշտոնավարելու ժամանակահատվածի համար։
Դրանցից մեկը գործարար ու առեւտրային հարաբերությունների խորացումն է ՀՀ—ի եւ ԱՄՆ—ի միջեւ։ Դեսպանը, սակայն, հստակեցրեց, որ չի խոսում օժանդակության նոր ծրագրերի մասին, այլ նկատի ունի առեւտուրը՝ համատեղ առեւտրային կապերի ամրապնդումը, որը երկուստեք օգտակար կլինի տնտեսությունների համար
«Հիմնական ուղղություններից մեկը, որ մենք դիտարկում ենք բիզնես կապերի ընդլայնման առումով, ԱՄՆ—ի ուղղակի ներդրումները ավելացնելու հեռանկարն է։ Մենք հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները Հայաստանում խոշորագույն ուղղակի ներդրումներ ունեցողներից մեկն է։ ԱՄՆ—ի ներդրումները շեշտակի ավելացան «Կոնտուր Գլոբալի» կողմից Որոտանի հիդրոկասկադի ձեռքբերմամբ. 250 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք, որով Հայաստան մուտք գործեց ԱՄՆ—ի էներգետիկ ոլորտի առավել նորարարական ընկերություններից մեկը՝ իր փորձով ու կառավարման տեխնիկայով։ Ուզում եմ շեշտել, որ «Կոնտուր Գլոբալն» այս ներդրումը կատարեց, ստացավ Հայաստանի կառավարության աջակցությունը, քանի որ կոմերցիոն առումով կային լավ հիմնավորումներ»,–ասել է նա։
Ռիչարդ Միլսն ընդգծել է, որ ԱՄՆ—ի դեսպանատունը չի կարող պարտադրել ամերիկյան ձ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 443 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Եվրամիության արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) օգտվում է ընդամենը 14 երկիր։ ԵՄ—ն նման արտոնություն տվել է նաեւ Հայաստանին։ Սա մի ապացույց է, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձնում Եվրամիությունը Հայաստանին»,–լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավարի տեղակալ Խոսե—Մարիա Մեդինա Նավարոն։
Նա նշեց, որ ԵՄ—ն նման արտոնություններ տալով Հայաստանին, ակնկալում է որոշ ոլորտներում բարեփոխումներ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, բնապահպանություն եւ այլն, որոնք այսօր իրականացվում են։
Երեկ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր տեղեկատվական միջոցառում բիզնես ոլորտի այն ներկայացուցիչների համար, որոնք արտահանում են ԵՄ կամ ունեն ցանկություն եւ ներուժ ԵՄ արտահանելու համար։ Տեղեկատվական միջոցառման նպառակն է, ըստ Նավարոյի, բարելավել GSP+—ի կիրառումը Հայաստանում, GSP+—ի պոտենցիալ շահառուներին մանրամասն տեղեկատվություն տրամադրել ԵՄ արտահանման հնարավորությունների վերաբերյալ։
«Մենք միջոցներ ենք ձեռնարկում ավելի լայն շրջանակներ ներգրավել այս գործընթացին։ Սա շատ լավ գործիք է»,–նշեց նա։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը լինելով ԵԱՏՄ անդամ, շահերի բախում չի առաջանում, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչն ասաց. «Միանգամայն ոչ, քանի որ սա Հայաստանի համար արտահանման շուկա է, որեւէ կապ չունի ԵԱՏՄ անդամակցության հետ»։
Արտահանողների միության նախա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 386 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ, ժամը 11։00—ին գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 10—ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00—ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ։
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա—Երեւան ուղեւորատար ավտոբուսի եւ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի վթարներից զոհված մեր հայրենակիցների հիշատակը։ Գալուստ Սահակյանն Ազգային ժողովի անունից ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում։
Աժ նախագահ Գալուստ Սահակյանը Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ շնորհավորել է տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, հաջողություն՝ ի շահ յուրաքանչյուր համայնքի եւ մեր միասնական պետության։
Պատգամավորները ողջունել են նաեւ երիտասարդներին՝ Երիտասարդության ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 11.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024