ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 16

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Կիպրոսի Հանրապետություն։ Նախագահի նստավայրում բարձրաստիճան հյուրի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել նախագահներ Նիկոս Անաստասիադիսի եւ Սերժ Սարգսյանի առանձնազրույցը, որի ավարտին մեկնարկել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։ Դրանց արդյունքում ստորագրվել են մի շարք ոլորտներում հայ—կիպրական համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ մշակույթի բնագավառում 2016—2018թթ. համագործակցության մասին ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության կրթության եւ մշակույթի նախարարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառում 2016—2020թթ. համագործակցության մասին գործնական ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կիպրոսի Հանրապետության կառավարության միջեւ երկու երկրների բուհերում ուսումը սկսելու եւ շարունակելու նպատակով բարձրագույն ուսումնական որակավորումների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։
Հայաստանի եւ Կիպրոսի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների առջեւ համատեղ հայտարարություններով։
Կիպրոսի նախագահը ողջունել է ՀՀ նախագահին եւ նրա գլխավորած պատվիրակությանը եւ վստահություն հայտնել, որ այցի արդյունքում ավելի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ ավարտել է պաշտոնական այցը Հունաստան.
Պաշտոնական այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ծաղկեպսակ է դրել Աթենքի Նեա Զմիրնիի հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին եւ հունահայ համայնքի ներկայացուցիչների, հոգեւորականների, Հունաստանում ռազմական կրթություն ստացող հայ կուրսանտների հետ միասին հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այնուհետեւ հանրապետության նախագահը կառավարությունում հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ։
Սերժ Սարգսյանը եւ Ալեքսիս Ցիպրասը երկուստեք կարեւորել են փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, առողջապահության, զբոսաշրջության եւ այլն, համագործակցությունը ավելի խորացնելու, խրախուսելու փոխադարձ ներդրումները եւ շփումները գործարար համայնքի ներկայացուցիչների միջեւ՝ այդ աշխատանքներում մեծ դեր վերապահելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին։
Վարչապետ Ցիպրասը հեռանկարային է համարել նաեւ Իրան—Հայաստան—Հունաստան եռակողմ փոխգործակցության զարգացումը՝ նկատի առնելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության ջերմ, բարեկամական հարաբերությունները։ Նա նշել է, թե նման եռակողմ համագործակցության լավ փորձ իր երկիրն ունի՝ Հունաստան— ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 473 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024