ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 09:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 24

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70—րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ երեկ գումարվել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած կարգով, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Պատգամավորները քվեարկությամբ հաստատել են 2015 թվականի նոյեմբերի 23—ին հրավիրված արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը, որով առաջարկվում է արտահերթ նիստի յուրաքանչյուր օր՝ ժամը 11։00—ին, գումարել մեկուկես ժամ տեւողությամբ չորս նիստ՝ յուրաքանչյուր ընդմիջման տեւողությունը սահմանելով կես ժամ։
ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ նախագահի ներկայացրած 2015 թվականի հոկտեմբերի 16—ին Բուրաբայում ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրությունը։ Սուրեն Կարայանը նշել է, որ արձանագրությունը սահմանում է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում ապրանքների առանձին տեսակների ներմուծման եւ շրջանառության կարգավորման առանձնահատկությունները՝ կապված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի Հանրապետության անդամակցության հետ։ Արձանագրության դրույթները վերաբերում են այն ապրանքներին, որոնք ընդգրկված են երրորդ երկրներից Ղազախստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ցան ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 476 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը շնորհավորել է պարոն Սաջադիին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրա ակտիվ գործունեությունը կնպաստի երկու երկրների ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, քաղաքական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում հայ–իրանական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը։ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է տնտեսության տարբեր ճյուղերում կապերի ընդլայնումը եւ համոզմունք հայտնել, որ Հայաստանի եւ Իրանի կառավարությունների սերտ փոխգործակցությունը, նախորդ ամիս տեղի ունեցած ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի պաշտոնական այցը ՀՀ եւ երկու երկրներում անցկացված գործարար համաժողովները նոր թափ կհաղորդեն համատեղ ծրագրերի իրականացմանը։ 
Դեսպան Սաջադին վարչապետ Աբրահամյանին է փոխանցել ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույններն ու նշել, որ պատրաստ է իր ակտիվ աշխատանքով ջանքեր ներդնել Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար։ Դեսպանը բարձր է գնահատել վարչապետ Աբրահամյանի գործուն մասնակցությունը հայ–իրանական տնտեսական փոխգործակցության խորացման հարցում եւ վստահություն հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ կգրանցվեն մեծ հաջողություններ։ Սեյեդ Քազեմ Սաջադին ընդգծել է, որ դրանում մեծապես շահագրգի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 425 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.11.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024