ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 02:24
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 29

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 26—ին կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության 16—րդ համագումարը՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ Համագումարին մասնակցում էին 1712 պատվիրակ, 13 այլ կուսակցությունների, ինչպես նաեւ 60 հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, 220 հյուրեր։
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը համագումարի մեկնարկին ներկայացրեց կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը։ Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել էր, որ Հայաստանին եւ Ռուսաստանին կապում է պատմական դարավոր բարեկամությունը։ Դ. Մեդվեդեւի խոսքով, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն ավելի սերտ եւ նոր հնարավորություններ է բացել համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ. «Մեր երկու կուսակցությունները հատուկ ուշադրություն են դարձնում ինտեգրացիոն գործընթացներին, Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն ու բարձրացմանը։ Նաեւ, Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործակցություն առեւտրատնտեսական, ներդրումային ծրագրերի իրականացման, մշակութային համագործակցության բարձր մակարդակ, ինչին նպաստում է նաեւ ՀՀԿ եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների սերտ համագործակցությունը»։
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլն իր տեսաուղերձում շեշտեց, որ հայ ժողովուրդն արժանի է ապրելու ժամա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 316 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել ու առաջնորդվելու է ՀՀԿ առաջնորդը եւ որոնք պատգամում է երիտասարդներին.
Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության խոշորագույն քաղաքական կառույցի՝ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում ինձ վերընտրելու կապակցությամբ։ Բավական պատասխանատու ժամանակահատված ենք մտնում եւ անելիքներ շատ ունենք։ Բայց ունենք նաեւ կուռ թիմ եւ տարիների հարուստ փորձ։ Հիմա ես այդ փորձի հիման վրա հնչեցնեմ յոթ սկզբունք, որոնցով առաջնորդվել, որպես կուսակցության ղեկավար, շարունակելու եմ ակնկալել բոլոր կուսակցականներից՝ անկախ նրանց գրաված դիրքից հասարակության մեջ։ Իսկ մեր երիտասարդ գործընկերները, կուսակցականների նոր սերունդն այս թեզերը թող ընկալի որպես յոթ խորհուրդ, որոնց պետք է հետեւել մշտապես։
Եվ այսպես.
–Առաջին խորհուրդը վերահաստատված պետականության մեր օրերից այս է. ձեր առաջին հոգսը թող լինի մեր երկրի անվտանգությունը։
Մեր ժողովրդի ազատությունը, իր երկրում ազատ ու անկախ ապրելու հայաստանցու կամքը մեր ամենամեծ արժեքներն են։ Ցանկացած ոտնձգությունից դրանք պաշտպանելը մեր ամենամեծ պարտքն ու հոգսն է։ Դրանց պաշտպանությունը արժանի է ամենամեծ զոհողության։ Մեր հավաքական ինքնիշխանությունն ու ազատությունն արժանի են նույնքան անսահման լինելու, որքան անսահման են եղել դրանք վերահաստատելու ճանապարհին մեր ժողովրդի զոհաբերություններն ու տառապանքը։
–Եր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 332 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.11.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024