ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 04:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մարտ » 24

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նաեւ ռիսկը՝ կապված դրանց ոչ գրագետ օգտագործման հետ։ Այդ պատճառով պետությունն իրազեկվածության ավելացմանը միտված քայլեր է կատարվում։ Դրանցից մեկ էլ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներք՝ին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ երեկ կազմակերպված միջազգային սեմինարն էր «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով։ Սեմինարին հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, հեռահաղորդակցական ընկերությունների, ՓՄՁ—ների, գիտահետազոտական հաստատությունների եւ բուհերի, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Նախքան սեմինարի մեկնարկը հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչությունների ժամանակ զոհվածների հիշատակը։
Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ Կորյուն Նահապետյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ—ում Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ ԵԱՀԿ երեանյան գրասենյակին՝ միջոցառմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ սեմինարը կիբերանվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով միջազգային եւ ներպետական փորձը համադրելու, անվտանգության այդ բաղադրիչի առաջնային հարցերի վերաբերյալ համատեղ քննարկում կազմակերպելու եւ հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակ ունի։ Կորյուն Նահապետյանը նշել է, որ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 419 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 31 մարդ, 250 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարարը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի թիվը վերջնական չի կարող համարվել, քանի որ մարմնական տարբեր վնասվածքներ ստացած եւ հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց մեջ կան այնպիսիք, ովքեր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։ Ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորվել են  նաեւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) երեք աշխատակիցներ։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ—ն ցավակցական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին՝ Բրյուսելի Միջազգային օդանավակայանում եւ մետրոյում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ եւ, հանուն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու, իր զորակցությունը բերել զոհերի հարազատներին ու Բելգիայի ողջ ժողովրդին։ Ցավակցագրում մասնավորապես ասված է. «Խստորեն դատապարտում ենք Բրյուսելում իրականացված ահաբեկչական գործողությունները, որոնք խլեցին տասնյակ անմեղ կյանքեր։ Այսօրինակ հանցագործությունները, որ չեն կարող ունենալ որեւէ արդարացում, ուղղված են մարդկության դեմ եւ մարտահրավեր են՝ նետված քաղաքակիրթ ողջ աշխարհին»։
Բելգիայի իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ երեկվա դրությամբ զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին հաղորդում է Բելգիայում Հայաստանի դեսպանատան «Twitter»—ի էջը։
Բրյուսելում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 350 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 24.03.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024