ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 18:29
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 14

Նախորդ տարվա վերջին կայացած քառակողմ հանդիպման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, երեկ Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների համատեղ հանդիպումը՝ նվիրված էլեկտրաէներգետիկական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը, ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը եւ Վրաստանի էներգետիկայի փոխնախարար Իլյա Էլոշվիլին։
Հաշվի առնելով տարածաշրջանային նոր ծրագրերի իրականացման առումով ստեղծված նպաստավոր պայմանները՝ 2015թ. դեկտեմբերի 23—ին Երեւանում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էին չորս երկրների էլեկտրաէներգետիկական ոլորտի համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում էր տարածաշրջանային այնպիսի ծրագրերին, որոնք կարող են պայմաններ ստեղծել միավորելու չորս երկրների էլեկտրաէներգետիկական համակարգերը՝ բարձրացնելով փոխհոսքերի կառավարման մակարդակը, ինչպես նաեւ էլեկտրաէներգետիկ համակարգերի աշխատանքի գործունեության արդյունավետությունը, անվտանգությունն ու հուսալիությունը։
Հերթական քառակողմ հանդիպման ժամանակ քննարկվեց եւ ստորագրվեց հյուսիս—հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման նախաձեռնության իրականացման նպատակով անհրաժեշտ ճանապարհային քարտեզը։ Ներկայացվեց նախորդ հանդիպումից հետո համակարգող խորհրդի կողմից կատարված աշխատանքների ընթացքը ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ընդդեմ Արցախի ֆիասկո ապրեց նախ եւ առաջ շնորհիվ պաշտպանության բանակի քաջ զինվորների»,—լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել մեր հերոսներին, բոլորին՝ թե՛ զոհված, թե՛ ողջ եւ նրանց ծնողներին։
Էդուարդ Շարմազանովը Չեխիայից, Լատվիայից եւ Հունաստանից ժամանած պատգամավորների հետ նոր է վերադարձել Արցախից։ Նրանք եկել էին իրենց աչքով տեսնելու ադրբեջանական ագրեսիան։ Շարմազանովը մեջբերել է պատգամավորների դիտարկումները, թե Արցախի ժողովուրդը իր պայքարում միայնակ չէ, եւ հենց Արցախը պետք է որոշի իր ճակատագիրը. «Նրանք նշեցին, որ թե՛ Բրյուսելում, թե՛ Փարիզում, թե՛ Ղարաբաղում հնչող կրակոցները պետք է նույն նշանակությունն ունենան եվրոպական քաղաքակրթության համար»։
Շարմազանովն ընդգծել է, որ Արցախի անկախությունն այլընտրանք չունի. Արցախի ժողովուրդն ինքը պետք է լինի իր ճակատագրի դարբինը։ «Եվ պատահական չէ, որ Երեւանում Մինսկի խմբի համանախագահները նշեցին, որ կարգավիճակի հարցն ամենաառանցքայինն է, եւ որ վճռական ու որոշիչ փուլում Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ։ Ուզի—չուզի Ադրբեջանը, Թուրքիային դա դուր կգա՞, թե ոչ, համանախագահների մակարդակով հնչեցվել է այս կարծիքը, ինչի մասին մշտապես խոսել են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները։ Արցախը դառնալու է բանակցությունների լիարժեք կողմ»։
Շարմազանովը նշել է, որ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 418 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024