ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 12:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 06

Ադրբեջանական ագրեսիան, որի նպատակը նաեւ ի վերջո Հայաստանի տնտեսական իրողություններին, տնտեսական ակտիվությանը հարված հասցնելն էր, լիովին ձախողվեց։ Երեկ գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ միաժամանակ հավելելով, թե տնտեսավարողները չեն ենթարկվել ամենատարբեր ասեկոսեների եւ կատարել են իրենց պարտավորությունները (տվյալների համաձայն՝ 2016—ի հունվար–ապրիլին Հայաստանի հարկային ու մաքսային մարմինները հավաքել են 328 մլրդ դրամ։ Համեմատության համար նշենք, որ 2015թ. նույն ժամանակաշրջանում համապատասխան ցուցանիշը 323 մլրդ դրամ էր)։
Բացի այդ, նախարարի խոսքերով՝ հարկային մարմինն էլ է այդ առումով արդյունավետ աշխատել։ Եվ վերջապես երրորդը՝ չմոռանանք, որ ապրիլ ամիսը նաեւ շահութահարկի գծով կանխավճարների վճարման ժամանակահատվածն է։ «Այսինքն՝ մի քանի գործոնների զուգակցմամբ, այո՛, ունենք այսպիսի արդյունք, եւ դա պետք է դրական դիտարկել»։ Արծվիկ Մինասյանը փաստեց, որ բավական կայուն են նաեւ զբոսաշրջությունից ստացվող եկամուտները։ Այսպես՝ 2016—ի առաջին եռամսյակում արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների 5 տոկոսի աճ։ Ապրիլին տեմպերը, ճիշտ է, մի քիչ դանդաղել են, բայց մայիսին՝ նորից վերականգնվել։
Հավելենք, որ, ինչպես լրագրողներին տեղեկացրեց նախարարը, կառավարությունը 10 օրվա ընթացքում կամփոփի զոհված զինծառայողների ընտանիքների մասին օրինագծի քննարկումների արդյունքները՝ միտված այդ ընտանիքների համար աշխատանքի ու եկամուտի հնարավորություններ ստե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 304 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունը քննարկեց երեկվա նիստում։ Ճշտենք, որ կառավարության օրակագում ներառված էր համաձայնություն տալը ոչ թե օրենքի նախագծին, այլ կառավարության եզրակացությանը։ Իսկ դրա համաձայն՝ Արցախի ճանաչումը պայմանավորվում է իրավիճակի հետագա զարգացումներով։ Եթե Ադրբեջանը ծավալի նոր ռազմական ագրեսիա, Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը կմտնի օրակարգ։
Գործադիրի երեկվա նիստից հետո արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը ճեպազրույցում, անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ Արցախի անկախությունը ճանաչելու մասին օրենքի նախագծին, շեշտեց. «Եթե Ադրբեջանը փորձի խուսափել հրադադարի հաստատման ռեժիմից, ապա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը միանշանակ կմտնի օրակարգ։ Արցախի անկախության ճանաչումը պայմանավորված է երկու հայկական պետությունների միջեւ բանակցությունների արդյունքներով, հաշվի առնելով ապագա զարգացումները, այդ թվում՝ արտաքին գործոնները։ Կրկնում եմ՝ մեր դիրքորոշումը շատ հստակ է, ու եթե Ադրբեջանը փորձի խուսափել զինադադարի հաստատման ռեժիմից եւ նոր ագրեսիա ծավալի, ապա այդ հարցը միանշանա՛կ կմտնի օրակարգ»։
Ադրբեջանական կողմը պնդումներ է հնչեցնում, թե Արցախի անկախության ճանաչումը կնշանակի ԵԱՀԿ Մինսկի գործընթացի ավարտ։ Ի պատասխան Շ. Քոչարյանը համառոտեց. «Մինսկի գործընթացի ավարտ կնշանակի Ադրբեջանի ագրեսիան»։
Լրագրողները բանախոսին խնդրեցին անդրադառնալ նաեւ ՌԴ արտգործնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.05.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մայիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024