ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 17:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 27

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 27–ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզեր։
Հանրապետության նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական եւ հանգստի «Երկրապահ» համալիրում եւ «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում։ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Բազե—2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին։
Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ եւ ավագ երկրապահների համար 2015թ—ից ի վեր գործող ուսումնամարզական եւ հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային եւ պայմաններին։ Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ։ Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին։ Հանրապետության նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30—ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երեւան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից եւ սփյուռքից։ Ճամբարն ընդունել է նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների։
Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետեւ այցելել է «Սեւան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սեւան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18—ին նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ։ Նշված համայնքներից 22—ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ։
Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19—ը մինչեւ թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը։ Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17—ը։
2016 թվականի օգոստոսի 24—ին՝ ժամը 18.00—ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը։ Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548—ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով։ Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են։
Օգոստոսի 24—ին՝ ժամը 18.00—ին, լրացել է նաեւ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18—ի ըն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 320 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.08.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024