ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 13:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 13

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման ռիսկ է տեսնում։ 
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին ամերիկացի պաշտոնյան հայտնել է ռուսական «Interfax» լրատվական ծառայության հետ զրույցում։ «Շատ մարդիկ այն անվանում են սառեցված հակամարտություն, բայց, ինչպես տեսնում ենք, հատկապես վերջին շրջանում, այն ընդհանրապես այդպիսին չէ, այլ շատ ակտիվ է։ Ապրիլի սկզբին մենք տեսանք, թե որքան վտանգավոր կարող են լինել դեպքերը։ Երբ ես անցա իմ պաշտոնին, առավել վտանգ էին ներկայացնում դիպուկահարները։ Եվ շատ ցավալի էր, որ այդքան մեծ թվով մարդիկ մահացան փոխհրաձգությունների արդյունքում։ Այսօր իրավիճակն առավել քան վտանգավոր է՝ հաշվի առնելով հրթիռների եւ ծանր զենքերի առկայությունը։ Կարծում եմ՝ կա հակամարտության սրման ռիսկ, որը կարող է բերել բացասական հետեւանքների»,—ասել է Ուորլիքը՝ հավելելով, որ ԼՂ հակամարտությունը պահանջում է ահռելի ուշադրություն բոլորի կողմից։ Նրա խոսքով՝ եթե որեւէ մեկը ԼՂ հակամարտությունը կառավարելի է համարում, սխալվում է։ «Դրա համար էլ կարգավորման ուղու փնտրտուքը համարվում է այն ոլորտը, որտեղ Ռուսաստանը, ԱՄՆ—ն ու Ֆրանսիան կարող են համատեղ աշխատել»,–ավելացրել է ամերիկացի համանախագահը։
Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի եւ դրա արդյունքում խաղաղ կարգավորմանը հասնելու ժամկետներին, ապա Ուոլիքը դժվարացել է կատարել կանխատեսումներ՝ նշելով միայն, որ իրենք ունեն առաջընթացի տանող լուծումներ։ «Մե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 367 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանի թեկնածության առաջիկա հաստատումից հետո Հայաստանում տնտեսական ոլորտում ինչ հնարավոր փոփոխություններ կարելի ակնկալել։ «Tert.am»—ի այս հարցին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը պատասխանել է. «Ներդրումները տնտեսական այնպիսի կատեգորիաներ են, որ ուզենք թե չուզենք, կհոսեն այնտեղ, որտեղ պիտի հոսեն։ Յուրաքանչյուր ներդրում, երկարաժամկետ կայուն շահ է հետապնդում։ Հայաստանն այդ առումով գրավիչ չի եղել, եւ ավելին, Հայաստանում ոչ միայն դրսի, այլ նաեւ ներսի գործարարներն էլ են վախենում ներդրումներ անել։ Հիմա Կարեն Կարապետյանն ունի վստահության բավականաչափ պաշար, ինքն ընդունելի է ինչպես Արեւմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար, ինչպես նաեւ մեր հասարակության համար։ Ժամանակակից անձնավորություն է, կրթության մակարդակ ու ցենզ ունի եւ գործարար մթնոլորտում աշխատասեր է, կազմակերպող։ Այս բոլորի պարագայում, գումարած նաեւ թիմի առկայությունը, պետք է հուսալ, որ հենց առաջին հերթին ՀՀ—ում ներդրումային մթնոլորտը աստիճանաբար պետք է դառնա դրական»։
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը ընդհանրապես հաջողակ վարչապետ լինելու երեք նախապայման է տեսնում. իրավիճակը ճիշտ վերլուծելու, գնահատելու եւ առկա տեղեկատվությունը ճիշտ օգտագործելու կարողությունը։
Ինչ վերաբերում է հարցին, թե վարչապետի թեկնածու առաջադրված Կարեն Կարապետյանը բավարարո՞ւմ է այդ նախապայմաններին, նա նշել է. «Կարծում եմ, որ նա երեք չափանիշներով էլ կարող է ուժեղ հանդես գալ՝ ինֆոր ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 363 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ինչո՞վ ավարտվեց ՆԱՏՕ—ի գագաթնաժողովը Վարշավայում, ի՞նչ վիճակում է գտնվում ՆԱՏՕ—ի համագործակցությունը Հայաստանի հետ, ինչպիսի՞ն են Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի դիրքորոշումները ՆԱՏՕ—ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ։ Այսպիսի հարցեր ներկայացնելու համար երեկ Երեւանում բացվել է «Առաջիկա մարտահրավերներ. ՆԱՏՕ—ն Ուելսից մինչեւ Վարշավա եւ անդին» թեմայով կոնֆերանսը։
«Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը ՆԱՏՕ—ի հետ։ «ՆԱՏՕ—ն մեզ աջակցում է, որ մեր բանակը բարելավվի, որ բանակում այլ ծրագրեր արվեն։ Ինչո՞ւ, որովհետեւ ժամանակը ցույց տալիս է, որ մարտահրավերները շատանում են, եւ եթե դու աշխատում ես մեկ երկրի եւ համակարգի հետ, դու այդ մարտահրավերիները չես կարող դիմագրավել։ Ի վերջո, բոլորիս համար պետք է դաս լինի ապրիլյան պատերազմը, երբ մենք հուժկու հարված տվեցինք, բայց ինչ—որ չափով պատրաստ չէինք»,–ասել է Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ մենք պետք է մեր ուժերը դիվերսիֆիկացնենք, աշխատենք բոլորի հետ, իսկ այդ դիվերսիֆիկացիան պետք է լինի ե՛ւ տնտեսության, ե՛ւ անվտանգության պարագայում։
«ՆԱՏՕ—ի վարշավյան գագաթնաժողովը առանձնահատուկ էր միջազգային եւ տարածաշրջանային սպառնալիքների կանխարգելման, արձագանքման նոր մեխանիզմների եւ ՆԱՏՕ—ի հետագա գործողությունների տեսանկյունից»,– ասել է ՀՀ ԱԺ պաշ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 306 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.09.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Սեպտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024