ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 19:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հունիս » 28

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Հանրապետության նախագահը ողջունել է հյուրին եւ կարեւորել նման այցերի պարբերականությունը, որոնք, նախագահի համոզմամբ, դրական են անդրադառնում տարբեր ոլորտներում երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման վրա։ Նկատի առնելով, որ տիկին Բրինքի Հայաստան այցի օրակարգում է նաեւ տնտեսական հարցերով հայ—ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ գործունեությունը, Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը նախապատրաստվում է աշնանը Վաշինգտոնում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստին։
Նախագահը բարձր է գնահատել ՀՀ տնտեսական զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումներին, ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության կայացմանը տարիներ շարունակ ցուցաբերված ԱՄՆ աջակցությունն ու տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ Միացյալ Նահանգների կառավարության շարունակական ջանքերը եւ շնորհակալություն հայտնել ԱՄՆ կառավարությանը։
Բրիջիթ Բրինքը ներկայացրել է Հայաստան իր այցի շրջանակներում պետական պաշտոնյաների, երիտասարդ ձեռնարկատերերի, քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների հետ ունեցած հանդիպումներից տպավորությունները, ինչպես նաեւ միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստի պատշաճ նախապատրաստության նպատակով իրականացվող աշխատանքները։ Նշելով, որ նա թեեւ Հայաստան է ժամանել առավելապես տնտեսական համագործակցության հարցեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 314 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հանրապետության հրապարակում հունիսի 25—ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի եւ Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանը եւ խաղաղության աղոթքին մասնակցողների թիվը մեծ էր։ Միջոցառմանը ներկա անձինք «ՀՀ»—ի հետ զրույցում խոսեցին իրենց տպավորությունների մասին։
«Այն ինչ ակնկալում էի, ստացա։ Ես տեսա մի մարդու, որ Աստված է հագած. Աստծո զգեստն է հագած,—ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր—Գուլանյանը։–Հեշտ է մտածել, որ Հռոմի պապը միայն այցելել է. դա լոկ այցելություն չէ։ Դա նոր դարաշրջանի սկիզբ է մեր ժողովրդի համար։ Միլիարդից ավելի հավատացյալ ունեցող եկեղեցու հովվապետը այսօր մեր հողի վրա է։ Դա վստահաբար մեր մեջ ամրացնելու է ոգին, հավատը։ Ինձ ապշեցրեց եւ արցունքները աչքերիցս գնում էին, երբ նախագահի նստավայրում պապն իր ելույթը սկսեց Եղիշե Չարենցի խոսքերով»։ Մ. Տեր—Գուլանյանն ասաց, որ մենք հարյուր մեկ տարի հենց այդ օրվան էինք սպասել. «Հռոմի պապի հռչակելը, որ քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը հայերի ցեղասպանությունն է, աշխարհի հայացքը փոխեց, եւ պատահական չէ, որ Գերմանիան ճանաչեց այդ ձեւով, եւ այլ շատ երկրներ եւս կճանաչեն։ Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը տեսնում է, որ այս մարդը ճշմարտությունն է ասում։ Նա ասում է այն, ինչ բոլորը գիտեին, բայց բարձրաձայն չէին ասում։ Ինքը հնչեցնում է ճշմարտությունն Աստծո աղոթքով նաեւ, ուստի նրա խոսքը տեղ է հասնում»։
Նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 420 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.06.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024