ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 13:13
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 08

Ռուսաստանի Դաշնությունը չի պատրաստվում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված «ինչ—որ պատրաստի բաղադրատոմսեր»։
«ՌԻԱ նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ միաժամանակ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած յուրաքանչյուր առաջարկին։
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք ամենեւին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ—որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել։ Կողմերը պետք է իրենք համաձայնության գան եւ, առանց արտաքին ճնշման, հանգեն երկուստեք ընդունելի լուծման։ Սա է մեր հստակ դիրքորոշումը»,—նշել է ՌԴ նախագահը։
Վերջինս նշել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների միջեւ օպտիմալ հավասարակշռության ձեռքբերում»։
Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանը մենաշնորհի չի հավակնում ԼՂ հակամարտության լուծում գտնելու հարցում, աշխատում Է արեւմտյան գործընկերների հետ եւ հուսով է, որ համատեղ ջանքերով լուծում կգտնվի։
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը «Tert.am»—ի հետ զրույցում անդրադառնալով Պուտինը հայտարարությանը, որ պատրաստի բաղադրատոմս չի պարտադրի հակամարտության կողմերին, ասել է. «Սա հենց այն է, ինչի մասին մենք միշտ խոսում ենք։ Որ ԵԱՀԿ ՄԽ անդամները դատավորներ չեն, նրանք լոկ միջնորդներ են։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 372 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացավ մի որոշում, ըստ որի՝ կստեղծվի «Էներգաիմպեքս» 100 տոկոս բաժնեմասով պետական ընկերություն, որը հնարավորություն կունենա Իրանից գնելու, ներմուծելու եւ արտահանելու գազ։
Ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի, այս որոշման ընդունման անհրաժեշտությունը հետեւյալով է պայմանավորված. բանն այն է, որ ներկայումս ՀՀ—ում չկա որեւէ կառույց, որը կունենա իրավունք այլ երկրներից, մասնավորապես, Իրանի Իսլամական Հանրապետությունից գնել, ներկրել եւ որպես տարանցիկ երկիր արտահանել էլեկտրաէներգիա ու գազ. «Կառավարության այս որոշմամբ նախատեսված ընկերության ստեղծումը կփակի այդ բացը, եւ մենք երկրում կունենանք կառույց, որն այդ իրավունքները կունենա եւ կիրականացնի»։
Այս ընկերության ստեղծումը նաեւ այս պահին էր անհրաժեշտ, քանի որ Իրանը վրացական գնորդներից մեկի հետ ստորագրել է փորձնական պայմանագիր, որի համաձայն՝ 2016թ. Հայաստանին մատակարարվող իրանական գազի ոչ մեծ խմբաքանակ մեր տարածքով կուղարկվի Վրաստան։ Այս մասին դեռ հուլիսի 26—ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Նամդար Զանգանեն։ Նա հույս էր հայտնել, որ Հայաստանի տարածքով Վրաստանին գազ մատակարարելու փորձնական գործարքը կիրագործվի մինչեւ հաջորդ մարտ։
Ըստ նախարարի, ընկերության ստեղծումը հնարավորություն կընձեռի ավելացնել բնական գազի նե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 08.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024