ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 23.04.2024, 09:30
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 13

Ադրբեջանական հիմնական հաղթաթղթի՝ նավթի էժանացումը շարունակվում է, երկրում առաջացնելով քաղաքական եւ տնտեսական ճգնաժամ. իսկ դրա հաղթահարման դեղատոմս չի առաջարկվում։ Երկրում առկա ճգնաժամի, աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Ադրբեջանի նախագահ Ալիեւը կորցրել է գլուխը։ Մեկ հայտարարության մեջ երկու իրար հակասող բաների մասին է խոսել։
Նա հայտարարել է, որ 2015 թվականը Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված որեւէ արդյունք չի տվել՝ պատճառաբանելով, թե Հայաստանը խաղաղություն չի ցանկանում՝ միաժամանակ նշելով, սակայն, թե «2015 թվականին Ադրբեջանը շփման գծում առավելության է հասել, թելադրել է իր կամքը եւ առաջիկայում եւս կուժեղացնի իր մարտական ներուժը»։ 
Ադրբեջանի նախագահի հայտարարություններին անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Ալիեւի վերջին հայտարարությունը բացահայտ խոստովանություն է վերջինիս կողմից, որ Ադրբեջանն է հանդիսանում լարում հրահրող կողմը, եւ այդ լարումն իր նպատակներից է բխում։ Սա առավել քան ցինիզմ է, հատկապես վերջին տարվա ընթացքում ԵԽԽՎ—ում իրենց կողմից ամեն գնով առաջ մղվող «Բռնության էսկալացիա..» վերտառությունը կրող զեկույցի իմաստով, քանի որ ստացվում է, որ իրենք հրահրում են նորանոր սրացումներ, ամենօրյա դիվերսիաներ եւ զոհեր՝ հայ եւ ադրբեջանցի երիտասարդների, որպեսզի հիմքեր ունենան նման զեկույցներ թխելու։ Ասենք ավելին, Ալիեւն այս կերպ նաեւ բաց տեքստով հայտարարում է, որ իր պարտավորությունների մեջ չեն մտնում հակամարտության կարգավորման ուղղ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արաբագետ Արաքս Փաշայանը Իրան—Սաուդյան Արաբիա ճգնաժամն անվանելով 1979 թվականից սկիզբ առած լարվածության շղթայի մի մաս՝ ասել է, որ լարված հարաբերությունների պատճառները թե՛ ներքին են, թե՛ արտաքին. «Սաուդյան Արաբիայում իշխանության են եկել նոր ուժեր, այդ թվում՝ երիտասարդ, ովքեր ցանկանում են ավելի կոշտ արտաքին քաղաքականություն վարել՝ բարձրացնելու Սաուդյան Արաբիայի միջազգային կշիռը՝ ինչ—որ կերպ հաղթահարելով այն ձախողումները, որ Սաուդյան Արաբիան ունեցավ սուննիական տանդեմի դեմ պայքարում՝ սիրիական հարցում»։
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը նշել է, որ հակամարտության հիմքում չի տեսնում սունի—շիա խնդիրը։ Նրա կարծիքով այստեղ հարցն ավելի շատ աշխարհաքաղաքական է, քան կրոնական. «Նրանք փորձում են իրենց ազդեցության գոտիները հստակեցնել։ Դեռեւս 70—ականներից սկսած նրանք ունեցել են այդ խնդիրը եւ միշտ էլ պայքարել են։ Հետեւաբար, հակված եմ կարծելու, որ սա ազդեցության գոտիները բաժանելու խնդիր է, պարզապես այստեղ օգտագործվում է կրոնը քաղաքական իսլամի շրջանակներում, այսինքն՝ այս խնդիրը փորձում են համեմել կրոնական գործոնով, իրենց հետեւորդների բանակը մեծացնելով՝ սունիներն իրենց հերթին, շիաներն իրենց հերթին»։
Նա չի կարծում, որ լարվածությունը պատերազմի կհասնի. «Դժվար թե լինի Իրան—Սաուդյան Արաբիա առճակատում, բայց պատերազմական գործողություններ այլ երկրների հողում հնարավոր է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ է կարծում, որ երկու երկրներն ուղղակի պատերազմի չեն գնա, քանի ո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արտաքին քաղաքական կանխատեսումներ ընթացիկ տարվա համար

