ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 17

ՀՀ—ում ԱՄՆ դեսպանատունը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ու «ԷյչԷսԲիՍի» բանկի հետ համատեղ երեկ կազմակերպել էր մեկօրյա բիզնես—համաժողով՝ կենսունակ հանքարդյունաբերության հարցերի շուրջ։
Համաժողովի նպատակը կապերի ձեւավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջեւ, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը եւ օգնում բնապահպանական հարցերում։ Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար եւ 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ։ Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ առեւտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին։
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից է, հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը։
Նրա խոսքերով՝ հանքարդյունաբերության ոլորտն արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշիռն ունի, եւ այն էական դեր է խաղում Հայաստանի ողջ տնտեսության զարգացման գործում։ Ըստ նախարարի՝ 2015թ. հանքահումքային արտադրանքի արտահանումը կազմել է շուրջ 46 ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 330 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։
Հանդիպման սկզբում հանրապետության նախագահը նախ շնորհավորել է ԱՄՆ—ում կայացած նախագահական ընտրությունների եւ Միացյալ Նահանգների նոր նախագահի ընտրության կապակցությամբ եւ ընդգծել, թե վստահ է՝ հայ—ամերիկյան քաղաքական երկխոսությունը ոչ միայն կշարունակվի նախագահ Թրամփի վարչակազմի օրոք, այլեւ նոր շունչ կստանա։
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ վերջին շրջանում նկատվում է փոխադարձ այցելությունների ակտիվություն, ինչն ինքնին իր դրական ներգործությունն է ունենում երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցության խորացման վրա։ Նախագահը հույս է հայտնել, որ տիկին Բրինքի հետ հերթական այս հանդիպումը եւս արդյունավետ կլինի եւ կնպաստի Հայաստան—Միացյալ Նահանգներ կապերի հետագա զարգացմանը։
ՀՀ նախագահը բարձր է գնահատել տարիներ ի վեր ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող օժանդակությունը Հայաստանի տնտեսության զարգացման, ժողովրդավարական հա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 325 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նա կյանքի մի նպատակ ուներ՝ գերագույն նպատակ։ Դա հզոր Հայաստան կառուցելն էր, որին ծառայեց անմնացորդ ու այդպես էլ այրվեց հզոր Հայաստանի Հանրապետության կառուցման ճանապարհին։ Նա 2000—2007թթ. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն (1951–2007թթ.) էր, ում հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց երեկ Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում։
Հանդիսականները Երեւանի քաղաքապետարանի պատասխանատուներն էին, քաղաքապետարանի ենթակայության դպրոցների մանկավարժները, Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի մանկավարժների հետ՝ նաեւ բարձր դասարանների աշակերտությունը, նրա մարտական ընկերները, գրականության եւ արվեստի ներկայացուցիչներ։
Օրվա առիթը արձակագիր, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանի վերահրատարակված «Հույսի եւ հավատի ասպետը» գիրքն էր, որի ներկայացման վերաբերյալ խոսք ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։
«Այս գիրքն իր մեջ բովանդակում է մեր բոլորիս տեսած, մեր բոլորիս հոգու ու սրտի միջով անցած մարդու մտքեր, գաղափարներ, տպավորություններ, եւ նրա հեղինակը մեր աշխատող այն գրականագետներից է, ով մշտապես շարժման մեջ է, եւ ամեն օր, ամեն ամիս սպասում ես, թե նոր էլ ինչ պիտի ներկայացնի մեզ։ Եվ, իհարկե, նա գրքեր է գրում, գրախոսականներ է գրում իր իմացած մարդկանց՝ մեր ժամանակակիցների ու նրանց ստեղծագործությունների մասին, այսինքն, գնահատում է այն մարդկանց, ում հետ շփվել է, ովքեր տպավորություն են թողել, հետք են թողել իր մտքի ու հոգու վրա։ Մեզանում պիտի գնահատվի այդ ջիղը, կողքինին տեսնելու, կողքինին հ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 311 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերումից թեեւ բավական ժամանակ է անցել, սակայն դրանք դեռեւս կյանքի չեն կոչվել։ 
«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մինչ օրս չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով»,—Երեւանում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Միաժամանակ ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը։ Ինչո՞ւ. որպեսզի խուսափի կյանքի կոչելու այն պարտավորությունները, որոնք ստանձնել է այդ գագաթնաժողովներում։ Սկզբից ադրբեջանցիներն ասում էին, որ այն, ինչի մասին խոսում են եռանախագահող երկրների նախարարները Վիեննայի հանդիպումից հետո իրենց հայտարարության մեջ, սոսկ իրենց անձնական կարծիքն է։
Միգուցե Բաքվի կեղծարարները չէին պատկերացնում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավական անհարմար վիճակում, երբ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովից հետո հրապարակվեց Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների մակարդակով համատեղ հայտարարություն, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։
Եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, ապա Ադրբեջանի ղեկավարն ի՞նչ պայմանավորվածություններ էր վերահաստատում Սանկտ Պետերբուրգում»,–նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ պայմանավորվ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 345 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024