ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 13:55
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 05

Ազերիները, բացի առաջնագծում ընթացող մարտերից, հրետակոծում են խաղաղ բնակավայրերը ու մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրեր։
Մարտունու պաշտպանության ուղղությամբ իրականացված հրթիռակոծության հետեւանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղիկ Թաթուլի Գրիգորյանը։ Եվս երկու երեխաներ (11 եւ 12 տարեկան) ծանր վիրավորվել են եւ գտնվում են Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական բուժմիավորումում։ Ինչպես տեղեկացրել է բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը, վիրավորները վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում ու արյան փոխներարկում են ստացել։ Սահմանամերձ բնակավայրերից հանրապետության բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 եւ ռազմաճակատից՝ 5 վիրավորներ։ Գործադիր տնօրեն Կարեն Բազիյանի խոսքով, նրանց վիճակը կայուն ծանր է, ստացել են հրազենային վնասվածքներ։ Վիրավորները բարեհաջող վիրահատվել են ու գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ 
Իրենց ջերմ խոսքով ու մաղթանքներով այս օրերին կենտրոնական զինվորական հոսպիտալում եւ հիվանդանոցներում բուժվող վիրավոր զինվորների կողքին են Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք մթերքներ, տաք ճաշ ու մրգեղեն են բերում տղաներին, քաջալերում, որ շուտ կազդուրվեն։ 
Ինչպես տեղեկացանք Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներից, թշնամու կողմից շարունակվող ինտենսիվ հրետակոծության պատճառով ժամանակին տարհանվել են սահմանամերձ բնակավայրերի (մասնավորապես՝ Թալիշի եւ Մատաղիսի) բնակիչները։ Մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 417 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ղարաբաղյան հակամարտության 1994 թվականից հետո աննախադեպ էսկալացիան անտարբեր չի թողել ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներին։
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր—Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով սահմանային լարվածությանը՝ հիշեցրել է 2008թ. իր ելույթից մի հատված. «...Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ 
...Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով տեղեկացնում է. «Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները եւ պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար։ Անհրաժեշտ է ուժերի եւ միջոցների ամբողջական կենտրոնացում եւ յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը՝ կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե՛ ԼՂՀ իշխանությունները, թե՛ բնակչությունը»։
Անհրաժե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 413 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը ակնկալում է եվրոպական երկրներից սկզբունքային դիրքորոշումներ.
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու նպատակով։
«Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու եւ այստեղ ներկա գտնվելու համար։ Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված եք Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին։ ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին այստեղ հրավիրելու նպատակը ձեզ առաջին ձեռքից տեղեկատվություն փոխանցելն է։
Ինչպես գիտեք, ապրիլի 1—ի լույս 2—ի գիշերը ժամը 3—ի սահմաններում ադրբեջանական կողմը նախապես մշակված սցենարով դիմել է աննախադեպ սադրանքի Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ իրականացնելով լայնածավալ մարտական գործողություններ, կիրառելով սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ զրահատեխնիկա, ծանր հրետանի եւ օդուժ։
Գործողությունների առաջին իսկ ժամերից հակառակորդի թիրախ են դարձել նաեւ քաղաքացիական անձինք։ Իրենց դպրոցի բակում զոհվել եւ ծանր վիրավորվել են երեխաներ։ Իրենց տներում վայրագաբար սպանվել են տարեց մարդիկ՝ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ 92—ամյա բնակչուհի։ Եվ դա արել է, այսպես կոչված, Ադրբեջանի դիվերսիոն հետախուզական խումբը, որովհետեւ Ադրբեջանի զորատեսակները որեւէ բնակավայր չեն մտել։ Ճիշտ է, այդ խումբը դեպքից անմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 371 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանական կողմի սանձազերծմամբ հայ—ադրբեջանական սահմանի արցախյան հատվածի ամբողջ երկայնքով ծավալվում են աննախադեպ մասշտաբի ռազմական գործողություններ։ Ի սկզբանե ադրբեջանական կողմից, ապա ի պատասխան դրա՝ նաեւ հայկական կողմից օգտագործվում են կողմերի զինանոցում առկա գրեթե բոլոր զինատեսակները, այդ թվում՝ օդուժ եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ («Գրադ»)։
Զերծ մնալով ռազմական քրոնիկոնի օպերատիվ լուսաբանումից՝ փորձենք սույն հոդվածի շրջանակներում պատկերացում կազմել գործողությունների առաջին եռօրյակի մասին՝ հնարավորության դեպքում կատարելով անհրաժեշտ եզրահանգումներ։
Նախեւառաջ վստահորեն կարող ենք արձանագրել, որ հայկական բանակն անպատրաստ չգտնվեց թշնամու հարձակմանը եւ հրադադարից մինչ օրս իրականացված ամրաշինական, ինժեներատեխնիկական եւ առհասարակ՝ բանակաշինական աշխատանքները արդարացրին իրենց։ Ինչ վերաբերում է ադրբեջանցիների մարտավարությանը, ապա որքան էլ տարօրինակ կարող է հնչել, այն նորություն չէ։ Սկզբունքորեն Ադրբեջանը շարունակում է նախկին շանտաժի քաղաքականությունը, իսկ ռազմական գործողություններով նպատակ է հետապնդում միաժամանակ ե՛ւ բարոյալքել ու խուճապի մատնել հայ բնակչությանը, ե՛ւ նաեւ թեկուզ ամենափոքր հաջողություն գրանցել ռազմաճակատում, ինչը թույլ կտա Բաքվի իշխանություններին իրավահեղինակացվելու սեփական ժողովրդի աչքին եւ նաեւ ավելի ազդու դիրքերից հանդես գալ բանակցային սեղանի շուրջ։
Ադրբեջանական մարտավարության այս առանձնահատկությունը պարզ է դառնում նաեւ առաջին օրերին տեղեկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին առաջինն արձագանքեցին ԵԱՀԿ անդամ երկրները։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունն ուշադրությամբ ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը։ Դրան հաջորդեց ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը, համաձայն որի՝ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում ռազմական գործողությունների կապակցությամբ. «Նախագահ Պուտինը հակամարտող կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը եւ զսպվածություն ցուցաբերել»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) խորը մտահոգություն հայտնեցին հրադադարի լայնածավալ խախտումների առնչությամբ։ Համանախագահները տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտել էին ուժի կիրառումը եւ ցավ էին հայտնում անտեղի մարդային կորուստների, մասնավորապես՝ քաղաքացիական զոհերի համար։ Նրանք կոչ էին անում կողմերին դադարեցնել կրակը եւ տեղում իրավիճակի կայունացման համար նախաձեռնել բոլոր անհրաժեշտ միջոցները, վերահաստատեցին, որ հակամարտության խաղաղ, բանակցային լուծմանն այլընտրանք չկա, իսկ պատերազմը տարբերակ չէ։
Հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ապրիլի 5—ին Վիեննայում հերթական նիստը կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը։ 
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 441 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը։
Նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին օրերին ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետեւանքով զոհված հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հիշատակը։
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընթերցել է ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման եւ ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական խմբակցությունների եւ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների հայտարարությունը։
Խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը եւս իրենց ելույթներում անդրադարձել են ղարաբաղա—ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները։
Այնուհետեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի, ինչպես նաեւ հետաձգումների ու լրացումների մասին ԱԺ որոշման նախագծերը։ Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը։
Պատգամավորներն այնուհետեւ քվեարկությամբ ընդունել են նախորդ քառօրյա նիստերում քննարկված «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 376 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 05.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024