ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 19:18
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 14

Սիրիայում իրավիճակը մնում է բարդ, կարելի է ասել բախումները շարունակվում են ամբողջ երկրում, որոնց զուգահեռ տեղի են ունենում նաեւ ահաբեկչական գործողություններ։ 
Թեեւ Սիրիայում ՄԱԿ—ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ հրադադարը Սիրիայում 50 տոկոսով է իրականացվում, եւ ջանքեր են գործադրվում այն հասցնելու մինչեւ 80—90 տոկոսի, սակայն իրականում այն գրեթե լիովին խախտվել է։ Մյուս կողմից՝ ժնեւյան բանակցությունների ճակատագիրն էլ անորոշ է։ Դրանք ընդդիմության պահանջով հետաձգվել են Ռամադանից հետո, մինչդեռ Ռամադանը բնավ էլ բախումներին եւ ահաբեկչական գործողություններին չի խանգարում։ Ավելին, դե Միստուրան հայտարարել է, որ խաղաղության բանակցությունները չեն վերսկսվելու, եթե մինչեւ օգոստոսի 1—ը հակամարտող բոլոր կողմերը համաձայնության չգան քաղաքական իշխանությունը փոխանցելու հարցում։ Նշենք, որ 2015թ. նոյեմբերի 23—ին Վիեննայում Սիրիային նվիրված միջազգային համաժողովում համաձայնություն էր ձեռք բերվել հրադադարի, ժամանակավոր կառավարության ձեւավորման ու բոլոր կողմերի մասնակցությամբ ընտրություններ անցկացնելու հարցերի շուրջ։ Ըստ այդ համաձայնության՝ Սիրիայում տեղի էր ունենալու իշխանափոխություն, ձեւավորվելու էր անցման ժամանակաշրջանի կառավարություն։
Շարունակվող բախումների ընթացքում իրենց դիրքերն են ամրացնում իշխանության ուժերը, Քրդական ինքնապաշտպանության զորամավորումները եւ Սիրիայի Ժողովրդավարական ուժերը, որտեղ ներառված են արաբներ, ասորիներ եւ այլն, սակայն կրկին մեծամասնություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությոնը, առաջին հերթին առաջնորդվում է սեփական շահերով։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը։
«Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը 2015 թվականին չճանաչելը պայմանավորված էր այն հանգամանքով, որ դեռ հույսեր կային, թե հնարավոր կլինի Թուրքիայի հետ միգրացիոն խնդիրը լուծել։ Մինչեւ վերջին պահը բանաձեւի քննարկման ընթացքը կանխատեսելի չէր, որովհետեւ դեռ Թուրքիայի հետ բանակցություններ էին գնում։ Եղավ այն, ինչ եղավ։ Ցանկացած երկիր, որը ճանաչում կամ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ առաջին հերթին, առաջնորդվում է սեփական շահերով։ Եվ դա միայն Գերմանիան չէ, մյուս երկրները նույնպես սեփական շահերից ելնելով են վարվում։ Ու պետք չէ նեղացածի կեցվածք ընդունել։ Մեր խնդիրն է փորձել այդ շահը համապատասխանեցնել մեր ազգային շահի հետ։ Հայոց ցեղասպանության հարցը միշտ էլ շահարկվել է մեծ տերությունների կողմից, պետք է գտնել մեր ազգային պետական շահի ու տվյալ երկրների շահի համընկնումը եւ ստանալ գործնական օգուտ»,—ասաց նա։
Անդրադառնալով Գերմանիայի կողմից ընդունված բանաձեւի բովանդակային մասին՝ Արմեն Մարուքյանն ընդգծեց, որ այնտեղ հատուցման մասին խոսք չկա։ Բանաձեւում խոսվում է Հայ—թուրքական արձանագրությունների վերակենդանացման, երկու ժողովուրդների հաշտեցման, ներման մասին, բայց ոչ՝ հատուցման։
&la ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 289 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փախստականների հոսքը Եվրոպա չի դադարում, եւ դրա հետեւում սոցիալականից բացի քաղաքական շահեր են ու խնդիրներ, բիզնես շահեր ու խնդիրներ։

