ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:47
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 13

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը բարձր է գնահատել Էդուարդո Էռնեկյանի գործունեությունը մեր երկրում, նշել, որ նա Հայաստանի տնտեսությունում ամենախոշոր ու հաջողակ ներդրողներից է, եւ կառավարությունը պատրաստ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը։
Կարեն Կարապետյանը եւ Էդուարդո Էռնեկյանը մտքեր են փոխանակել Հայաստանում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքի, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում նոր նախագծերի հեռանկարների շուրջ։ Զրուցակիցները, մասնավորապես, քննարկել են Արմավիրի մարզում արեւային էլեկտրակայանի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի կառուցման, Երեւանի «Զվարթնոց» եւ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների ենթակառուցվածքների զարգացման եւ զբոսաշրջության խթանման, արտաքին գործերի նախարարության նախկին շենքի ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի եւ տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու նաեւ տեղեկացրել, որ կառավարությունն ստեղծում է ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որը ծառայելու է որպես հարթակ պետություն–մասնավոր հատված համագործակցության ներքո համատեղ ծրագրերի կյանքի կոչման համար։ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը կարեւորում է ներդրողների, գործարարների հետ մշտական հետադարձ կապն ու բաց է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 263 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը երեկ կազմակերպել էր «Պահեստազորային պատրաստության համակարգի կատարելագործումը» թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀԿ—ների ներկայացուցիչներ եւ ոլորտի պատասխանատուներ, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ բարձր պատրաստականություն ունեցող պահեստազորը ժամանակակից մարտունակ զինված ուժերի առանցքային բաղադրիչներից է, երկրի ռազմական անվտանգության համակարգում այն ունի կարեւոր դերակատարություն, եւ համակարգում ակնկալվող բարեփոխումները պետք է ուղղված լինեն ազգային անվտանգության մարտահրավերների արագ եւ համարժեք արձագանքմանը, պաշտպանական կարողությունների հետագա ամրապնդմանը։ Այս համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է պահեստազորի կարիքների եւ ռեսուրսների վերագնահատումը, պահեստազորային պատրաստության մակարդակի բարձրացումը եւ այդ նպատակով արդյունավետ նոր մեխանիզմների ստեղծումը։
Պահեստազորի խնդիրները պարոն Նահապետյանը երեք հիմնական խմբի է դասել՝ օրենսդրական, կառուցվածքային—ինստիտուցիոնալ եւ ֆինանսական։ Նրա համոզմամբ՝ օրենսդրական եւ իրավակիրառ մակարդակում անհրաժեշտ են հավելյալ մեխանիզմներ պահեստազորային պատրաստության նոր պահանջներ սահմանելու եւ կիրառելու, վարժանքների, վարժական հավաքների եւ զորավարժությու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 13.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024