ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 23:12
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 29

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ տրամադրելու ծրագիրը՝ «Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի ֆինանսական առողջացման արդյունքահենք ծրագրի» (ԱՀԾ) համար։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Համաշխարհային բանկի Երեւանի գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին։
Նա նշեց, որ հաստատված ծրագիրը նպատակ ունի օժանդակել կառավարության բավարար եւ հուսալի էլեկտրաէներգիայի մատակարարման ջանքերին՝ բարելավելով էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների ֆինանսական վիճակը եւ կառավարումը, էլեկտրաէներգիայի բաշխիչ մասնավոր ընկերության ֆինանսական վիճակը։
Ըստ նրա, ՀԲ—ն այս նոր ծրագրում օգտագործում է նոր գործիք՝ արդյունքահենք։ Ըստ Լ. Բեյլիի, այդ գործիքը օգտագործվում է այն դեպքում, երբ ՀԲ—ն փորձում է օժանդակել կառավարությանը համապարփակ աշխատանքներ իրականացնելու համար։
«Մենք խիստ կարեւորում ենք այս ոլորտին օժանդակությունը ոչ միայն այն պատճառով, որ կառավարությունն է դիմել, այլ մասնավորապես այն պատճառով, որ իրականացրել ենք երկու խոր վերլուծական աշխատանք»,–ասաց ՀԲ Երեւանի գրասենյակի ղեկավարը։
Լ. Բեյլին նշեց, որ վերջին հինգ տարիներին էներգիա արտադրող պետական ընկերություններն իրենց հիմնական ծախսերի ֆինանսավորման համար ունեցել են դրամական միջոցների պակաս, քանի որ իրականացրել են էլեկտրաէներգիա արտադրելու եւ մատակարարելու իրենց հիմնական գործունեությանը չառնչվող փոխառությունների տրամադրո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 396 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ներկայացրել է ղարաբաղա—ադրբեջանական սահմանի իրավիճակին առնչվող իր վերջին հանդիպումների ու հեռախոսազրույցների մանրամասները։ Նաեւ քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։
Այս մասին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված՝ նախագահը նշել է, որ բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարեւոր քայլ։ Առաջին՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, երկրորդ՝ հասցեական հայտարարություններ եւ երրորդ՝ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի դիմի նոր ագրեսիայի եւ ահաբեկչության ԼՂՀ ժողովրդի նկատմամբ»։
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը եղել ու մնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը, խնդիրը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի իրացման պայմաններում, եւ առանց պաշտոնական Ստեփանակերտի որեւէ մեկը չի կարող հասնել հարցի ամբողջական լուծման։
Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հավանականության մասին հարցին՝ նա նշել է. «Մեր նպատակը նախ եւ առաջ ոչ թե միակողմանի ճանաչումն է, այլ ԼՂՀ—ի միջազգային ճանաչումը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգայնորեն ընդունված սուբյեկտ։ Ուշ թե շուտ դա լինելու է։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի միակ ապագան է՝ լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ, այլ ճանապարհ չկա»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 410 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները շարունակել են ելույթ ունենալ եւ իրենց տեսակետները հայտնել «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ։
Մինչեւ ելույթներին անցնելը՝ պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ ԱԺ նիստին հետեւող Ղուկասավան համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին։
Լեւոն Դոխոլյանը կարեւորել է ոչ այնքան օրենսգրքերի կատարյալ լինելը, որքան դրանց կիրառությունը։ Ըստ նրա՝ ԸՕ—ի նախագծում չկա դրույթ, որը կարող է կանխել ընտրակեղծիքները, բացի այդ, ընտրակեղծարարների համար ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսված պատիժներն էլ չափազանց մեղմ են։ Նա առաջարկել է ընտրակեղծարարությունը հավասարեցնել ծանր հանցագործություններին։ Կարինե Աճեմյանի գնահատմամբ՝ նախագծում առկա են այնպիսի դրույթներ, որոնք ապահովելու են ժողովրդավարական չափանիշերով ընտրությունների անցկացումը։ Կարինե Աճեմյանի խոսքով՝ ԸՕ—ի նախագծում այնպիսի սկզբունքներ եւ մոտեցումներ են ամրագրված, որոնք երաշխավորում են ժողովրդավարական գործընթացների շարունակակությունը մեր երկրում։ Աղվան Վարդանյանը ներկայացրել է ՀՅԴ խմբակցության ներկայացրած եւ ընդունված առաջարկները։ Անդրադառնալով նախագծի վերաբերյալ քննարկումներին՝ պատգամավորն անընդունելի է համարել վերջնագրերով խոսելը։ Ըստ նրա՝ որեւէ օրենք ընտրակաշառքը կամ կեղծիքները չի բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 426 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.04.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024