ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 06:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14

Երեկ «Երեւանէքսպո» ցուցահանդեսային համալիրում կայացել է սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec—2016» առաջին միջազգային ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ ռազմարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի փոխնախագահ Օլեգ Բոչկարյովը, բարձրաստիճան հյուրեր, ՀՀ—ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները։
Ցուցահանդեսի մեկնարկն ազդարարվել է ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների ցուցադրական ելույթներով։
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ «ArmHiTec—2016» միջազգային ցուցահանդեսը միտված է պաշտպանության ոլորտում հայրենական, գիտատեխնիկական արդի ձեռքբերումների կիրառմանն ու ներդրումների խթանմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ տեղ են զբաղեցնում նորարարական մշակումները, որոնք թույլ են տալիս փոխե ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 327 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանի համոզմամբ՝ ներդրումների ավելացման համար մեր երկիրն ունի գրավիչ գործիքներ։ Երեկ այս մասին կառավարության նիստից հետո լրագորղների հետ զրույցում ասաց փոխնախարարը՝ վստահեցնելով, որ ներդրումների ավելացման համար Հայաստանի ներդրումային դաշտի հիմնական խնդիրը եկամտահարկը չէ. «Մենք ունենք շատ ավելի գրավիչ գործիքներ, որով կարողանում ենք ներդրողներին գրավել մեր երկիր։ Դրանցից են՝ ազատ տնտեսական գոտիները, առեւտրային ռեժիմները, Հայաստանի՝ ԵԱՏՄ ու այլ երկրների համար կամուրջ լինելը եւ այլն»։
Բանն այն է, որ Հայաստանը, ընդգրկվելով ԵԱՏՄ կազմում, այնուամենայնիվ, շարունակում է պահպանել ԵՄ արտոնյալ առեւտրի GSP+ ռեժիմը։ Այսպիսով, ըստ նրա, ԵԱՏՄ գործընկերներին կարելի է առաջարկել ավելի հեշտությամբ ապրանքներ արտահանել ԵՄ՝ Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը կարող է երրորդ երկրների համար բանալի դառնալ դեպի եվրասիական շուկա։
Համապատկերում լրագորղները դիտարկեցին, որ չնայած այս ամենին, ներդրումների ծավալը նվազել է։ «Դա պայմանավորված է քաղաքական իրավիճակով, ապրիլյան պատերազմով, Վերին Լարսի ճանապարհի փակմամբ եւ այլն։ Այդ ամենն ազդել է ներդրումների ներգրավման եւ առեւտրաշրջանառության նվազման վրա»,—հայտնեց Է. Տարասյանը։
Ի դեպ, նա հայտնեց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության տվյալներով, ողջ աշխարհում է տեղի ունեցել առեւտրաշրջանառության անկում. 
«Այսինքն՝ արտաքին գործոններով պայմանավորված, մենք չկարողացանք կիրառել ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 321 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 14.10.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024