Այնպես չէ, որ Եվրոպա ձգտող ու հասնող բոլոր փախստականները գալիս են կամ գնում են ավելի լավ կյանք որոնելու։ Նրանցից ոմանք բոլորովին էլ վատ կյանքից փախչելու կամ կյանքը փրկելու խնդիր չունեն, ոմանք ահաբեկչական կամ բիզնես նախագիծ են, ոմանք՝ աշխարհաքաղաքական խաղաքար։ Բայց անկախ ամեն ինչից, անկախ փախստական դառնալու դրդապատճառից, նրանք վերածվել են առայժմ անլուծելի հիմնախնդրի Եվրոպական միության համար։
Երբ 1985թ. հունիսի 14—ին Լյուքսեմբուրգի Շենգեն գյուղի մոտ գտնվող Մոզել գետի վրա «Արքայադուստր Մարիա Աստրիդ» զբոսանավի վրա ստորագրվեց «Ընդհանուր սահմաններին ստուգումներն աստիճանաբար չեղյալ համարելու վերաբերյալ» համաձայնագիրը, այն ստորագրող երկրները՝ Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա եւ Գերմանիա, ինչպես նաեւ հետագայում դրան միացած պետությունները, թերեւս չէին պատկերացնում, որ գալու է ինչ—որ ժամանակ, երբ հնարավոր է՝ վտանգվեն թե այդ՝ Շենգենյան համաձայնագիրը, թե ներկայումս նրանում ընդգրկված կամ Եվրամիության անդամ երկրների սահմանները։ 
Բայց ինչո՞ւ միայն սահմանները. փախստականների հոսքը եվրոպական տարածք լուրջ սպառնալիք է թե՛ այդ երկրների ազգային անվտանգությանը, թե՛ հասարակական համերաշխությանը, եւ թե՛ տնտեսությանը։ Եվրամիությունում փախստականների հոսքի հանդեպ վերաբերմունքի տարբերակներն ու գործողությունները հաջորդում են միմյանց՝ փախստականների ճամբարների վերացումից մինչեւ ինտեգրում, սահմանների փակումից մինչեւ սահմանային պատերի կառուցում։ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 287 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ արդյունքները կգնահատվեն ընտրությունների ժամանակ

ՀՀ կառավարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կառավարության անդամները վստահեցնում են, որ հանրությունն անպայման կտեսնի այդ պայքարի պտուղները. անհրաժեշտ է միայն մի փոքր համբերատար լինել։ «Կոռուպցիայի դեմ պայքարը երեկ չէ, որ սկսվել է, եւ այսօր կամ վաղը չէ, որ պետք է ավարտվի»,—ԱԺ—ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն հարցին, թե մեկ ամիս է անցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի մեկնարկից, եւ ինչ արդյունքներ են արձանագրվել։ 
ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ կոռուպցիան ախտ է, մարտահրավեր, որի մասին իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են։ Նա վստահեցրել է, որ իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ. «Ես տեսնում եմ քաղաքական կամք եւ անհրաժեշտություն։ Ինձ համար շատ ավելի կարեւոր է, որ իշխանությունը թիրախավորել է։ Շատ կարեւոր է, որ կառավարությունն արձանագրում է, որ Հայաստանում կան մարտահրավերներ, եւ լրջագույններից մեկը կոռուպցիան է։ Բավարար կլինեն դրա դեմ պայքարի արդյունքները, կլինեն ընտրություններ, եւ մեր ժողովուրդը կտա քաղաքական գնահատական»։
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար—նախարար Դավիթ Հարությունյանը եւս ընդգծել է, որ կառավարությունը կոռուպցիայի վերացման ուղղությամբ շարունակում է աշխատել։ Նա համաձայն չէ այն տեսակետին, թե կառավարությունը կրճատել է միայն չշահագործվող ծառայողական մեքենաները. «Եթե դուք ուշադիր հետեւեք այն աղյուսակին, որ կառավարությունը հաստատել է, թե քանի մեքենա էր ֆինանսավորվում 2016թ. պետական բյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024