ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 14:35
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ» խմբի ղեկավար Յան Լիդլ—Գրեյնջերին։
Նշելով, որ Եվրոպայի խորհուրդը կարեւոր տեղ է զբաղեցնում եվրոպական կառույցների շարքում եւ, ընդհանուր առմամբ, եվրոպական ճարտարապետության մեջ. մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայության ոլորտներում ԵԽ ստեղծած չափորոշիչները համընդհանուր ճանաչում ունեն նաեւ Եվրոպայից դուրս, հանրապետության նախագահն այդ արժեքների տարածման գործում ընդգծել է խորհրդարանական վեհաժողովի դերը, որն արտացոլում է 800 միլիոն եվրոպացիների ձայնը։
Նախագահը կարեւորել է Հայաստանի երկխոսությունը ինչպես ԵԽԽՎ, այնպես էլ այնտեղ ներկայացված քաղաքական խմբերի եւ խմբակցությունների, մասնավորապես՝ «Եվրոպական պահպանողականների» քաղաքական ընտանիքի հետ։ Այդ համատեքստում, հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ «Եվրոպական պահպանողականներ» քաղաքական խմբի ղեկավարի այցելությունը մեր երկիր նոր խթան կհաղորդի երկխոսությանը, որի կարեւոր բաղադրիչներից մեկը Հայաստանում իրականացվող բարեփոխումներն են՝ Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջազգային գործընկերների աջակցությամբ։
Ընդգծելով, որ «Եվրոպական պահպանողականները», Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ, որի անդամ է նաեւ Հայաստանի իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ—ն, ԵԽԽՎ—ում բավականին ազդեցիկ ուժ են, Յան Լիդլ—Գրեյնջերը կարեւորել է վեհաժողովի շրջանակներում Հայաստանի հետ շարունակական եւ ակտիվ համագործակցությունը։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 318 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի ՏՏ համայնքը ձգտում է հայտնվել ամենանորարար երկրների թոփ 20—ում

Հայաստանի ինովացիոն ռազմավարության հիմնական առաջնահերթությունների սահմանման ու լուծումների ձեւակերպման տեսլականով մեկնարկեց եւ ընթացավ 4—րդ ամենամյա բիզնես ինովացիոն ֆորումը։ Երկօրյա միջոցառման կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է, որը մեկ հարկի տակ էր համախմբել տեխնոլոգիական, կրթական եւ ձեռներեցության ոլորտների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում՝ միջազգային բանախոսների 6 երկրներից (ԱՄՆ, Ռուսաստան, Թայվան, Բուլղարիա, Իսրայել, Վրաստան)։
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ֆորումի առանցքում ինովացիոն տնտեսություն ստեղծելու ռազմավարության ձեւավորման հարցերն էին՝ ներառյալ ինովացիաների միջոցով բիզնես գործընթացների զարգացման, նորարարական ապրանքների ու ծառայությունների տրամադրման, որակյալ կադրերի պատրաստման, կրթական համակարգ—ՏՏ ոլորտ համակարգված աշխատանքի հաստատման մոտեցումները։
ԻՏՁՄ տնօրենի տեղակալ Հայկ Չոբանյանը վերահաստատեց միության՝ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու նպատակը։ «Հայաստանն այսօր աշխարհի ինովացիոն երկրների վարկանիշում 60—րդ տեղում է։ Պետք է այնպես անել, որ 2018—ին Հայաստանը տեղ գտնի ամենանորարար երկրների լավագույն 20—ում։ Վերցնելով այն պոտենցիալը, որն այսօր կա ՏՏ եւ կրթական համակարգում, այն տաղանդը, որը սփռված է ամբողջ Հայաստանում՝ պետք է դա դարձնենք ինովացիոն ծառայություն, ինովացիոն առաջընթացի առարկա»,—ասաց նա։
Տնտեսագիտությա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Կրթություն և գիտություն | Դիտումներ Просмотров: 368 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024