ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 18:42
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 19

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, ով Հայաստան է ժամանել տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով։
Սերժ Սարգսյանը մեծապես կարեւորել է հանձնաժողովի գործունեությունը, որը, նրա համոզմամբ, երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության համակարգման կարեւոր եւ հաջողված ձեւաչափ է։ Ընթացիկ տարում, նախագահի գնահատմամբ, հայ—ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերություններում ունեցած կարեւոր ձեռքբերումներից էր առեւտրի եւ ներդրումների խրախուսման մասին (TIFA) շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ինչը նաեւ հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության մասին է վկայում։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանի անկախությունից ի վեր հայ—ամերիկյան հարաբերությունները մշտապես վերընթաց զարգացում են ապրել, եւ դա տեղի է ունեցել երկուստեք ջանքերի ու փոխադարձ քաղաքական կամքի շնորհիվ։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ ներկայումս երկկողմ հարաբերությունների օրակարգը ներառում է ամենատարբեր ոլորտներ՝ քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար եւ այլն, որոնց շրջանակներում տարեցտարի նոր ձեռքբերումներ են արձանագրվում։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ամուր գործընկերային հարաբերություններ ունեն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ համագործակցության ձեւաչափերում։
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել տարիներ շարունակ Հայաստանի տնտեսական զարգացմանը, տարբե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 404 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Արմավիրի մարզպետի եւ մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզի 2014թ. եւ 2015թ. հունվար—սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ—տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների եւ զարգացման ծրագրերի քննարկման նպատակով։
«Արմավիրի մարզը մեր հանրապետության գյուղատնտեսության ամենակարեւոր շտեմարաններից մեկն է եւ ունի մի քանի առանձնահատկություն։ Դրանցից մեկն այն է, որ այստեղ գյուղատնտեսական համախառն արտադրանքը երեք անգամ գերազանցում է արդյունաբերական համախառն արտադրանքին, չնայած մարզում է գտնվում մեր արդյունաբերական հսկաներից մեկը՝ հայկական ատոմակայանը։ Եվ մենք, իհարկե, պետք է սրանից եզրակացություն անենք։ Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ չնայած մեծածավալ արտադրանքին, չնայած ոռոգելի ու բերրի հողակտորների առկայությանը, մարզում գյուղատնտեսությունը շատ է կախված բնակլիմայական պայմաններից։ Այսինքն՝ վաղ գարնանային ցրտահարություններ, անձրեւների պակաս, կարկուտ եւ այլն։ Սա մեզ պետք է հուշի, որ մարզում գյուղատնտեսության զարգացման վրա ուշադրությունը ավելացնելով՝ մենք պետք է գնանք պաշտպանված եւ ինտենսիվ գյուղատնտեսության ճանապարհով։ Այսինքն՝ պետք է խրախուսենք գյուղացիական տնտեսություններին, խոշոր ֆերմերներին, որպեսզի նրանք սկսեն օգտագործել ցանցեր, ինչպես ամբողջ աշխարհում է, որը բերքի պաշտպանության ամենահուսալի միջոցն է։ Պետք է ընտրենք կաթիլային ոռոգման ճանապարհը, որովհետեւ անկախ նրանից, որ վերջին տարիների ընթացքում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024