ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 18

Ի՞նչ սոցիալական արտոնություններ են նախատեսվում զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամ դառնալու դեպքում

Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու դեպքում, զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է մեկ մլն դրամ փոխհատուցման գումար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության բաժնի պետ, իրավաբան Մարտին Մկրտչյանը՝ ներկայացնելով , թե ի՞նչ սոցիալական երաշխիքներ ու արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում: Նրա խոսքերով՝ գումարը չի տրամադրվում այն դեպքում, երբ զոհվելը, մահանալը կամ հաշմանդամ դառնալը կանխամտածված օրինազանցության հետևանք է: Մարտին Մկրտչյանը նշեց, որ օրենքով սահմանված կարգով, զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվում է 700 հազար դրամի չափով հուղարկավորության ծախսերի փոխհատուցման գումար, նաև՝ 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման, տապաանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման համար: Օրենքով սահմանված 4 դեպքերում՝ զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի ամուսնության դեպքում, տարերային աղետի հետևանքով ընտանիքի անդամի սեփականության իրավունքով պատկանող գույքի վնաս պատճառելու, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքում, տարեկան մեկ անգամ պետությունը տրամա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 429 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստը, որին մասնակցում էին երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների, անվտանգության ծառայությունների, ՀՀ արտաքին գործերի նախարարության եւ գիտակրթական ու գիտահետազոտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Մինչեւ նիստի մեկնարկը Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։
Ողջույնի խոսքում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ միջխորհրդարանական համագործակցությունը հայ—ռուսական հարաբերություններում ունի մեծ նշանակություն եւ այս շրջանակում կարեւորել է պաշտպանության եւ անվտանգության ոլորտների խորհրդարանական հանձնաժողովների միջեւ կապերի ամրապնդումը, հրատապ եւ արդիական հիմնահարցերի վերաբերյալ քննարկումների կազմակերպումը։
Անդրադառնալով ապրիլի սկզբին ԼՂՀ նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին՝ հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են օդուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանից ձեռք բերված «Սմերչ» եւ ՏՕՍ—1 համակարգեր։ 1994 թվականի զինադադարի հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 428 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Միասնություն եւ համերաշխություն հանուն արդարության ու անվտանգության» կարգախոսով Ստամբուլում տեղի է ունեցել «Իսլամական համագործակցություն» կազմակերպության (OIC) 13—րդ գագաթնաժողովը։ OIC—ին անդամակցում է 57 իսլամական երկիր, բայց գագաթնաժողովին մասնակցել են 30 երկրների առաջին դեմքեր։ 
Բացման խոսքում հյուրընկալող երկրի նախագահ Էրդողանը կոչ է արել մի կողմ թողնել իսլամական աշխարհում առկա շիա—սուննի տարաձայնությունը, կարեւորել իսլամական գործոնը։ Թեեւ, հաշվի առնելով անդամ երկրների աշխարհաքաղաքական եւ ազգային շահերը, նրանց միջեւ միշտ էլ տարաձայնություններ եղել են, սակայն միասնության կարգախոսով գումարված ստամբուլյան գագաթնաժողովում, թերեւս, առ այսօր տեղի ունեցածներից առավել ակնհայտ եւ սրված են տարաձայնությունները։ Դրանք էլ ավելի ակնհայտ են դառնում՝ հաշվի առնելով գագաթնաժողովի գլխավոր փաստաթղթի վերջնական հայտարարության մեջ զետեղված դրույթները։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ փաստաթուղթը կոչված է Թուրքիա—Սաուդյան Արաբիա ռազմավարական գործընկերների նպատակներին ծառայեցնելուն, անշուշտ, նաեւ ի հաշիվ Էր Ռիյադի նավթադոլարների։ 
Նշենք, որ Սաուդյան Արաբիայի արքա Սալման բին Աբդուլազիզը 300 հոգանոց պատվիրակության ուղեկցությամբ ապրիլի 12—ին էր ժամանել Ստամբուլ, առանձին—առանձին հանդիպումներ ունեցել Էրդողանի եւ վարչապետ Դավութօղլուի հետ, արժանացել այդ երկրի բարձրագույն պարգեւին։ Հանդիպումներում քննարկվել են գագաթնաժողովի, տարածաշրջ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 459 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 18.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024