Ինչպիսի՞ն կարող է լինել 2016 թվականը Հայաստանի արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության համար։ Թե՛ տարածաշրջանային եւ թե՛ համաշխարհային տնտեսաքաղաքական զարգացումները օրախնդիր են դարձնում վերլուծելու առկա եղելությունները եւ դրանց հնարավոր ծավալման կանխատեսման հիման վրա ուրվագծելու մեր երկրի արտաքին քաղաքական կացությունն ու անելիքները։
Վերատարածաշրջայնացում։ Հայաստանի սահմաններից հարավ ընկած մերձավորարեւելյան տարածաշրջանում նախընթաց տարիների զարգացումները ստիպում են վերագնահատել հայկական անվտանգային միջավայրի վրա ազդող գործոնները։ Մերձավորարեւելյան զարգացումների հետեւանքները Հայաստանի համար աստիճանաբար ավելի զգալի են դառնալու՝ պայմանավորված երկու հիմնական գործոնով։
Առաջինը Թուրքիայի շուրջ ընթացող զարգացումներն են, այդ թվում՝ Թուրքիայի մերձավորարեւելյան «պարտիայում» պարտությամբ եւ ռուս—թուրքական դիմակայությամբ։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանակալության տարիներին Թուրքիան սկզբնապես հետեւողականորեն իրականացնում էր նախկին Օսմանյան կայսրության տարածքներում, այդ թվում՝ Մերձավոր Արեւելքում համագործակցության միջոցով տնտեսական ազդեցությունը մեծացնելու քաղաքականություն։ «Արաբական գարնան» շարժումները թուրքական վերնախավի կողմից դիտարկվեցին որպես տարածաշրջանում հետայսու նաեւ ռազմաքաղաքական ներկայությունը բազմապատկելու բարեպատեհ առիթ։ Եգիպտոսում 2013 թ. հուլիսյան հակահեղաշրջումից եւ Թուրքիայի օժանդակությունը վայելող «Մահմեդական եղբայրների» տապալումից հետո պարզ դարձավ, սակայն, որ եգիպտական ճակատո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը 2016թ. նախագահելու է Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) կազմակերպության մշտական հանձնաժողովում։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Eurocontrol»—ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները։ «Մշտական հանձնաժողովի նախագահությունը վարելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը»,–նշել է Բրենները։
Նա կարծիք է հայտնել, որ այդ ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել սերտ համագործակցություն՝ ընդհանուր խնդիրներին լուծում գտնելու հարցում։
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակը օդային երթեւեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է։ Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիայի բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթեւեկության կառավարման գործընթացների եւ թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը եւ անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը։
«Ես արդեն երրորդ անգամ եմ այցելում Հայաստան, եւ, օգտվելով առիթից, ցանկանում եմ ընդգծել, որ հիանում եմ այս երկրի գեղեցկությամբ։ Ես կարծում եմ, որ Հայաստանում շատ տեսարժան վայրեր կան, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը, եւ Հայաստանը կկարողանա ավելի շատ զբոսաշրջային այցելություններ ունե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 384 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ շարունակվել են տեղական արտադրանքի արտահանման խթանման վերաբերյալ քննարկումները, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Կառավարության ղեկավարին, մասնավորապես, ներկայացվել են մի շարք առաջարկություններ՝ ստեղծվելիք արտահանման խթանման խորհրդի գործունեության գերակա ուղղությունների, մեխանիզմների եւ գործիքակազմի վերաբերյալ։ Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, արծարծվել են խորհրդի աշխատակարգին եւ գործունեության առաջնահերթություններին վերաբերող հարցեր։ Վարչապետը, ամփոփելով քննարկումը, հորդորել է պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին՝ համատեղել ջանքերը ոլորտում առաջընթաց արձանագրելու համար։ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա լրամշակել փաստաթուղթը եւ ներկայացնել ստորագրման։

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 388 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական շատ ընտանիքներում չգրված օրենք է դարձել հունվարի 13—ի կեսգիշերին կրկին հավաքվելու տոնական սեղանի շուրջ եւ դիմավորելու հին տոմարով Նոր տարին, իհարկե՝ ոչ այնպիսի ճոխությամբ ու առատությամբ, ինչպես դեկտեմբերի 31—ի կեսգիշերին։ Ընտանիքների մեծ մասը միայն հին Նոր տարին դիմավորելուց հետո է հավաքում տոնածառը։
Հանրապետության տարբեր քաղաքներում եւ այլ բնակավայրերում այս ընթացքում կազմակերպվեցին տոնական հանդիսություններ՝ հատկապես մանուկների համար 2016—ի գալուստը անմոռանալի դարձնելու նպատակով։ Մայրաքաղաքում եւս հետաքրքիր ժամանցն ապահովված էր։ Ձմեռ պապերն ու Ձյունանուշները, երգիչներն ու պարային խմբերը Երեւանի վարչական շրջաններում ուրախություն էին պարգեւում հանդիսականներին։ Իսկ այսօր, ժամը 20—ին, Հանրապետության հրապարակում հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգով կնշվի հին Նոր տարվա գալուստը։
Հուսանք, որ այս դրական տրամադրությամբ էլ վաղվանից ձեռնամուխ կլինենք մեր ամենօրյա պարտականությունների կատարմանը՝ յուրաքանչյուրս իր տեղում նպաստելով մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.01.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունվար 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024