ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 17:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 25

Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել՝ իսկական աղետի վերածվելով այդ երկրի համար։ 
Երեկվա դրությամբ զոհերի թիվը հասել է 278—ի, առավել մեծ թվով մարդիկ են զոհվել Ամատրիչե քաղաքում, որտեղ, քաղաքացիական պաշտպանության տվյալներով, զոհերի թիվը հասնում է 207—ի։ Որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում ներգրավված են շուրջ 5 հազար փրկարարներ, շարունակվում են, սակայն դրանց իրականացումը գնալով բարդանում է։ Նույն օրվա դրությամբ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 238 մարդու. 215 մարդու փրկել են Իտալիայի ազգային հրշեջ ծառայության աշխատակիցները, եւս 23 ողջ մնացածների շենքերի փլատակներից հանել են Իտալիայի ալպինիստական ակումբի փրկարար ծառայության կամավորները։ 
387 տուժածներ գտնվում են Մարկեի, Աբրուցոյի, Լացիոյի հիվանդանոցներում։ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն։ 
Այսօր երկրում սգո օր է հայտարարվել։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 24—ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային՝ Իտալիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Իրենց գործընկերներին ցավակցել են նաեւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների եւ հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 335 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024