ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 01:59
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 23

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը Հայաստանի երրորդ առեւտրային գործընկերն է Ռուսաստանից եւ Չինաստանից հետո, հետեւաբար երկկողմ հարաբերություններին մեծ ուշադրություն է դարձվում երկուստեք։ Արդյունքում, 2016—ը հայ—գերմանական հարաբերությունների համար առանձնահատուկ տարի էր՝ ոչ միայն ելնելով այն հանգամանքից, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հերթական աճն է արձանագրել։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, երեկ ասուլիսում ամփոփելով տարին, հիշեցրեց, որ 2016—ը հատկանշական էր նաեւ փոխադարձ այցելությունների ինտենսիվությամբ։ Նա առանձնացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Բեռլին, ինչպես նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ—Վալտեր Շտայնմայերի այցը Հայաստան։ Տարին, դեսպանի խոսքով, առանձնացավ նաեւ միջխորհրդարանական փոխայցելությունների առատությամբ։
«Մեր դեսպանությունը ՆԱՏՕ—ի կոնտակտային դեսպանությունն է Հայաստանում, եւ ուրախությամբ կարող ենք փաստել, որ նախորդ օրերին մեծ հաջողությամբ ամփոփեցինք «ՆԱՏՕ—ի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը։ Սա իր հերթին ապացուցում է այն, թե որքան սերտ են Հայաստանի ու Գերմանիայի միջեւ հարաբերությունները նաեւ ռազմական ոլորտում։ Հայաստանի զորամիավորումը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում տեղակայված Գերմանիայի զորամիավորման հետ։ Ես տարբեր առիթներով նշում եմ, թե որքան շնորհակալ ենք մեր խաղաղապահ գործընկերներին, ովքեր իրենց առաքելությունն են իրականացնում»,&n ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 306 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը երեկ ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Ալան Միլին եւ Ջուզեպպե Գալատիին, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար։ Պարոն Սահակյանը կարեւորել է համանախագահների գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցելու Հայաստանին՝ հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները։
Գալուստ Սահակյանը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից հետո օրենսդրության համապատասխանեցման գործընթացները՝ նշելով, որ աշխատանքները կատարվում են Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ներգրավվածությամբ եւ ակտիվ աջակցությամբ։ Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի քննարկմանն ու ընդունմանը՝ նշելով, որ այն լայնորեն քննարկվել է 4+4+4 ձեւաչափով, որի աշխատանքներին հավասարության սկզբունքով մասնակցել են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Պարոն Սահակյանի գնահատմամբ՝ այդ աշխատանքի արդյունքում կյանքի է կոչվել համագործակցության աննախադեպ բանաձեւ։
Գալուստ Սահակյանն անդրադարձել է նաեւ շրջանառության մեջ դրված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի նախագծին, «Տեղական ինք ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 360 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Եվրասիական տնտեսական միության տարածքում ապրանքների ապօրինի շրջանառության դեմ հստակ քաղաքականության անհրաժեշտություն կա։ Երեւանում մեկնարկել է «Անտիկոնտրաֆակտ 2016» միջազգային համաժողովը, որը կրում է «Հակազդեցություն ԵԱՏՄ տարածքում ապրանքների ապօրինի շրջանառությանը. իրականություն եւ հեռանկարներ» խորագիրը։
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նա շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպման համար՝ ընդգծելով, որ քննարկվող թեման արդիական է հատկապես Եվրասիական տնտեսական միության ձեւավորման փուլում։ Նրա խոսքով՝ ապրանքների ազատ տեղաշարժն առանց պետական հսկողության բարդացնում է անօրինական շրջանառության դեմ պայքարը։ «Դրա համար բավականին բարդ աշխատանք է պետք իրականացնել։ Ապօրինի շրջանառության դեմ պայքարի որոշումները պետք է համապատասխան լինեն օրենքին եւ ենթադրեն պատասխանատվություն»,–«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նշեց Գաբրիելյանը։
Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովն ընդգծեց, որ Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացը մեծ թափով զարգանում է, սակայն դրա համար խոչընդոտ է ապրանքների անօրինական շրջանառությունը, որի դեմ հարկավոր է արդյունավետ պայքար մղել։ «Մենք հույս ունենք, որ համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում կառաջարկվեն արդիական որոշումներ եւ մոտեցումներ, որոնք հնարավոր կլինի կյանքի կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 344 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024