ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 21:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 19

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամները կենսաթոշակից բացի, նաեւ պարգեւավճար կստանան.
ՀՀ կառավարության որոշմամբ՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին՝ անկախ կենսաթոշակային տարիքից, աշխատանքային կենսաթոշակ կամ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու հանգամանքից, նշանակվում է ամենամսյա պարգեւավճար։ Այն կազմում է 30 հազար դրամ, որը համամասնորեն բաժանվում է ընտանիքի անդամների միջեւ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության կենսաթոշակային ապահովման բաժնի պետ Արմեն Աղաբալյանը։
Դիտարկմանը, թե որքանո՞վ են այդ ընտանիքներն իրազեկված իրենց իրավունքների մասին, բաժնի պետն ասաց, որ զոհված զինծառայողների վերաբերյալ փաստաթղթերը տարածքային զինկոմիսարիատներն ուղարկում են զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն։ Փաստաթղթերը այդտեղ գրանցելուց հետո ընտանիքը ստանում է համապատասխան զոհվածի կարգավիճակ, եւ ընտանիքի անդամներին բացատրում են նրանց իրավունքներն ու արտոնությունները։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ՍԱՊԾ պետի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով, թե ինչ սոցիալական արտոնություններ է նախատեսում ՀՀ օրենսդրությունը զինծառայողների զոհվելու, մահանալու կամ հաշմանդամ դառնալու դեպքում, նշեց, որ զոհված զինծառայողների ընտանիքներին կերակրողին կորցնելու դեպքում նշանակվում է զինվորական կենսաթոշակ։ Իսկ մարտական գործողությունն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 395 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել Ստեփանակերտում.
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով երեկ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։  Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ նախագահին դիմավորել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք, տեղեկացրել են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ 
Հայկական երկու հանրապետությունների նախագահները խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ եւ քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Շեշտվել է, որ ԼՂՀ պաշտպանունակության ամրապնդումը եւ բանակի մարտական պատրաստվածության մակարդակի շարունակական բարձրացումը այսուհետ էլ կլինեն պետության առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրները։
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 416 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք արդեն փակել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման թեման։ Հայոց ցեղասպանության փաստը հստակ է ու հայտնի ամբողջ աշխարհին։ 
Այժմ մեր խնդիրն այլ է։ «Ուրախալի է, որ այժմ մեր պայքարն ամբողջապես պատկերացնում ենք պահանջատիրության տեսանկյունից։ Պահանջատիրություն ասելով՝ հասկանում ենք Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման անհրաժեշտություն, եթե բաց տեքստով ասենք, ապա նկատի ունենք հողային եւ նյութական հատուցման խնդիրը։ Մեր աշխատությունները կառուցել ենք այդ ոգով։ Ուսումնասիրություններում կանգ ենք առել այնպիսի մի հանգամանքի վրա, որը հայրենազրկումն է»,–ասել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Ըստ նրա՝ պարտավոր ենք ցույց տալ, որ հայերի հետ ոչ միայն տեղի է ունեցել ցեղասպանություն, այսինքն՝ էթնիկ հողի վրա սպանություն, այլեւ հայրենազրկում, որը ցեղասպանության հետ մեկտեղ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է։ Նա ընդգծել է, որ ազգին ֆիզիկապես բնաջնջելուց բացի, երբ նրան զրկում ես հայրենիքից, ապա ցեղասպանության գործընթացը շարունակվում է, որովհետեւ անհայրենիք ժողովուրդն ի վերջո դատապարտված է ամբողջովին բնաջնջման։
ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության հետեւանքներ ասվածը բաժանվում է մի քանի խմբի՝ հայրենազրկում, մշակութային ժառանգության հսկայական կորուստ, մարդկային կորուստներ, հոգեբանական հետեւանքներ. «Մեր աշխատանքների մեջ անդրադարձ է կատարվել այդ խնդիրների ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 411 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024