ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 17:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 17

Հայաստանն ու Հունաստանը դատապարտում են «Իսլամական պետություն» խմբավորմանն աջակցելու եւ ռուսական ինքնաթիռը խոցելու Թուրքիայի քայլերը, հայտարարել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս (Պանոս) Կամմենոսը Երեւանում երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում։ 
«Մենք ունենք հարեւաններ, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը», մենք դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները՝ ուղղված մեր ռազմավարական գործընկերոջ դեմ։ Կարծում ենք, որ Թուրքիայի ընդհատակյա գործունեությունը թույլ չի տալիս իրականացնել այն խնդիրները, որոնք ուղղված են միջազգային ահաբեկչության դեմ»,–ասել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Թուրքիան շատ հաճախ խախտում է Հունաստանի հետ օդային սահմանը, եղել են նաեւ Հայաստանի սահմանը խախտելու փորձեր, եւ վերոհիշյալ երկու պետությունները հանդուժողականություն են ցուցաբերել այդ քայլի նկատմամբ, հետեւաբար, Թուրքիան էլ պետք է ցուցաբերեր հանդուժողականություն, հատկապես երբ ռուսական ինքնաթիռը չէր հատել Թուրքիայի օդային սահմանը։
Հունաստանի պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Սիրիայի օդային տարածքում, ուստի Թուրքիան այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ խախտվել են իր սահմանները։
Նա հիշեցրել է, որ խոցված ռուսական «Սու 24» ռմբակոծիչի երկու օդաչուներից մեկը սպանվել է, ինչը խախտում է ժնեւյան պայմանավորվածություններն ու միջազգային ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 

Ազգային հիպոթեքային ընկերությունը իրականացնում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի վերաֆինանսավորում։ 2014թ. հուլիսին մեկնարկել է սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը՝ «Ջերմ օջախը»։ Այն իրականացվում է Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ համատեղ, իսկ ծրագրի նպատակն է բնակարանային պայմանների բարելավման համար մատչելի վարկերի տրամադրումը, ընդ որում՝ այդ վարկերն ունեն նաեւ էներգախնայողության բաղադրիչ։ Այն դեպքում, երբ այդ բաղադրիչն առկա է, Եվրամիության հարեւանության ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվում է վարկի մայր գումարի մարման համար բոնուսների տրամադրում՝ 5 կամ 10 տոկոսի չափով։
Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը երեկ կայացած ասուլիսում ներկայացրեց վարկավորման ծրագրի մանրամասները։ Նա տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է երկու պրոդուկտ՝ բնակարանային վերանորոգման միկրովարկեր եւ էներգախնայողության վարկեր. երկուսն էլ պարունակում են բնակարանի էներգախնայողության ապահովման բաղադրիչներ։
«Միկրովարկերը մինչեւ 2 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով են, որոնք օգտագործվում են բնակարանի վերանորոգման համար։ Առավելագույն տոկոսադրույքը 14 տոկոս է, իսկ վարկի մարման նվազագույն ժամկետը՝ 5 տարի։ Հայտնի է, որ որքան երկար է վարկի մարման ժամկետը, այնքան փոքր են ամսական մարումները։ Հետեւաբար, նվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 539 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ եւ լիազոր դեսպաններին, դեսպանությունների ներկայացուցիչներին՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը կարեւորել է նման ձեւաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը եւ վեր հանել հնարավոր խնդիրները։ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը։ Կառավարության ղեկավարի խոսքով, ԵՄ հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, եւ Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձեւաչափերով։ Վարչապետը նշել է, որ 2015 թվականը ԵՄ հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր, եւ այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7–ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը։ Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչեւ հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը եւ նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար։
Իր եւ դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 415 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024