ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 19.04.2024, 21:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 22

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով երեկ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին։ Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է հանրապետության նախագահը։ 
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի դիմավորման պաշտոնական արարողությունը։
Իրանի նախագահը առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ։
«Հարգելի՛ պարոն նախագահ, ես սիրով ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում։ Դուք հայ ժողովրդի կողմից սպասված եւ ցանկալի հյուր եք, եւ մենք լիահույս ենք, որ Ձեր առաջին պաշտոնական այցը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում նոր ոգի եւ շունչ կհաղորդի մեր համագործակցությանը։ Հայ—իրանական բարեկամությունը գալիս է դարերի խորքերից, եւ հենվելով այդ շատ ամուր հիմքի վրա՝ 1992 թվականին մենք ձեւավորեցինք միջպետական հարաբերություններ։ Այսօր՝ 25 տարի անց, ես շատ ուրախ եմ, որ կարող ենք փաստել՝ այս ժամանակահատվածում չի եղել մի հանգամանք, որ մթագնեն մեր հարաբերությունները։ 
Մենք շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը մեր հարաբերությունների նկատմամբ ուշադիր վերաբերմունքի համար։
Մենք էլ մշտապես եղել ենք շիտակ եւ ազնի ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ Просмотров: 339 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեւանում երեկ տեղի ունեցավ հայ—իրանական առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված 4—րդ խոշոր միջոցառումը վերջին մեկ տարում՝ «Հայաստան—Իրան» գործարար համաժողովը։ Այն կազմակերպվել էր Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից։
Համաժողովին մասնակցում էր ավելի քան 170 գործարար, որից շուրջ 90—ը՝ ԻԻՀ—ից, այդ թվում՝ հայազգի ձեռներեցներ։ Հայ եւ իրանցի գործարարները ներկայացնում էին տնտեսության ամենատարբեր ոլորտները. ֆինանսաբանկային, սննդի վերամշակման, տեքստիլի, ոսկերչության, դեղագործության, բժշկական սարքավորումների եւ գյուղատնտեսական տեխնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինանյութի եւ այլն։
Համաժողովի ընթացքում տեղի ունեցան նաեւ գործարար հանդիպումներ (B2B), որոնց ընթացքում հայ եւ իրանցի գործարարները հնարավորություն ունեցան հաստատելու նոր կապեր, խորացնելու առկա համագործակցությունն ու հանդես գալ համատեղ նախագծերով։
Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրատնտեսական կապերի դինամիկ զարգացման ուղղությամբ իրականացվում են ակնառու քայլեր, ինչի վկայությունն են վերջին շրջանում կազմակերպված մի շարք համատեղ միջոցառումները։ Դրանցից են 2015թ. հոկտեմբերի 15—ին Երեւանում անցկացված հայ—իրանական գործարար համաժողովը ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի՝ Հայաստան այցի շրջանակում, Հայաստանի զարգացման հիմնադրամի եւ ԻԻՀ—ում Հայաս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 297 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 22.12.2016 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2016  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024