ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 21:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 22

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ներկա է գտնվել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքների մեկնարկին, որին մասնակցել են ԶՈւ բոլոր զորամիավորումների հրամանատարները, շտաբների, զորատեսակների ծառայության պետերը, ուժային կառույցների ղեկավարությունը, ռազմական ինստիտուտների ղեկավարությունը, ինչպես նաեւ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Օպերատիվ հավաքներն անցկացվում են 2016թ. զինված ուժերի գործունեության եւ պատրաստության պլանի համաձայն եւ նպատակ ունեն կատարելագործել հրամանատարների ու նրանց շտաբների տեսական եւ գործնական ունակությունները, ռազմավարական եւ օպերատիվ—մարտավարական օղակների կառավարման մարմինների ներդաշնակության աստիճանը, բարձրացնել ԶՈՒ ղեկավար կազմի մասնագիտական պատրաստության մակարդակը։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանրապետության նախագահին զեկուցել է հավաքների ընթացքում ծրագրով նախատեսված միջոցառումների մասին։ Ըստ նախարարի, դրանք կեզրափակվեն ռազմավարական հրամանատարաշտաբային զորախաղերով, որոնցում հաշվի կառնվի ներկայիս տարածաշրջանային ռազմաքաղաքական իրավիճակը։
Նախագահը ողջունել է հավաքի մասնակիցներին եւ կարեւորել միջոցառման անցկացումը մի քանի տեսանկյունից, այդ թվում այն, որ վերոնշյալ նպատակներից բացի, հավաքները պետք է ծառայեն այլ զորքերի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության ներդաշնակեցմանը։ Մասնակիցներին նաեւ հնարա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 317 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԳՆ—ում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հայտնում են ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։
Նիստին ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ինչպես նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մատենադարանի ներկայացուցիչներ։
Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանն ամփոփել է ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի՝ անցյալ տարվա աշխատանքները, անդրադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ—ում Հայաստանի ներգրավվածության խորացմանը, նախատեսվող ծրագրերին։
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ—ի հետ մշակութային բնագավառում համագործակցությունը, առաջիկա նախաձեռնությունները։
Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ—ի ազգային հանձնաժողովի անդամները քննարկել են միջգերատեսչական փոխգործակցության, կազմակերպությունում երկրի անդամակցությամբ պայմանավորված պարտավորությունների կատարման, ՅՈՒՆԵՍԿՕ—ի շրջանակներում Հայաստանի գործունեության առավել ակտիվացմանն առնչվող հարցեր։

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 436 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 20—ին Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին նշեց Ծաղկազարդը՝ Հիսուս Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը։ Այն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից տարիներ առաջ հռչակվել է նաեւ իբրեւ մանուկների օրհնության օր, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Այս առիթով առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոսի, Միածնաէջ ս. տաճարի շրջափակում տեղի ունեցավ անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնության հատուկ կարգ։
Շարականի երգեցողությանն ու օրվա խորհրդին հարազատ ավետարանական հատվածների ընթերցումից հետո օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ապա Նորին սրբությունն իր օրհնությունը բաշխեց Էջմիածնից եւ Հայաստանի այլ բնակավայրերից Մայր Աթոռ ժամանած մանուկներին։
Արարողության ավարտին Հայոց հայրապետը, իր գնահատանքը բերելով Մայր Աթոռում մեկտեղված մանուկներին ու վերջիններիս ծնողներին, ներկայացրեց օրվա խորհուրդը, ապա մաղթեց, որպեսզի Աստված օրհնի բոլոր մանուկներին, Նրա սերը, շնորհը եւ ողորմությունը մշտապես լինեն ամենքի հետ, եւ հայ մանուկներն ապրեն Տիրոջ օրհնության ներքո՝ վայելելով իրենց ծնողների սերը, գուրգուրանքն ու խնամքը։
Ամենայն հայոց կաթողիկոսը Երկնավորից հայցեց, որ Ամենակալ Աստված զորացնի Հայաստան աշխարհն ու ժողովրդին՝ ապրելու բարօր ու երջանիկ կյանքով եւ իրականացնելու ազգի ու նախնյաց դարավոր իղձերն ու երազանքները։
Միասնական Տերունական աղոթքից հետո Նորին սրբությունը մանուկներին խաչեր ընծայեց։
... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 446 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հորդահոս աղբյուրի նման երեկ չափածո խոսքը թնդաց Հայաստանում. թանգարանների, դպրոցների հանդիսասրահները, զբոսայգիներն ու պուրակները տրվել էին պոետական խոսքը կերտողներին ու արտասանողներին։
Հայաստան աշխարհը միացավ չափածո խոսքը սիրող ու գնահատող այլ երկրներին ու նրանց հետ միասին նշեց պոեզիայի համաշխարհային օրը, որը ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաջարկով նշվում է 1999 թվականից սկսած։
Գրողների եւ ընթերցողների ներդաշնակության երթի մեկնարկը տրվեց Հայաստանի գրողների միության պոեզիայի պուրակից, որտեղ դպրոցական բարձր տարիքի պատանիների եւ աղջիկների, նրանց ուսուցիչների եւ անցորդների հոծ խմբին դիմավորելու էին եկել Հայաստանի պոետները՝ Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ։
Բացման խոսքում Է. Միլիտոնյանը ասաց, որ մեր ժողովուրդը 1999 թվականից չէ, որ սիրում է պոեզիա, որովհետեւ պոեզիան նրա համար հացի պես միշտ է եղել։ Պոեզիայի օրվան մեր սիրելի ուսուցիչներն ու աշակերտները եկել են իրենց հոգու մղումով, նույն ոգով եւ այստեղ են մեր գրողները։ «Ամենակարեւորը գիրք կարդալն է, մենք իրար քարոզելու բան չունենք։ Ովքեր կարդում են գրականություն, սիրում են այն, գրականությունը համարում իրենց հոգու անբաժանելի մասը, նրանք լավ մարդիկ են իրենց ժողովրդի համար։ Այսօր հավաքվել ենք ասելու, որ մենք ունենք լավ բանաստեղծություն, ունենք հրաշալի դասական պոեզիա եւ ժամանակակից հրաշալի պոետներ»,–ասաց նա, մեջբերելով Ավետիք Իսահակյանի տողը՝ «Ով ուրիշին չի սիրում, չի կարող իրեն սիրել»։ & ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Մշակույթ | Դիտումներ Просмотров: 474 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024