ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:33
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 10

Երեկ ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստի աշխատանքը՝ շարունակելով ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Պատգամավորները եւ նախարարները ներկայացրել են հաշվետվության վերաբերյալ իրենց տեսակետները։
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (տե՛ս առանձին)։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում իր ղեկավարած կառույցում բյուջեի կատարողականը կազմել է 103,1 տոկոս։ Հատուկ ուշադրություն է դարձվել թանգարաններին. դրանցից շատերը հիմնանորոգվել են, ստեղծվել են 4 նոր թանգարաններ, ավելացվել են որոշ թանգարանների տարածքները։ Աջակցություն են ստացել մասնավոր հիմնադրամներով գործող 6 թանգարաններ, մեկ մասնավոր թանգարան ստացել է պետական կարգավիճակ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել գրադարաններին, կատարվել են մշակութային ժառանգության մաս կազմող գործերի թվայնացման աշխատանքներ։ Թվայնացման են ենթարկվել նաեւ ֆիլմեր եւ երաժշտական գործեր, գրքեր։ Համալիր հաշվառման են ենթարկվել գրադարանային ֆոնդերը, հայտնաբերվել են խախտումները եւ այլն։
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը քննադատության է ենթարկել պետական բյուջեի քննարկման գործընթացը՝ նշելով, որ կատարողականը ներկայացվել եւ քննարկվել է, նրա գնահատմամբ՝ հաշվապահական հաշվառմամբ՝ ձանձրույթի մթնոլորտում։ Ըստ նրա՝ ոչ հանրությունը, ոչ քաղաքական ուժերը վս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Արմավիրի մարզում մայիսի 23–ին տեղի ունեցած ուժեղ քամու եւ կարկուտի պատճառած վնասի հետեւանքի վերացման եւ մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51 մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին։ Հովիկ Աբրաահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23–ին մարզում տեղի ունեցած կարկտահարության եւ ուժեղ քամու հետեւանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արեւիկ, Եղեգնուտ եւ Արտաշար համայնքներին պատճառված վնասները։ Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել եւ տեղադրել թվով 12 հակակարկտային կայանքներ։ Գումար կհատկացվի մարզի Փարաքար եւ Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նաեւ մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար։ Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով։ Նախարարը տեղեկացրել է նաեւ, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաեւ հարեւան գյուղում։ Ըստ նրա, այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցակ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 310 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 10.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024