ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 13:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 04

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահի տեղակալ Յոհաննես Զինգհամմերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրանց Գերմանիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ։
Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարեւորում է երկկողմ քայլերի ձեռնարկումը միջխորհրդարանական համագործակցությունն ու շփումներն առավել ակտիվացնելու համար։
Խորհրդարանի ղեկավարը, ողջունելով Բունդեսթագի պատգամավորների այցերն Արցախ, համոզմունք է հայտնել, որ դրանք դրական ազդեցություն կունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու հարցում։ Այս համատեքստում նա կարեւորել է Գերմանիայի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը, փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային համագործակցության խթանմանը։
Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական եւ տնտեսական ոլորտներում բարեփոխումների համար Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը։
ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել Բունդեսթագին 2016 թ. հունիսի 2–ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունման համար։
Գերմանիա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 289 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը երեկ այցելել է պաշտպանության նախարարություն եւ բանակի բարձրագույն սպայական կազմին ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանին եւ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ Մովսես Հակոբյանին։ Հանրապետության նախագահն անդրադարձել է նաեւ այն հանգամանքներին, որոնք հաշվի է առել այդ որոշումները կայացնելիս։ Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը հանգամանորեն խոսել է նոր Սահմանադրությամբ պաշտպանության նախարարի, նախարարության եւ ԶՈւ գլխավոր շտաբի դերակատարության մասին մեր երկրի պետական կառավարման համակարգում։
«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը։ Գնալով շատ ավելի մեծ կարեւորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարեւորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։ Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ եւ ռազմահայրենասիրական դաստիարակությամբ։ Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաեւ պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբեւէ ծառայել են մեր զինված ուժերում։ Նրանցից շատ—շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ։ Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 340 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարության ղեկավարն արդյունավետ է գնահատել հայ–ամերիկյան դինամիկ զարգացող հարաբերությունները եւ նշել, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱՄՆ–ի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը, այդ թվում՝ առեւտրի եւ ներդրումների բնագավառներում։ Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ–ի կառավարության կողմից՝ Հայաստանի անկախացումից ի վեր տարբեր ոլորտներում բարեփոխումներին ցուցաբերվող աջակցության համար եւ այդ համատեքստում առանձնակի կարեւորել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը։ Կարեն Կարապետյանի խոսքով՝ երկու երկրների հարաբերություններն ընդգրկում են փոխգործակցության լայն շրջանակ, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել առկա ներուժի լիարժեք իրացման եւ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։
Ռիչարդ Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք։ Հայաստանում ԱՄՆ դեսպանը համոզմունք է հայտնել, որ Կ. Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը։
Հանդիպմանը ՀՀ վարչապետը եւ ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել հայ–ամերիկյան համագործա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 296 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 04.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024