ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 17.04.2024, 02:44
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 22

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում էր ՀՀ պաշտպնության նախարար Սեյրան Օհանյանը։
Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարն արցախցի իր պաշտոնակից գեներալ—լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ ՊԲ բարձրաստիճան հրամկազմի ուղեկցությամբ տեղերում ծանոթացել է ադրբեջանա—ղարաբաղյան հակամարտության շփման գծում (սահմանային գոտում) տիրող իրադրությանը, հակառակորդի ոտնձգություններին առավել նպատակային եւ արդյունավետ հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել եւ հրամանատարների հետ քննարկել առաջիկա անելիքները, զրուցել դիրքերում մարտական հերթապահությունն իրականացնող զինծառայողների հետ։
Նախարարը գոհունակություն է հայտնել դիրքապահների անձնվեր ծառայության ու պարտականությունների անթերի կատարման կապակցությամբ եւ համոզմունք հայտնել, որ նրանք կշարունակեն այսուհետեւ եւս աչալուրջ լինել սահմաններում եւ արժանի հակահարված հասցնել հակառակորդի դիվերսիոն ստորաբաժանումների սադրիչ գործողություններին, որոնք ամեն կերպ փորձում են սրել իրավիճակը եւ շփման գծում լարվածություն պահպանել՝ մշտապես խախտելով հրադադարի ռեժիմը։ 
Լրագրողների հետ կիսելով շրջագայությունից ստացած իր տպավորությունները, Ս. Օհանյանը, մասնավորապես, նշել է. «Այցելությունների, սպայակազմի եւ զինվորների հետ ունեցած հանդիպումների, դիրքերում տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում մենք եկանք այն եզրակացությ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 398 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19—ին կայացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունները՝ ուղղված ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանը։ ՇՀ կառավարության «Լանդգութ Լոհն» ընդունելությունների տանը տեղի ունեցած հանդիպումը մեկնարկել է երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո սկսվել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը։
Բանակցությունների ժամանակ քննարկվել են հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերը եւ հիմնախնդրի կարգավորման առաջմղման հնարավորությունները։ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտին պատասխանել է հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին՝ մեկնաբանելով հանդիպման արդյունքները (տե՛ս էջ 3)։
Բեռնում հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 390 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում երեկ կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է կազմակերպությունում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի նախագահների, կազմակերպության գլխավոր քարտուղարի եւ ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի եւ կազմակերպության հետագա գործողությունների շուրջ։
Խորհրդի նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել։
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո նախագահողը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ Հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.12.2015 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2015  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024